Գյումրիի տնակային թաղամասը` սողանքի սպառնալիքի տակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գյումրիի տնակային թաղամասը` սողանքի սպառնալիքի տակ

12:39 19.02.2019

Գյումրիի տնակներում ապրող ո՞ր ընտանիքներին են առաջնահերթություն տալիս բարերարները: Այս հարցն օրակարգային է, քանի որ մի քանի տարի է` Գյումրիում բնակապահովման պետական ծրագիր չկա, և միայն բարեգործական միջոցներով են բնակարաններ գնվում: Իսկ այս դեպքում որոշողը հիմնականում բարերարներն են: Այսինքն` բարեգործական հիմնադրամի և նվիրատուի համար ընտանիքների ընտրության առաջնահերթությունները կարող են տարբեր լինել: Օրինակը Բուսաբանական այգու տնակային տարածքում է:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը որպես առաջնահերթ փոխհատուցման կարիք ունեցող դիտարկում է սողանքային տարածքում տեղադրված տնակներում ապրողներին: Տարիների մաշվածությանը գումարվել են սողանքի հետևանքները՝ տնակները թեքվում են, մեծ ու փոքր ճաքեր են առաջանում: Ամենամյա վերանորոգումներն էլ անօգուտ են՝ տնակի տակ եղած գրունտը սահում է, ժամանակավոր կացարանն էլ հետը:

Իսկ սողանքի առաջացման պատճառը երկրաշարժից փլուզված շենքերից տեղափոխված ավերակներն են: Հենց դրանց վրա էլ դրվել են տնակները: Տարիներ անց արհեստական գրունտը սկսել է նստվածք տալ ու սահել: Նպաստել է նաև տարածքի խոնավությունը: Բուսաբանական այգին քարտեզագրում չունի: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն  իր ուսումնասիրություններով մի քանի գոտի է առանձնացրել՝ հնագիտական, եկեղեցապատկան, կանաչ և սողանքային: Գոտիավորման համար արված ուսումնասիրությունը բացահայտել է նաև տնակների վիճակը:

«Ցանկացած ծածկույթ ժամանակի ընթացքում նստվածք կտա, սողանք կառաջանա: Այս տարածքը, քանի որ ձորի պռնկին է, ամենաթիրախային հատվածն է: 15-20 տնակներ կան, որ սողանքային տարածքում  են: Իսկ դրանցից 4-5-ն իրար կողքի տեղադրված տնակներ են, որոնք շատ լուրջ վտանգի առաջ են»,- SHANTNEWS.am-ին ասել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը:

Վատ վիճակում գտնվող տնակներում ապրող ընտանիքը պետք է առաջնահերթություն ունենա բնակարանային փոխհատուցման հարցում: Սա պարզ տրամաբանություն է, եթե գնահատման չափանիշը ժամանակավոր կացարանի տեխնիկական վիճակն է: Բայց հիմնադրամը բարեգործների աջակցությամբ է բնակարաններ գնում, ու բարերարն է որոշում, թե ում նոր տուն նվիրի:

«Բարերարների կողմից միշտ առաջարկներ են լինում բնակարան հատկացնելու բազմանդամ ընտանիքներին կամ շատ անչափահասներ ունեցողներին: Երրորդ հորիզոնականը, եթե այդպես կարելի է ասել, զբաղեցնում են միայնակ ծերերը: Նաև շատ նրբություններ կան այստեղ: Եթե մենք ասենք, որ այս ընտանիքին առաջնահերթություն ենք տալիս, որովհետև սողանքային գոտում է ու չի կարող այլևս այստեղ ապրել, վաղն այս տարածքի բոլոր բնակիչները կլքեն իրենց տնակները, կտեղափոխվեն այլ տեղ ու կպահանջեն, որ իրենց բնակարան հատկացնենք »,- ասել է Մհեր Խաչատրյանը:

Հիմա ուսումնասիրում են`հասկանալու համար, թե սողանքային գոտում ապրող ընտանիքներից քանիսն են համապատասխանում բարերարների պահանջներին, առանձնացնելու են այն տնակները, որոնք ակտիվ սողանքի տակ են: Ընդհանուր առմամբ Գյումրիի Բուսաբանական այգում 114 տնակ է հաշվառված: Հիմնադրամի միջոցներով անցած տարվա ընթացքում այս տարածքից բնակարան է ստացել 4 ընտանիք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP