Ռադիոն` Պոպովի գյուտից մինչև մեր օրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ռադիոն` Պոպովի գյուտից մինչև մեր օրերը

19:30 10.04.2019

123 տարի առաջ ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովն ստեղծեց առաջին ռադիոն: Հաղորդակցության և որպես լրատվության միջոցի գյուտի օր աշխարհը նշում է մայիսի 7-ին:

Հայտնի ռուս գյուտարարի 160-ամյակն են նշել Գյումրիում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

Միջոցառման հյուրերն ու մասնակիցները եղել են մարզում գործող երկու ռադիոկայանների հաղորդավարներն ու  ռադիոունկնդիրները, խոսել են մեդիադաշտում ռադիոյի դերի և մասսայականության  մասին։ Միջոցառմանը ներկայացվել է նաև «Ռադիո «Շանթի» 20-ամյա գործունեության մասին պատմող ֆիլմը:

Համացանցային և տեղեկատվական զարգացման դարում նույնիսկ ռադիոյի հեղինակությունն ու դերը չի անտեսվում: Այն մնում է ունկնդրի հետ օպերատիվ և կարելի է ասել` զգայուն կապն ապահովող միջոց: Շիրակի մարզում «Ռադիո «Շանթի» գործունեության 20 տարիները, որոնք ներկայացվել են մեկ ֆիլմում, պատմում է լրատվամիջոցի ժամանակի թելադրանքով ունեցած զարգացման փուլերի մասին:

Ամեն օր ու ամեն առավոտ «Ռադիո «Շանթը» ունկնդիրների հետ պարտադիր լավ տրամադրությամբ ու կարևորի մասին խոսելով է սկսում օրը: Այսպես է արդեն 20 տարի: Բազմաժանր հաղորդումներով ռադիոն հասանելի է 104 և 1 հաճախականությամբ, մարզում առաջին ռադիոկայանն է, որի ծրագրերում հաղորդումներ են առանձնացված նաև ռուսալեզու ունկնդիրների համար:

«Կարևոր է, երբ ռադիոն մի քանի լեզուներով հաղորդումներ է ունենում,  դա ևս ռադիոյի հաջողության գրավականներից մեկն է: «Ռադիո «Շանթը» ասվածի ապացույցն է: Ունի ռուսալեզու հաղորդումներ, ու դա ողջունելի է»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը։
«Ռադիո «Շանթի» ունկնդիրը անմիջական մասնակիցն է հաղորդումների և նախագծերի: Ռուսական կենտրոնում կազմակերպված  միջոցառումից անմասն չէին ռադիոունկնդիրները, որոնք ծանոթացան իրենց սիրելի հաղորդավարների հետ, որոնց միայն ձայնն ու ջերմ խոսքերն են միշտ լսում ռադիոեթերից:
Դրական էմոցիաներով ու ունկնդրին հաճելի տեղեկությունը ճիշտ ժամանակին հասցնելը ռադիոյի կարևոր առաքելությունն է, ունկնդիրների ու «Ռադիո «Շանթի» հետ համագործակցող բոլոր անձանց շնորհիվ աշխատանքն արդյունավետ է դառնում:
Ռուս գյուտարարի 160-ամյակին նվիրված միջոցառումը միայն հաղորդավարների ու ռադիոյի մասին ներկայացնելով չսահմանափակվեց, ռադիոունկնդիրների համար ևս անակնկալ կար։ «Ռադիո «Շանթի» ունկնդիրը, որը մասնակցել էր ուղիղ եթերում անցկացված վիկտորինային և հաղթել, նվեր ստացավ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP