Սիրողական դահուկավազք Կրաշենում. մրցել են ռուս սահմանապահները, 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն ու գյումրեցի ըմբիշները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Սիրողական դահուկավազք Կրաշենում. մրցել են ռուս սահմանապահները, 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն ու գյումրեցի ըմբիշները

13:38 04.03.2019

Ձյուն, պարզկա եղանակ, բարձրադիր, բայց խորդուբորդ դահուկուղի, իսկ արդյունքում` ադրենալին. այս ամենը Շիրակի մարզի լեռնային Կրաշենի ձյունապատ ու անտառային  տարածքում էր: Ոչ միայն Աշոցքում կարելի է անցկացնել դահուկավազքի մրցումներ, այլ նաև այստեղ, միայն թե իր հարմարավետությամբ դահուկուղին էր զիջում: Իսկ մրցուղում պրոֆեսիոնալ դահուկորդները չէին, կազմավորվել էին սիրողական հավաքականներ ու մրցում էին իրար հետ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Երեք թիմեր, յուրաքանչյուրում 5-ական մասնակից, որոնք պրոֆեսիոնալ դահուկորդներ չեն, բայց  այլ մարզաձևերով զբաղվողներ են: Կոփված են, ու Կրաշենի ցուրտ եղանակը չխանգարեց հաղթահարել 2 կիլոմետր հեռավորությունը: Այստեղ թիմերին օգնեց նաև երկրպագուների  քաջալերանքը:
«Դահուկուղին բավական դժվարանցանելի  էր, շատ թեք էր, ինչն ավելի էր բարդացնում, բայց ասեմ, որ լավ պայքար էր, օրինակ ինձ հետ մրցող տղաներից մեկը ճանապարհի կեսին մեկ դահուկով մնաց, բայց նա չհանձնվեց ու շարունակեց հասնել վերջնակետին»,–SHANTNEWS.am–ի հետ զրույցում ասել է մրցույթի մասնակից ռուս սահմանապահներից մեկը:
«Ինձ թվաց չեմ կարողանա մինչև վերջ անցնել, քամին շատ ուժեղ էր, ճանապարհն էլ` խորդուբորդ, բայց հեռվից երբ լսում ես, որ քեզ ոգևորում են, չես կարող հանձնվել ու պայքարում ես մինչև վերջ»,–ասել են մրցույթի մասնակից, 102–րդ ռազմաբազայի զինծառայողները:
Հայկական թիմում ըմբիշներ են, իրենց մարզաձևում լավագույն արդյունքներ գրանցած  մեդալակիր մարզիկներ, բայց դահուկավազքում տեխնիկայի պակասը խանգարեց անցնել մրցուղին:
Ոչ պրոֆեսիոնալների դահուկավազքի մրցույթում լավագույն արդյունքներով առաջին հորիզոնականը զբաղեցրին ռուս սահմանապահները, երկրորդը` 102-րդ ռազամաբազայի զինծառայողները, իսկ երրորդ տեղը բաժին հասավ գյումրեցի ըմբիշներին:
«Առաջին անգամ ենք անցկացնում նման մրցույթ, պրոֆեսիոնալները չէին մրցում: Ընդգրկել էինք այս սպորտաձևի սիրահարներին, փորձեցինք այսպես միանալ Կրասնոյարսկի ուսանողական համաշխարհային մրցումների մասնակիցներին ու ոգևորել պրոֆեսիոնալներին: Եվս մեկ կարևոր հանգամանք ՝ այս մրցումներն օգնում են շփվել միմյանց հետ»,–SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը:
Եվ վերջում, ինչպես սովորաբար լինում է սիրողական մրցումներում … Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրածներից բացի, պատվոգրերի են արժանանում բոլոր մասնակիցները: Խրախուսումներ բաժին հասան 3 թիմերի 15 մասնակիցների, իսկ խորհրդանշական գավաթը հանձնվեց հաղթած թիմին: Օրն էլ ամփոփեցին դահուկավազքի առաջնությունների խորհրդանիշ  արջի հետ լուսանկարվելով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP