Գյումրիի թատրոնում մասնագիտական տոնն աշխատանքային էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Գյումրիի թատրոնում մասնագիտական տոնն աշխատանքային էր

22:11 27.03.2019

Այսօր թատրոնի միջազգային օրն է: Թատերական գործիչների մասնագիտական տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի նախաձեռնությամբ: Ավանդաբար նշվում է «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց» խորագրով: 154-ամյա պատմություն ունեցող Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն իր բեմադրություններում ներկայացնում է այն արդիական մոտեցումները, որոնք պահանջ են ներկայիս թատերական արվեստում:

Մասնագիտական տոնի օրը աճեմյանցիների մոտ աշխատանքային միջավայր էր ու նոր ներկայացման փորձ: Աճեմյանցիները նոր ներկայացման են պատրաստվում: Պիեսը նոր չէ, բայց շեշտադրումներն են արդիական: Սա նշում է ՀՀ ժողովրդական արտիստ ու թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը: «Կյանքը վանդակի կողքով» ներկայացման դերակատարները ընտրություն են կատարելու վանդակի և ազատության միջև:

«Հարցադրումները շատ այժմեական են, կասեի ոչ թե այժմեական, այլ մշտնջենական են: Վանդա՞կ, թե՞ ազատություն: Որն ենք նախընտրում վանդակը, որտեղ մեզ կերակրում են, խնամում, թե՞ ազատությունը, որտեղ մենք պիտի ի հայտ բերենք մեր կարողությունները: Ներկայացման մեջ նորամուծություն կա մեզ՝ հայերիս համար, ինչը արտասահմանում նորամուծություն չէ, հնամուծություն է: Օդում դերասանները պետք է թռչեն: Բավական խնդիրներ կան տեխնիկական»,- SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

Նոր ներկայացման մեջ խաղալ հրավիրել են դերասանուհի Անի Խաչիկյանին: Դերասանները բեմին թռչում են, ինչպես թռչունները, որոնց նրանք մարմնավորում են: Իսկ պայքարը 2 սերունդների միջև է՝ ավագների, որոնք վանդակն են նախընտրում և երիտասարդների, որոնք ազատության են ձգտում:

Գլխավոր դերակատարաներից Սամվել Գրիգորյանն այսօրվա փորձին տոնական ու պաշտոնական էր հագնված: «Արտավազդ» մրցանակաբաշխության մասնակիցներից է:

Ամեն տարի թատրոնի միջազգային օրը թատերական գործիչներին պարգևներ են շնորհում: Թե Գյումրիի թատրոնի դերասաններից ովքեր այսօր մայրաքաղաքից մրցանակով կվերադառնան, դեռ գաղտնի է: Իսկ Գյումրիի թատրոնում անկախ մրցանակներից իրենց ձեռքբերումներն են նշում՝ թատրոնը հանդիսատեսի խնդիր չունի, պահանջված է ոչ միայն հանրապետությունում, նաև նրա սահմաններից դուրս: Իրականությունը արվեստի լեզվով ժամանակին Գյումրիի թատրոնի բեմից ներկայացրել են Մհեր Մկրտչյանը, Ազատ Շերենցը , Խորեն Աբրահամյանը, Արուս Ասրյանը և շատ ուրիշներ: Սա 1865 թվականին ստեղծված թատրոնի պատմության մի մասնիկն է: Այդ պատմությունը գրվում է ամեն օր ու հարստանում նոր դերասաններով ու ներկայացումներով: Հերթական պրեմիերան Գյումրիի դրամատիկականի բեմում մայիսի վերջին է նախատեսվում:

    

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

19:42 23.11.2024

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

BACK_TO_TOP