Աշոցքի բնակիչները բողոքում են Գյումրի–Բավրա միջպետական ճանապարհի վիճակից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Աշոցքի բնակիչները բողոքում են Գյումրի–Բավրա միջպետական ճանապարհի վիճակից

21:59 13.03.2019

Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու 20 կիլոմետրանոց հատվածը չի սպասարկվում: Իսկ պատճառը ճանապարհի վիճակն է, ենթակա է հիմնանորոգման, փոսային նորոգումներն էլ չեն փրկում: Հիմնանորոգման համար ֆինանսավորում չի հատկացվում,  որովհետև «Հյուսիս-հարավ» նախագծով Թորոսից Աշոցք ընկած հատվածը արագընթաց մայրուղու մաս է կազմելու: «Հյուսիս-հարավ»-ին սպասելիս ճանապարհի վիճակն ավելի է վատացել: Աշոցքի բնակիչներն այսօր իրենց դժգոհություններն են ներկայացրել ճանապարհը սպասարկող ընկերությանը:

Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի առանձին հատվածներ «Հյուսիս-հարավ»-ի մաս են կազմելու: Սա արագընթաց մայրուղու նախագծով է սահմանված, և հենց սա է պատճառը, որ հիմնանորոգման աշխատանքներ միջպետական նշանակության ճանապարհին չեն կատարվում: Այսինքն՝ կառավարությունը կրկնակի ծախսեր չի անում ու սպասում է «Հյուսիս-հարավ»-ի շինարարությանը: Բայց Աշոցքի  բնակիչներն այլևս սպասել չեն ուզում: Նրանք այսօր  հավաքվել էին գյուղապետարանի մոտ ու սպասում էին ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչներին:

Ձյունը հալվել է, ճանապարհին մեծ ու փոքր բազմաթիվ փոսերը նորից բացվել են ու ավելի խորացել: Թորոսից Աշոցք ընկած ճանապարհը 20 կիլոմետր է, միջպետական մայրուղու ամենաքայքայված հատվածն է: Սրան նաև ծանր բեռնատարների երթևեկությունն է նպաստել, որոնց անիվների տակ փոսային նորոգումն էլ չի դիմանում: Գյումրի-Բավրա ճանապարհի 8 կիլոմետրը հիմնանորոգման ծրագրերում է: Այս մասին գյուղացիներին Աշոցքի ճանապարհաշինական ընկերության աշխղեկը հայտնեց, իսկ ժամկետների մասին արդեն ընկերության տնօրենը խոսեց: Թորոսից-Աշոցք ճանապարհի 2 առանձին հատվածներում այս տարի հիմնանորոգում կկատարվի: Այս մասին տրանսպորտի և կապի նախարարությունից են «Ճանշին» ընկերության տնօրենին փոխանցել:

«Թորս-Աշոցք տարածքում 2 հատվածներ, մոտավորապես 8.5 կմ կապիտալ վերանորոգման համար նախագծման մրցույթ է հայտարարված: Այսինքն` եթե մրցույթ է հայտարարված նախագծման, նշանակում է, որ ուրեմն արդեն հույսեր կան: Ճանապարհների վիճակը վատ է: Նորմալ ճանապարհները, ըստ ամեն ГОСТ-ի, 7-8 տարվա ընթացքում պետք է նորից հիմնանորոգվեն: 20 տարի այս ճանապարհի վրա ոչ մի բան չի կատարվել: Միայն սպասարկումով ճանապարհ ենք պահել: Հիմա, եթե նախագծման համար մրցույթ է հայտարարվում, իմ կարծիքով՝ ամռանը ճանապարհաշինություն է լինելու»,– SHANTNEWS.am-ին ասել է Աշոցքի «Ճանշին» ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանը:

Նախագծման համար հայտարարված մրցույթին շինարարական մրցույթն է հաջորդելու: Աշոցքի «Ճանշին»-ի տնօրենն այս հարցում շահագրգռված է: Իր ընկերությունն էլ է մասնակցելու: Աշոցքում և Ամասիայում սպասարկող ու ճանապարհաշինություն իրականացնող ընկերությունն անփոփոխ է արդեն 30 տարի: Մինչ շինարարության մեկնարկը ժամանակավոր լուծման տարբերակներ 20 կիլոմետրանոց հատվածի համար չկան: Փոսերը շատ են, Աշոցքում էլ դեռ ձմեռը չի նահանջել ու նման պայմաններում, ըստ ընկերության տնօրենի, փոսալցումն էլ է անօգուտ:

Գյուղացիներն ու շինարարները երկար զրուցելուց հետո եկան ընդհանուր հայտարարի, որ էլի սպասել է պետք, Թորոս-Աշոցք ճանապարհահատվածի համար այլ լուծում չկա՝ բացի հիմնանորոգումից: Իսկ աշխատանքները հնարավոր է սկսել միայն ամռանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP