19:20 16.04.2019
Ե՞րբ ու ի՞նչ ուսումնասիրություններ կսկսվեն Շիրակի մարզի Մարմաշենի վանական համալիրում, որտեղ քարաթափումները մշտական են, իսկ եկեղեցու պահպանությունը`վտանգված:
Խնդիրը նոր չէ, իսկ ուսումնասիրություններ, եկեղեցում և հարակից տարածքում եղել են 2015 թվականին: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: Պահլավունի իշխանների տոհմի եկեղեցին գերխոնավացած վիճակում է գրունտային ջրերի բարձր մակարդակի՞, սողանքային գոտո՞ւ, թե՞ տարածքում եղած այգու պատճառով:
Ո՞րն է իրական պատճառը. սա մշտապես դարձել է մասնագետների անհամաձայնությունների, անգամ վեճերի թեմա:
Մարմաշենի վանական համալիրում օրինաչափորեն գարնանն են քարաթափումներն ակտիվանում, վանքն ավելի է խոնավանում:
Վերջին տարիներին անգամ նկատվել են գերխոնավացման երևույթներ, դրանք հասել են մինչև վանական համալիրի գմբեթներին։ Դրա հետևանքն են նաև եկեղեցու պատերին խորացող ճաքերը: Վանքի հոգևոր հովիվը եկեղեցու պահպանության, ռեստավրացիոն ուղղությամբ քայլեր ձեռնարկելը հրատապ է համարում։
Դեռ անցած տարվա սեպտեմբերին փոխվարչապետը SHANTNEWS.am-ի հետ այս թեմայի շուրջ խոսելիս հայտնել էր, որ մասնագիտական խումբ կստեղծվի համալիրում ուսումնասիրություններ կատարելու համար, որոնք նախատեսված էին ավարտել 2018-ի վերջին։ Դրանք, սակայն, անցած տարի չմեկնարկեցին, իսկ մեկնարկի նոր ժամկետներ հստակ չի նշում մշակույթի փոխնախարարը: Տիգրան Գալստյանը դրա փոխարեն ներկայացնում է, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել դեռևս 2015-ին ու ինչ եզրակացություն կա, համաձայն որի` խոնավացման պատճառը տարածքի մրգատու այգին է։
Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետների երկու տարի առաջվա ուսումնասիրություններում բացառում էին այգու ազդեցության գործոնը` ասելով թե տարածքն ավելի շատ մթնոլորտային տեղումների պատճառով է խոնավանում։ Որպես ապացույց ներկայացրել են 1890-ականների լուսանկարները, որում պարզ երևում է, որ այգին չկա, բայց եկեղեցին էլի խոնավ է, այսինքն` տարածքն ավելի շատ խոնավանում է ոչ թե այգու, այլ սողանքային գոտու և գրունտային ջրերի մակարդակը բարձր լինելու պատճառով։ Մեկ այլ պատճառ է 2011 թվականին վանքից 100 մետր հեռավորության վրա կառուցված ՀԷԿ-ը` արհեստական լճակով:
ՀԷԿ-ի հնարավոր գործոնը եկեղեցու գերխոնավացման վրա ևս ուսումնասիրվել է: Բնապահպաններն այս մասին բարձրաձայնել են 4 տարի առաջ, որին և ընթացք չի տրվել։ Մշակույթի նախարարի տեղակալն էլ որպես հետևանքները վերացնելու տարբերակ ասում է, որ կա արդեն մշակված տարբերակ` դրենաժային համակարգ կառուցելը:
Դրենաժային ցանց կառուցելու նախագիծ-նախահաշիվն այժմ փոփոխության է ենթակա, նաև կառավարությունը անցած տարվանից ուներ եկեղեցու վերականգման համար հաստատված բյուջե, որի գումարի չափը ևս կփոխվի։ Վերանայումները, ըստ փոխնախարարի, չեն փոխի այս տարի աշխատանքները սկսելու որոշումը։ Վանական համալիրի վերականգնումն ըստ էության համալիր կառուցապատումներ է ենթադրում:
Խոսքը վերաբերում է դեպի եկեղեցի տանող ճանապարհին, որի երկարությունը 3 կմ է:
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...