08:14 20.04.2019
Արցախյան ազատամարտի մասնակից, գյումրեցի 64-ամյա Ստյոպա Թոսունյանը հայտնվել է անօթևանի կարգավիճակում: Ընտանիքը կողքին չէ, մարտական ընկերներից շատերը չեն էլ հիշում նրան: Մենակ մնացած ազատամարտիկը 6 ամիս է՝ ապրում է ավտոտնակի տանիքում, ցրտից ու տեղումներից անպաշտպան մի տարածքում։
Նրան լքված ու անօգնական վիճակում պատահական հայտնաբերել են կիսակառույցի հարևանությամբ բնակվող երեխաները: Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ, երկաթգծի ռելսերին մոտ կիսաքանդ ու անօգտագործելի ավտոտնակը SHANTNEWS.am-ի մեր թղթակիցը գտել է հարևանությամբ ապրող տղաների օգնությամբ, որոնք պատահաբար տեսել էին տանիքի բնակչին։ Կտուրի ներսից ձայներ էին լսել, մոտեցել ու նրան տեսել էին՝ գետնին անօգնական ու ցրտահարված վիճակում պառկած:
Հետո երեխաներին նա ցույց է տվել այն բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են, որ ինքը Արցախյան ազատամարտի մասնակից է, պատմել է, որ պատերազմում ոտքից վիրավորվել ու երկար տարիներ բուժվել է։ 6 ամիս է՝ այս կիսաքանդ կառույցում է մնում, անտուն վիճակից փրկություն այստեղ է գտել։ Ձմռան ցրտին ու գարնան անձրևներին քնում ու արթնանում է գետնին, կաթոցների տակ, տաքանալու միջոցն էլ պատառոտված, կեղտոտ վերմակներն են, որոնք գտել է կտուրից:
Անտուն, անօգնական ու միայնակ վիճակում 64-ամյա ազատամարտիկը հայտնվել է ընտանիքից բաժանվելուց հետո։ 9-ը տարի Աշտարակում է ապրել, առողջական խնդիրների պատճառով Գյումրի է վերադարձել 6 ամիս առաջ՝ թեև գիտենալով , որ բնակվելու տեղ չունի, ունեցածը մի տնակ է եղել, որն էլ չկա։ Գյումրիում հիմա հարազատներ չունի, հարազատ ու սրտացավ դարձել են այս երեխաները, որոնք ամեն օր այցելում են Ստյոպային, օգնում ինչով կարող են: Լուրջ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում նաև ինքնուրույն տեղաշարժվել , ոտքերին վերքեր են բացվել:
Հպարտությամբ ու նաև ցավով հիշեց Արցախյան ազատամարտի տարիները: «Կումայրի» ջոկատի կամավոր է եղել, Երկրապահ կամավորականների միության անդամ: Իսկ թե որտեղ է իրենց զինակից ու երկրապահ ընկերը, միության մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը չթաքցրեց, որ 10 տարի է՝ ոչ մի տեղեկություն իր ջոկատի զինվորի մասին չունի, չգիտի թե որտեղ է, ինչ պայմաններում է ապրում: Մեզանից իմացավ ու զարմացավ այն ամենից, ինչ պատմեցինք Ստյոպայի մասին ու շտապեց ասել, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, հետևաբար ֆինասնապես, բնակարանային և առավել ևս սննդով օգնել չեն կարող։
«Ստյոպան երկրապահի շարքերում գրանցված է դեռ 1995 թվականից։ Նա 1993թ․-ին կռվել է մեր 4-րդ գումարտակում, որպես շարքային հրաձիգ, ես եղել եմ նրա վաշտի հրամանատարը։ 10 տարի է, ինչ ես ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ եմ, նրան 2 անգամ եմ տեսել, պասիվ է շատ, ընդհանարապես չի եկել գրասենյակ, դրա համար էլ մենք իրենից տեղեկություն չունենք, անգամ մտածել ենք , որ դրսում է։ Ես իրեն մոռացել էի, եթե դուք իր մասին չասեիք, ասում եմ՝ 10-ը տարվա մեջ 2 անգամ եմ տեսել»,-SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը։
Ստյոպա Թոսունյանը ամենաշատը բժշկական օգնության կարիքն էր զգում, մարմնի այտուցվածություն և այլ հիվանդություններ է ձեռք բերել դրսում ապրելու պատճառով: Յուրա Ալեքսանյանը համաձայնեց դիմել Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենին: Պարզվեց, ազատամարտիկը տարեսկզբին պառկել է հիվանդանոցում, բայց լիարժեք բուժում չի ստացել: Ստյոպային, սակայն, հիվանդանոց տեղափոխեցին այն տղաները , ովքեր հիվանդանոցում մնացին այնքան , մինչև որ բժիշկներից պարզեին նրա վիճակը։
«Անցած անգամ, որ հոսպիտալացվել էր նրա մատ ախտորոշվել էր թոքերի խրոնիկական սրացում, այս անգամ գերակշռում է նրա մոտ սրտային անբավարարությունը։ Վտանգ կա, եթե հիվանդը ստացիոնար բուժում չստանա վիճակը կսրվի, այսինքն՝ յուրաքանչյուր դուրս գրումից հետո կարիք կա դիմելու պոլիկլինիկա, հսկողության մեջ լինելու, որը հիվանդի մոտ անհնար է, ընթացիկ բուժում չի ստանում, յուրաքանչյուր անգամ վերադառնում է հերթական սրացումներով»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրու ԲԿ թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։
Ստյոպա Թոսունյանի վիճակի ու բնակության պայմանների մասին իրազեկեցինք նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությանը, որտեղ սկսեցին ճշտել Ստյոպա Թոսունյանի տվյալների բազան, թե բնակության ինչ հասցե է ունեցել, ինչու է հայտնվել այս կարգավիճակում, հետո արդեն թոշակ կամ նպաստ համակարգում ընդգրկելու հարցերին կանցնեն։
«Կարվի սոցիալական վիճակի գնահատում, որից հետո մենք կփորձենք հնարավորինս օգնել քաղաքացուն։ Կճշտվի՝ քաղաքացին ունեցե՞լ է բնակարան, որտե՞ղ է ապրել, ինչո՞ւ է հայտնվել դրսում, դրանից հետո նոր, բնականաբար, մենք քաղաքացուն հո դուրսը չենք թողնելու, տարբերակներ կան իրեն տեղափոխելու ժամանակավոր կացարան»,- այս մասին ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...