25 500 դրամից պակաս կենսաթոշակ չի կարող նշանակվել. կենսաթոշակները կավելանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+1.09 oC

25 500 դրամից պակաս կենսաթոշակ չի կարող նշանակվել. կենսաթոշակները կավելանան

21:47 25.03.2019

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացության է արժանացել ՀՀ պետական կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը: Եթե պետական կենսաթոշակը գործող օրենքով սահմանվում է հիմնական կենսաթոշակի, աշխատանքային կամ զինվորական ստաժի ցուցանիշներով, այժմ հաշվարկման նոր գործիք ու մեխանիզմ է ներմուծվում: Կառավարության լիազորությամբ սահմանվում է՝ 25 500 դրամից պակաս կենսաթոշակ չի կարող նշանակվել ոչ մի քաղաքացու՝ անկախ որևէ հանգամանքից: Այդ գումարը, ըստ առողջապահության փոխնախարար Սմբատ Սաիյանի, լուծում է ծայրահեղ աղքատության հարցը: Բնականաբար, դա լրացուցիչ ծախս է բյուջեում, ինչն արդեն նախատեսված է այս տարվա համար,- ասել է փոխնախարարը:

Օրենքին կտրվի հետադարձ ուժ և կվերահաշվարկվեն այն կեսաթոշակները, որոնք վճարվել են հունվարի 1-ից, տարբերությունը ևս կվճարվի,- ասել է փոխնախարարը:

Ավելացումներ կլինեն նաև հաշմանդամության թոշակներին՝ առաջին խմբի հաշմանդամների դեպքում՝ հիմնական թոշակի 40 տոկոսի չափով ՝ 6.400 դրամ: Երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին՝ հիմնական թոշակի 20 տոկոսի չափով՝ 3.200 դրամ: Եվս մեկ լավ լուր, որը, սակայն, առայժմ օրենքի նախագծի և կոնկրետ թվային ցուցանիշների տեսքով չէ, քանի որ գնաճի տվյալներն էլ դեռ հստակ չեն:

«Կենսաթոշակները կհաշվարկվեն յուրաքանչյուր տարվա գնաճին համապատասխան, դա նշանակում է, որ 2022-2023 թվականներին կունենանք սպառողական զամբյուղը գրեթե մեկուկես անգամ գերազանցող կենսաթոշակ»,- վստահեցրել է  փոխնախարարը:

ԱԺ  առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին: Ասացին, որ կառավարությունն անհետաձգելի է գնահատել նախագիծը: Այն կուղարկվի լիագումար նիստ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ երկարությամբ հատվածը

10:44 29.11.2024

Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ երկարությամբ հատվածը

Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ երկարությամբ հատվածը։ Ճանապարհի մոտ 26կմ-ն արդեն իսկ ասֆալտապատ է. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Մոտ 1կմ ճանապարհահատվածում շինարարությունը շարունակվում է Ընթանում են նաեւ ճանապարհի կողնակների լրացման-հարթեցման, կահավորման աշխատանքները։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Թբիլիսիում ցույցի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվել

10:37 29.11.2024

Թբիլիսիում ցույցի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվել

Վրաստանի խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցի ժամանակ ձերբակալվել է 43 մարդ, հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Ակցիայի ընթացքում իրավապահները բերման են ենթարկել 43 անձի՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:30 29.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության` 13, խարդախության՝ 10, հոգեկան ներգործության ու փաստաթղթեր կեղծելու` 5-ական, մարմնական […] ...

Վրաստանի խորհրդարանը փակ է այցելուների համար հանրահավաքների պատճառով

10:22 29.11.2024

Վրաստանի խորհրդարանը փակ է այցելուների համար հանրահավաքների պատճառով

Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է սահմանել անվտանգության կարմիր մակարդակ և դրանով իսկ փակել Թբիլիսիի օրենսդիր շենքը այցելուների համար՝ հակակառավարական լայնածավալ ցույցերի պատճառով։ Այս մասին ասված է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։ «Այսօր՝ նոյեմբերի 29-ից մինչև չեղարկումը խորհրդարանի շենքում սահմանվել է կարմիր մակարդակ, ոչ ոքի չի թույլատրվի մտնել խորհրդարան, բացառությամբ այն անձանց, որոնց նույնականացրել է խորհրդարանի աշխատակազմի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին

10:13 29.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․77 դրամ։   ...

Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը

10:00 29.11.2024

Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը

Invictus France կուսակցությունը և նրա առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը բյուջետային ճգնաժամի ֆոնին հերթական անգամ կոչ են արել հրաժարական տալ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի գլխավորած կառավարությանը։ «Բարնիեի կառավարությունն ապրում է իր վերջին րոպեները՝ Մակրոնը պետք է հեռանա՝ իմպիչմենտի կամ հրաժարականի միջոցով», – ասել է ձախ ընդդիմությունը ներկայացնող կուսակցությունը սոցիալական ցանցում։ Կուսակցության կոչին աջակցել […] ...

BACK_TO_TOP