Ի՞նչ կարող է անել ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Ի՞նչ կարող է անել ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար

20:00 02.03.2019

Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի նկատմամբ կիրառված վճիռը անակնկալ չի եղել ինչպես շատերի, այնպես էլ փաստաբան Արա Ղազարյանի համար, որն զբաղվում է նրա գործի Եվրադատարանի վարույթով:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը պետք է մտահոգված լիներ արագացված կարգով դատաքննություն իրականացնելու հարցում, իսկ թե ինչու, մանրամասնում է.

«Անակնկալ չէր, որովհետև դռնփակ դատական քննություն էր անցկացվում, որևէ ինֆորմացիա չէր տրամադրվում, այդ թվում` նաև ծնողներին, և սպասելի էր նման դատավճիռը, նաև սպասելի էր արագությունը, քանի որ Ադրբեջանը պետք է մտահոգված լիներ, որ Եվրոպական դատարանում քննվելու է գործը և քննվում է նաև դատավարական դեպքերի խախտման հիմքով, սակայն Ադրբեջանը պետք է հասկանար, որ պետք է արագություն տալ մինչև Եվրոպական դատարանի կողմից միջամտությունը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։

Ի՞նչ իրավական գործընթացներ կարող է սկսել Հայաստանը վճիռը անհիմն ճանաչելու կամ գերուն վերադարձնելու համար: Փաստաբանը նշում է, որ ՀՀ անունից դատական գործընթաց չի հարուցվում, բայց ծնողների կողմից դատական վարույթ է հարուցված Եվրոպական դատարանում:

«Դա անհատական գանգատ է, մենք պատրաստում ենք հերթական փաթեթը, դա ուղարկվում է Եւրոպական դատարանը, հույսով ենք, որ Եվրոպական դատարանը կսկսի քննությունը, թեև արդեն մեկ փաթեթով սկսել է, որոշում կայացրել է նրա անհետանալուց երկրորդ օրը այն մասին, որ Ադրբեջանը շտապ հաղորդի Կարենի գտնվելու վայրը, առողջական վիճակի մասին ինֆորմացիա տա, դա շատ արագ է արվել, դրա համար ուրախ ենք»,- ասաց փաստաբանը:

Հիմա հաջորդ փուլն է ընթանում, փաթեթը օգոստոսին է ներկայացվել, հավելյալ տեղեկություններ են ուղարկվել Եվրոպական դատարան: Արա Ղազարյանը վստահեցնում է, որ  պատրաստվում ենք նոր տեղեկություններ տալ, հույս է հայտնում, որ շուտով Եվրոպական դատարանը կսկսի գործով քննությունը:

Իսկ թե ինչպիսին են սպասելիքները, պատասխանեց.

«Սպասում ենք, որ գործը կշահենք, Եվրոպական դատարանը կարձանագրի , որ մի քանի ֆունդամենտալ իրավունքներ են խախտվել, որոնք ամբողջությամբ քաղաքական դաշտում կարող են հիմք հանդիսանալ, որ Կարենն ի վերջո վերադառնա Հայաստան, վերջնական նպատակը, իհարկե, դա է: Մենք չենք կարող Եվրոպական դատարանից պահանջել նրան վերադարձնել, բայց կարող ենք պահանջել նրա իրավունքների ֆունդամենտալ խախտում ճանաչել»:

Հարցին` արդյո՞ք նախկինում ունեցած փորձը դրա համար նախադրյալներ ստեղծում է, նշում է.

«Եվրոպական դատարանում հասկացել են, որ այս ամենի պատճառը հասարակ ռասիզմն է, հայատյացությունը, նախկին գործերում էլ կա այդ գործոնը, և հուսով ենք, որ Եվրոպական դատարանը այս գործը քննելով նախկին ներկայացված գործերը՝ և՛ Ապրիլյան գործերով, և՛ Սարիբեկյան Մանվելի, և՛ Կարեն Պետրոսյանի գործը, բոլորը հաշվի կառնի՝ հասկանալով, որ այա ամենն ըստ էության նույն երևույթի շարունակությունն է՝ հայատյացություն, չհայտարարված պատերազմ, սահմանամերձ շրջանների բնակիչների առևանգում և այլն»:

Փաստաբանը մշտապես կապի մեջ է Ղազարյանի ծնողների հետ, և այն, ինչ տեղի է ունենում նրանց նկատմամբ, համարում է ոչ այլ ինչ, քան խոշտանգում:

«Գոնե ծնողները կապ ունենան որդու հետ, խոսեն, բայց դա էլ հնարավոր չէ ապահովել»,- ցավով նշում է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

19:11 23.11.2024

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

18:50 23.11.2024

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական ​​միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական ​​փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

18:38 23.11.2024

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

18:28 23.11.2024

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

Վրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

BACK_TO_TOP