«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն է նախատեսվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+4.09 oC

«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն է նախատեսվում

16:05 25.02.2019

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանն ասել  է, որ առաջարկում են օրենքում «2017 թվականի դեկտեմբերը» փոխել «2018 թվականի դեկտեմբերի 31»-ով, ինչը հնարավորություն կտա 2018 թվականի ընթացքում 27 տարին լրացած երիտասարդներին վերադառնալ Հայաստան, համապատասխան ընթացակարգերով վճարել գումարը և ազատվել քրեական հետապնդումից: Պատգամավորը նշեց, որ հանրության և մի խումբ պատգամավորների կողմից առաջարկ կա  ժամկետը երկարաձգել մինչև 2018 թվականի մարտ, որպեսզի Հայաստան վերադառնալու հնարավորություն տան նաև այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրանում է ավելի ուշ:

Հիշեցնենք՝ այդ նախագծով առաջարկվում է, որ նրանք կարողանան տուգանք վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այժմ հետախուզման մեջ գտնվող 27-35 տարեկան 3500 քաղաքացի կա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներ

13:44 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը երկօրյա աշխատանքային այցով Ֆինլանդիայում է: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, արտաքին գործերի նախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասել է Միրզոյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին

13:35 29.11.2024

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին

Նոյեմբերի 25-29-ը Հաագայում տեղի է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 29-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանի գլխավորությամբ: Գեորգի Քոչարյանը հանդես է եկել ազգային ելույթով, որում վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունն ամբողջությամբ բացառելու քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի […] ...

Երբ և որքան տևողությամբ է միացված մնում քաղաքի լուսավորությունը

13:29 29.11.2024

Երբ և որքան տևողությամբ է միացված մնում քաղաքի լուսավորությունը

Ձմռան ամիսներին հնարավոր անհարմարավետություններից խուսափելու և մարդկանց տեղաշարժն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով այժմ «Երքաղլույս» ՓԲԸ-ն ցանցը սպասարկում է հետևյալ ժամանակացույցով։ Քաղաքի արտաքին լուսավորությունը միացվում է ժամը 18:00-ին և առանձին փողոցների դեպքում միացված է մնում մինչև 04:00-ն։ Սեփական խնայողությունների հաշվին, այժմ արդեն ցանցը գործարկվում է նաև առավոտյան արևածագից առաջ՝ 1 ժամով ՝ չկրճատելով գիշերային ռեժիմի լուսավորության […] ...

Շախմատի միջազգային մրցաշար՝ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ

13:20 29.11.2024

Շախմատի միջազգային մրցաշար՝ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության տարեկան միջոցառումների ցանկով անցկացվել է «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շախմատի մրցաշարը: Հրավիրյալների թվում են եղել ոչ վաղ անցյալի լեգենդար շախմատիստներ, ովքեր ժամանակին Ռ․Վահանյանի հետ միասին պայքարել են շախմատային գահի համար։ Մասնակիցները մրցել են շրջանային մրցակարգով` ինչպես արագ, այնպես էլ կայծակնային շախմատում: Մրցաշարն առցանց հեռարձակվել է համացանցում և մեծ […] ...

Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից

13:12 29.11.2024

Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից

Ուկրաինան Հարավային Կորեայից 100 մլն դոլար է ստացել սոցիալական ոլորտին աջակցելու համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Ուկրաինան 100 միլիոն դոլար է ստացել Կորեայի Հանրապետությունից։ Սա մեր կորեացի գործընկերների կողմից առաջին բյուջետային օգնությունն է, որն ուղղված է լինելու սոցիալական ոլորտին աջակցելուն»,- գրել է Շմիգալը։ Նրա խոսքով, 2024 թվականին երկու […] ...

Շրի Լանկայում անձրևներից ու ջրհեղեղներից տուժածների թիվը գերազանցել է 400 հազարը

13:04 29.11.2024

Շրի Լանկայում անձրևներից ու ջրհեղեղներից տուժածների թիվը գերազանցել է 400 հազարը

Շրի Լանկայի 24 շրջաններում հորդառատ անձրևների և դրա հետևանքով ջրհեղեղների հետևանքով տուժել է գրեթե 402 հազար մարդ։ Վատ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այս մասին հայտնում է կղզու նահանգի աղետների կառավարման կենտրոնը։ Ըստ նրա՝ զոհերի ճշգրիտ թիվը 401 707 է։ Երկրում աղետից ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է ավելի քան 2 հազար տուն։ Անձրևներն […] ...

BACK_TO_TOP