Ռուսաստանում կոսմոդրոմի կառուցումը կվստահվի ադրբեջանցի միլիարդատիրոջ ընկերությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ռուսաստանում կոսմոդրոմի կառուցումը կվստահվի ադրբեջանցի միլիարդատիրոջ ընկերությանը

00:47 22.02.2019

2011 թվականից կառուցվող ռուսական «Վոստոչնի» («Արևելյան») տիեզերական արձակման կայանի կառուցման հաջորդ փուլը կվստահվի Crocus Group ընկերությանը, որը պատկանում է Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի մեծահարուստ գործարար Արազ Աղալարովին, քանի որ միայն նրա ընկերությունը երկրի արևելյան տարածքներում նման խոշոր շինարարություն անելու փորձ ունի։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական լրատվամիջոցներին։

Ընկերությունից այս տեղեկությունները չեն մեկնաբանել, սակայն «Ռոսկոսմոս» պետական կազմակերպության աղբյուրը հաստատել է, որ Աղալարովի ընկերության հետ բանակցություններ են տարվում։

Տիեզերական արձակման այս կայանի կառուցման մասին որոշումը Ռուսաստանի նախագահը կայացրել է դեռ 2007 թվականին, բայց շինարարության մեկնարկից հետո դրա աշխատանքները բազմիցս չեն տեղավորվել ժամկետներում, եղել են չարաշահումներ, քրեական գործեր, աշխատողների ցույցեր, ձերբակալություններ և այլն։ 2014 թվականին ամփոփված տվյալներով՝ այդ շինարարության ժամանակ արձանագրվել է օրենքի խախտման 17 հազար դեպք, պատասխանատվության է ենթարկվել մոտ 1000 մարդ։

Հիմա ադրբեջանցի միլիարդատիրոջ ընկերությունը ձեռնամուխ է լինելու այդ շինարարության ավարտական փուլի աշխատանքները կատարելուն, ինչի համար ստանալու է մոտ 40 միլիարդ ռուբլի (մոտ 610 միլիոն դոլար այսօրվա փոխարժեքով)։

Ավելացնենք, որ Աղալարովն ու նրա որդին կապված են նաև ԱՄՆ գործող նախագահի ու նրա նկատմամբ մեղադրանքների հետ։ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ՌԴ միջամտության հարցը հետաքննող դատախազ Ռոբերտ Մյուլլերը ցանկանում է գործի շրջանակում հարցաքննել ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդուն՝ Ադրբեջանում հայտնի փոփ երգիչ Էմին Աղալարովին:

Հայտնի է, որ Աղալարովի որդին կապեր է ունեցել ԱՄՆ նախագահի հետ և 2016 թվականին Trump Tower-ում աջակցել է Թրամփի ավագ որդու և ՌԴ ներկայացուցչի հանդիպմանը:

Աղալարով ավագը դեռ խորհրդային տարիներին Ադրբեջանից տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ ավելի ուշ հիմնել է անշարժ գույքի բիզնես։ Նրա որդին 1990-ականներին ապրել ու կրթություն է ստացել ԱՄՆ-ում, ապա վերադարձել է Ռուսաստան, երգչի կարիերա է սկսել, ամուսնացել է Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ, ավելի ուշ հեռացել է նրանից։

Լուսանկարում՝ կենտրոնում Արազ Աղալարովն է, աջից՝ նրա որդին՝ Էմին Աղալարովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP