Գյումրին ՀՀ ամենափոշոտ քաղաքների եռյակում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Գյումրին ՀՀ ամենափոշոտ քաղաքների եռյակում է

23:41 05.03.2019

Գյումրիի կանաչապատ տարածքները նորմայից մոտ կրկնակի պակաս են, իսկ գլխավոր հատակագծով նշված կանաչ տարածքների մեծ մասը կառուցապատված է: Սա անկանոն կառուցապատումների և կանաչապատման հստակ ծրագրերի բացակայության հետևանք է: Այսպիսի կարծիք են հայտնել մասնագետները,  որոնք այսօր «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում քննարկել են Գյումրին կանաչապատելու անհրաժեշտությանը և հնարավորություններին վերաբերող հարցեր:

Ամեն տարի Գյումրիի քաղաքապետարանից կանաչապատման համար  հատկացվում է ընդամնեը 60 մլն դրամ, ինչը բնապահպանների կարծիքով՝ շատ քիչ է: Դրա հետևանքով Գյումրին ՀՀ ամենափոշոտ քաղաքների եռյակում է:

 

«Գյումրին ՀՀ ամենափոշոտ քաղաքների եռյակում է, Արարատի և Հրազդանի հետ միասին: Միայն թե Արարատում և Հրազդանում գործում են ցեմենտի գործարաններ, որոնք էլ փոշոտվածության պատճառն են, իսկ Գյումրիում գործարան չկա, բայց փոշի կա: Սա, իհարկե, հետևանք է այն բանի, որ մեր փողոցները քանդված են, նաև կանաչ տարածքներն են քիչ: ՏԻՄ-ը՝ Գյումրիի քաղաքաետարանն ունի օրենքով սահմանված կարգով պարտավորություններ՝ իրականացնել կանաչապատման որոշակի քաղաքականություն: Այդ քաղաքականությունը ոչ մշակվել է, ոչ էլ մշակվում է: Ինչպես են վարվում ՏԻՄ ղեկավարները: Այն ինչ հնարավոր է արագ անել, որ ժողովուրդը տեսնի, թե լավ են աշխատում, դա են ձեռնարկում: Դրա համար էլ բոլոր ՏԻՄ ղեկավարների օրոք կանաչապատմանն անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում »,- ասել է բնապահպան, «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը:

Իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ վերջին 5 տարիներին Գյումրիի կանաչապատ տարածքներն ավելացել են: Նախկին 115 հեկտարի փոխարեն այժմ կազմում է 130 հեկտար:

«ՏԻՄ-ը հնարավոր ամեն ինչ անում է Գյումրիում կանաչապատ տարածքներն առնվազն չնվազեցնելու համար: Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության բյուջեի 2 տոկոսն ամեն տարի հատկացվում է կանաչապատմանը: Դա կազմում է 60 մլն դրամ: Խնդիրը քաղաքի ոռոգման ցանցն է: Ունենք հին՝ խորհրդային տարիներից մնացած ոռոգման ցանց, որը 90 տոկոսով շարքից դուրս է եկել »,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետի տեղակալ Արման Շաբոյանը:

Կանաչապատ տարածքները քաղաքում 130 հեկտար են կազմում, իսկ անհրաժեշտ նորման առնվազն 250 հեկտարն է, որին հասնելու համար, քաղաքապետարանի հաշվարկներով և ամեն տարի կատարվող հատկացումներով, 30-40 տարի կպահանջվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

21:18 23.11.2024

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

Ռուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...

BACK_TO_TOP