Մանրամասներ Գյումրիում գտնվող հանրակացարանի փլուզումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Մանրամասներ Գյումրիում գտնվող հանրակացարանի փլուզումից

01:24 01.03.2019

Հերթական փլուզումը Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային շենքում: SHANTNEWS-ի թղթակցի հաղորդմամբ՝ շենքը 4-րդ աստիճանի վթարային է ու բազմակի փլուզումների  է ենթարկվել: Չնայած խիստ վտանգավոր լինելուն՝ շենքում շարունակում են բնակվել երեք ծեր կանայք: Փլուզումն էլ  տեղի է ունեցել չբնակեցված հատվածում,  որը, սակայն, մոտ է սենյակներին:

Բնակիչները մեր թղթակցին պատմել են, որ ձայներ են լսել, դուրս են եկել ու տեսել, որ շենքի փլուզված հատվածում ինչ-որ մարդիկ շենքի երկաթյա կոնստրուկցիաներն են քանդում, մի քանի րոպե հետո ուժեղ ձայն են լսել, ու պատուհանից տեսել, որ շենքի այդ հատվածն ամբողջությամբ փլուզվել է:

Հանրակացարանում ապրող 3 կանանց շենքից դուրս գալու առաջարկ է արել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը դեպքի վայրում էր: Մարզպետի առաջարկը մերժեցին՝ ասելով, թե նոր բնակարան են ուզում, փլուզումներից էլ չեն վախենում:

Ամեն հերթական փլուզումից հետո այս կանանց նոր բնակարան տեղափոխվելու առաջարկներ եղել են, բայց նրանք միշտ հրաժարվել են: Հիմա էլ ասում են՝ շենքից դուրս չեն գալու այնքան ժամանակ, մինչև իրենց ուզած Անի թաղամսում բնակարան չառաջարկեն: Դեպքի վայրում էր նաև Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, որը մեր թղթակցին ասել է, որ այս պահին առաջարկներ չունեն, հարցը նորից կքննարկվի:

Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային շենքից բնակիչներին վտարելու վերաբերյալ դատական որոշում էր կայացվել:

Շենքում ապրող 3 միայնակ տարեցներին տարածքն ազատելու պահանջով կառույցի սեփականատերը հայց էր ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան: Հայցը բավարարվել էր, որից հետո բնակիչներն այն բողոքարկել էին Վերաքննիչ դատարում: Վերաքննիչը մի քանի ամիս քննելուց հետո վճիռն անփոփոխ է թողել: Անօթևանության կարգավիճակը բնակարանի գնման վկայագրից օգտվելու հնարավորություն տվել էր  նրանց տարիներ առաջ:

Վկայագրերից, ինչպես նաև քաղաքապետարանի այլընտրանքային մյուս առաջարկներից բնակիչները հրաժարվել են, իսկ այդ առաջարկներն արվել են մինչ Վերաքննիչ դատարան հասնելը: Անցած տարեվերջին, ըստ բնակիչների, դիմել են սոցիալական բնակարաններ ստանալու համար ու համաձայնել են տարածքն ազատել, բայց այս անգամ էլ քաղաքապետարանն է հրաժարվել իրենց սոցիալական նոր բնակարաններ հատկացնել: Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնելու մեկասմյա ժամկետում՝ մինչև ապրիլ ամիսը, եթե չբողոքարկեցին Վճռաբեկ դատարանում, ապա բնակիչներին հարկադիր վտարում է սպասվում: Իսկ շենքի սեփականատիրոջը՝ Ենոք Սարգսյանին, շենքի քանդման վերջնաժամկետ տրվել էր մինչև փետրվարի 6-ը, ժամկետը, սակայն, երկարաձգվել է, վերջինս պարտավորվում է շենքն ապամոնտաժել 14-ամսյա ժամկետում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել  թողնել պաշտոնները

11:16 23.11.2024

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել թողնել պաշտոնները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չեն կրել։ Սակայն գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը, ով այսպես թե այնպես պետք է […] ...

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել  է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

11:05 23.11.2024

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

10:57 23.11.2024

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

10:45 23.11.2024

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...

Աշխարհում առաջին անգամ թոքերի  կրկնակի փոխպատվաստում է  կատարվել ռոբոտի միջոցով

10:36 23.11.2024

Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցով

Մանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

10:25 23.11.2024

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...

BACK_TO_TOP