Գյումրիի փողոցներում առաջացած փոսերը քաղաքապետարանը խճով է փակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գյումրիի փողոցներում առաջացած փոսերը քաղաքապետարանը խճով է փակում

11:43 13.02.2019

Գյումրիի փողոցներում փետրվարի կեսին փոսալցման աշխատանքներ են կատարում: Միայն թե կենտրոնական փողոցներում առաջացած մեծ ու փոքր փոսերը ոչ թե ասֆալտով, այլ խճաքարերով են լցվում: Սա փոսալցման ժամանակավոր և միակ տարբերակն է, որը կիրառելի է ձմռան ավարտին: Իսկ ինչքանո՞վ է այս տարբերակն արդյունավետ տեխնիկապես ու ֆինանսապես: Նույն փոսը քաղաքապետարանը խճով է լցնում, միևնույն ժամանակ հաշվառում փոսալցման ենթակաների շարքում:

Խճաքարով լցված բեռնատարը շրջում է քաղաքի բոլոր կենտրոնական փողոցներով ու կանգառ կատարում այն փոսերի մոտ, որոնց մեջ մեծ չափի խճաքարը կարող է տեղավորվել: Շինարարները 40×70 չափի խճաքար են ընտրել, մեծ խճաքարերով փոսն արագ է լցվում:  Ինչպես միշտ Գյումրիում ձնհալից հետո ասֆալտը գրեթե բոլոր փողոցներում քանդվում է: Խճով փոսալցման տեխնոլոգիան էլ ամենահասարակն է՝ ձեռքի աշխատուժով ու միայն բահերի օգնությամբ քարերը թափքից ուղիղ փոսում են հայտնվում: Լցնում են այնքան, մինչև փոսը փակվի: Սա փոսալցման այն տարբերակն է, որին ջուրը չի խանգարում: Դրա համար էլ ջրափոսերի մոտ կոմունալի աշխատողները համարձակ աշխատում են: Որակի հարց էլ չկա՝ քարը փոսում երկար չի մնա:

«Ստույգ ժամկետով չեմ կարող ասել, թե ինչքան կդիմանա: Սա ժամանակավոր լուծում է: Ընթացքում հետամուտ ենք լինում, եթե դուրս է գալիս, նորից ենք խիճ լցնում, մինչև որ եղանակային պայմանները թույլ տան ասֆալտապատում կատարել»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը:

Կպչող նյութ չի օգտագործվում: Խճի տակ եղած հիմքը ձնհալի ջուրն է: Ժամանակավոր լուծման համար ճոխ ծախսեր չեն անում: Առանց այդ էլ նույն փոսի վրա ծախսը կրկնակի է՝ մեկ խճալցման, հետո արդեն ասֆալտով փոսալցման: Իսկ արդյունավետությունն առաջինի դեպքում քիչ է՝ սա խոստովանում են և՛ կոմունալի աշխատակիցները, և՛ վարորդները:

Մեծ փոսերն ու նստեցումներն այն փողոցներում են, որոնք հիմնանորոգման ծրագրով անցած տարի քանդվեցին: Այստեղ սպասում են շինարարների վերադարձին: Իսկ այն փողոցներում, որոնք հիմնանորոգման մեծ ծրագրում չեն, ամենամյա փոսալցումներ, կարկատաններ կարվեն:  Դրա համար համայնքային բյուջեից 140 մլն դրամ է հատկացվել: Մրցույթներ են հայտարարվել: Կապալառուները դեռ հայտնի չեն: Ինչպես նաև հայտնի չեն փոսալցման ծավալները՝  ձնհալից հետո փոսերը դեռ ավելանալու են: Իսկ առայժմ օրական մի քանի ժամ ու տարբեր ուղղություններով կոմունալ ծառայության աշխատակիցների հետ բեռնատարը կշրջի՝ փոսերը հաշվելու ու ստուգելու համար, թե լցրած քարերից քանիսն են տեղում:

   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP