Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հակասական կարծիքների առիթ է դարձել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հակասական կարծիքների առիթ է դարձել

11:54 01.03.2019

Սալոմե Զուրաբիշվիլիի Բաքվում արած հայտարարությունները հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել Թբիլիսիում։ Տարածաշրջանային այցը սկսելով Ադրբեջանից՝ ոմանք նկատում են, որ Զուրաբիշվիլին կարող է արդյունքի հասնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները կրկին ակտիվացնելու հարցում, ոմանք, սակայն, թերահավատ են, գրում է «Ալիք Մեդիա»-ն:

Կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն, անդրադառնալով վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը, վստահ է, որ նախագահի ակտիվությունը կարող է հաջողությամբ պսակվել։

«Ես կարծում եմ, որ հարցը կլուծվի, եթե իշխանությունները ևս համարժեք մոտեցում ցուցաբերեն։ Գործընթացը սկսվել է 1996-ին, սակայն վերջը չի երևում։ Հատկապես դժվար լուծում է սպասվում Դավիթ Գարեջիի համալիրի (հուշարձանի նկատմամբ հավակնություններ ունի նաև Ադրբեջանը, խմբ.) հարցում»,- ասում է նա։

«Սալոմե Զուրաբիշվիլին չունի որևէ վերահսկող գործիք, համապատասխան լիազորություն, հետևաբար նա կարող է սահմանափակվել միայն հայտարարություններով և ոչ գործով»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Զուրաբիշվիլիի հայտարարությունները այս կերպ է մեկնաբանում քաղաքագետ, Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի (GIPA) դասախոս Թոռնիկե Շարաշանիձեն։

Նրա խոսքով, դժվար է դելիմիտացիայի հարցով առաջընթաց արձանագրել նաև այն պատճառով, երբ վրաց-ադրբեջանական հարաբերությունները ծանր ժամանակաշրջան են ապրում։

«Բանն այն է, որ մենք Ադրբեջանի հետ այլևս չունենք այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ունեինք մի քանի տարի առաջ: Հիշենք վերջին սկանդալը՝ Ախալքալաքում արձանի բացման հետ կապված, «Սոկարի» հետ էլ գազի հարցով բանակցությունները դժվար են ընթանում: Այս ամենի ֆոնին կարծում եմ, որ նախագահը կդժվարանա որևէ համաձայնության հասնել»:

Վրաստանում ուշադրության է արժանացել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին Զուրաբիշվիլիի հայտարարությունը։

Բլոգեր, քաղաքագետ Գելա Վասաձեն փորձում է հիշել, թե արդյոք նախկինում որևէ պաշտոնյա իր հայտարարություններում նշել է «Ղարաբաղի օկուպացիայի մասին»:

«Հնարավոր է և ասել են: Զուրաբիշվիլին, սակայն, հեշտությամբ արեց դա․ կապված է նաև իր կարգավիճակի հետ, քանի որ զրկված է իրական իշխանությունից: Դրանից պետք չէ հեռու գնացող եզրակացություններ անել, չնայած Զուրաբիշվիլին առանձնահատուկ հարաբերություններ ունի ֆրանսիացիների հետ, իսկ Ֆրանսիան, թերևս, Եվրոպայում Ադրբեջանի համար ամենախնդրահարույց երկիրն է: Այսինքն՝ Զուրաբիշվիլին Բաքվին դուր գալու համար ամեն ինչ արեց, թե ինչքանով դա նրան հաջողվեց, ժամանակը ցույց կտա»,- «Ալիքի» հետ զրույցում ասում է Վասաձեն:

Վերլուծաբան, «Ախալցխա.Net» կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանը վերոնշյալ հայտարարության վերաբերյալ մեզ հետ զրույցում ասում է.

«Նախկինում, որքան տեղյակ եմ, Վրաստանի իշխանություններն ավելի զուսպ են եղել իրենց արտահայտություններում։ Նոր նախագահի հիշյալ հայտարարությունը կարելի է կապել այն բանի հետ, որ Սալոմե Զուրաբիշվիլին իր նախընտրական ծրագրի շրջանակներում Ջավախքում հայտարարել էր, որ Վրաստանի նախկին նախագահը միայն ադրբեջանցիներն էր տալիս քաղաքացիություն, ինչը սխալ էր համարել՝ խոստանալով ուղղել այն: Ադրբեջանական համայնքն իր դժգոհություն էր հայտնել՝ Զուրաբիշվիլիին նույնիսկ սկսել հակաադրբեջանական գործիչ համարել։ Դրանից բացի՝ վերջերս տեղի ունեցած ադրբեջանական աղմուկը Մ.Ավագյանի կիսանդրու վերաբացման շուրջ ևս կարծես առիթ հանդիսացավ նման կոշտ ձևակերպման»:

Այվազյանը չի բացառում, որ սա Զուրաբիշվիլիի ոճում հերթական հայտարարությունների շարքից է, սակայն, ըստ նրա, ամեն դեպքում պետք է պարզաբանում պահանջվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

22:32 23.11.2024

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական ​​գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

22:24 23.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

Իսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

BACK_TO_TOP