19:44 09.03.2019
2010 և 2012 թվականներին Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում կառուցված բնակարանների սեփականաշնորհումը կվերսկսվի: Գործընթացը երկու տարուց ավելի է` դադարեցված է: Պատճառը քաղաքաշինության պետական կոմիտեի հաշվեկշռից քաղաքապետարանին փոխանցման պրոցեսն էր, որը ձգձգվում էր: Շենքերը հիմա քաղաքապետարանի հաշվեկշռում են, բայց բնակարանների սեփականաշնորհումը վերսկսելու համար ավագանու որոշում է պետք:
Ընդհանուր առմամբ, Մուշ 2-2 թաղամասում դեռ 494 բնակարան սեփականաշնորհված չէ բնակարանատերերի փաստաթղթային խնդիրների պատճառով:
1056 բնակարան կառուցվել է 2010 թվականին, ևս 1756-ը` 2012 թվականին: Երկու փուլով կառուցված բնակարանների սեփականաշնորհումը պետական ֆինանսավորմամբ կատարվեց մինչև 2016 թվականի վերջը: Կառավարությունը ֆինանսավորում էր այն բնակարանների սեփականաշնորհումը, որոնց տերերը փաստաթղթային խնդիրներ չունեին և ամենակարևորը, որոնց տնակներն ապամոնտաժված էին ու կային քանդման ակտերը:
Սա անլուծելի հարց էր բազմանդամ ընտանիքների համար, որոնք հատկացված բնակարանում չէին տեղավորվել, մի մասը տնակում էր մնացել, ըստ այդմ էլ քանդման ակտ ունենալ հնարավոր չէր: Հիմա բազմանդամ ընտանիքների բնակարանները սեփականաշնորհելու պայմանները փոխվել են` կառավարության որոշմամբ` թույլատրվում է տնակներից միայն մեկը քանդելու պայմանով սեփականաշնորհում կատարել, իսկ այն ընտանիքները, որոնք բազմանդամ չեն, բայց և տնակը չեն ապամոնտաժել, սեփականաշնորում չի թույլատրվում: Բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գործարք սկսելու խոչընդոտներից մեկն էլ բացակա անդամների լիազորագրերն են, որոնք շատերը չհասցրեցին սեփականաշնորհման համար սահմանված ժամկետներում ներկայացնել: Մուշ թաղամասում 494 չսեփականաշնորհված բնակարան կա: Դրանք հանձնված են քաղաքապետարանին:
«Շենքերն արդեն տիրապետում է քաղաքապետարանը, և քաղաքապետարանը պետք է սեփականաշնորհմամբ զբաղվի: Մարտի 12-ին Գյումրիի ավագանու նիստին ենք ներկայացնելու նախագիծ, որը վերաբերում է միայն Մուշ 2-2 թաղամասի 60 շենքերի թվով 494 բնակարաններին, որոնք դեռևս սեփականաշնորհված չեն, որպեսզի այդ բնակարանները նվիրատվության եղանակով օտարեն քաղաքացիներին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Գյումրիի քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի առաջատար մասնագետ Նարինե Մելքոնյանը:
Շենքերը քաղաքապետարանին հանձնելուց հետո 6-ամսյա ժամկետում է սեփականաշնորհումը վերսկսվում: Սա սահմանված կարգ է, իսկ Մուշ 2-2 թաղամասի դեպքում դա նաև փաստաթղթային խնդիրները լուծելու համար սահմանված ժամանակ է: Մինչև մարտի վերջ սեփականաշնորհումը կվերսկսվի, բայց արդեն առանց պետական ֆինանսավորման:
Նոտարական վավերացման և կադաստրային գրանցման բոլոր ծախսերը կատարելու են բնակիչները: Սա վերաբերում է նաև Կարմիր խաչ, Հանթսմանի թաղամասերի շենքերին, որոնք ավելի շուտ են կառուցվել, բայց նոր են փոխանցվել քաղաքապետարանի հաշվեկշիռ և դրանց սեփականաշնորհումը վերսկսելու հարցը մեկ ամսից նոր լուծում կստանա:
22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին22:50 23.11.2024
Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ ՎինիսիուսինԼիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...
22:40 23.11.2024
Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլարNTPC Green Energy Ltd.-ն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնդկական NTPC պետական ընկերության ստորաբաժանումը, ավարտել է 1,2 միլիարդ դոլարի IPO-ի շրջանակներում իր բաժնետոմսերի գնման հայտերի հավաքագրումը, հայտնում է Bloomberg-ը։ Պատվերների գիրքն ամբողջությամբ ստորագրվել է վերջին օրը։ NTPC Green Energy-ն, Goldman Sachs Group-ի, Capital Group-ի և T. Rowe Price Group-ի մասնակցությամբ, հավաքել է մոտ 469 միլիոն դոլար՝ խարսխային […] ...
22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբԿանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […] ...
22:24 23.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասինԻսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...
22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցըԹբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...
22:08 23.11.2024
Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-իՇաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...