Իրանի Իսլամական Հանրապետության ևս մեկ քաղաքացի է ձերբակալվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Իրանի Իսլամական Հանրապետության ևս մեկ քաղաքացի է ձերբակալվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով

23:24 12.02.2019

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող աշխատանքների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը շարունակում է համագործակցված քննչական, օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու ոստիկանության հետ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության ևս մեկ քաղաքացի: Փետրվարի 11-ին վերջինիս ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 101 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: 1963 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացին նախաքննական մարմնին հայտնել է, որ թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք է բերել նույն քրեական գործի շրջանակում ձերբակալված 1971 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացուց, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 21:00-ին, Երևան քաղաքի Ռոստովյան և Արցախի փողոցների հատման խաչմերուկից,ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախկինում մի քանի անգամ դատապարտված, Երևան քաղաքի՝ 1980թ. ծնված բնակիչը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով՝ նույն վայրից նույն ժամին բերման է ենթարկվել 1980 և 1971 թվականներին ծնված ԻԻՀ 2 քաղաքացի:

Բերման է ենթարկվել նաև Իրանի՝ 1959 թվականին ծնված մեկ այլ քաղաքացի և նրան հիշյալ տարածք հասցրած տաքսու վարորդը, ով հետաքննության մարմնին է ներկայացրել կաշվե պայուսակ՝ հայտարարելով, որ այն պատկանում է ավտոմեքենայի ուղևոր` ԻԻՀ քաղաքացուն, և որի զննությամբ պայուսակից հայտնաբերվել են էլեկտրոնային կշեռք և պոլիէթիլենային 5 փոքրիկ տոպրակներով՝ ընդհանուր առմամբ մոտ 52,06 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղային զանգված։

1971 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 1,73 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և մոտ 0,60 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։

1959 թվականին ծնված ՒՒՀ քաղաքացու մոտից պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերվել է մոտ 70,87 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող շագանակագույն զանգված, մոտ 5,49 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակավուն զանգված և մոտ 1,30 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, թղթե փաթեթով` մոտ 1,44 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված` մոտ 0,37 գրամ մուգ գույնի կիսաայրված զանգված, ինչպես նաև ծայրերն այրված պլաստմասե խողովակ։

Վերջիններիս մոտ հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածները ներկայացվել են փորձաքննության, որի եզրակացության համաձայն՝ 1,5 և 68,81 գրամ քաշով զանգվածները հանդիսացել են «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Փորձաքննությանը ներկայացված 5,1 գրամ քաշով բյուրեղային զանգվածը հանդիսացել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ կապույտ պոլիմերային ձողիկի մակերեսներին հայտնաբերվել են «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցների հետքեր:

Փորձաքննությանը ներկայացված արծաթափայլ նրբաթիթեղի մակերեսին հայտնաբերվել են «Հերոին» տեսակի թմրամիջոցի հետքեր:

1959 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 89,6 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, մոտ 0,62 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված` սպիտակ պոլիմերային ձողիկ,պլաստմասե 2 տարաներ` մոտ 121,23 և 53,21 գրամ քաշերով՝ յուրահատուկ հոտով զանգվածի պարունակությամբ։

Խուզարկությամբ հայտնաբերված հիշյալ թմրամիջոցներով ևս նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։1971 և 1959 թվականներին ծնված ԻԻՀ քաղաքացիները ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետ

11:48 23.11.2024

Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումը. նոր պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականը: «Մանչեսթեր Սիթին» ինձ համար մեծ նշանակություն ունի։ Սա իմ իններորդ մրցաշրջանն է այստեղ: Մենք միասին շատ հրաշալի պահեր ենք ապրել: Ես առանձնահատուկ զգացմունքներ ունեմ այս ֆուտբոլային ակումբի նկատմամբ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ մնում ևս երկու մրցաշրջան։ Շնորհակալություն բոլորին, […] ...

ԱՀԿ-ն հայտնել է, որ Լիբանանի հիվանդանոցների մոտ 10%-ը դադարեցրել է աշխատանքը

11:40 23.11.2024

ԱՀԿ-ն հայտնել է, որ Լիբանանի հիվանդանոցների մոտ 10%-ը դադարեցրել է աշխատանքը

Լիբանանի տասը հիվանդանոցներից մեկը հարկադրված է փակվել կամ մասնակիորեն փակվել Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև մարտերի պատճառով: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լիբանանի ներկայացուցչությունը։ «Այսօր երկրի առողջապահական համակարգը գտնվում է ծայրահեղ ճնշման տակ, որտեղ 153 հիվանդանոցներից 15-ը կամ փակ են, կամ գործում են մասամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, իրավիճակը […] ...

Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը

11:30 23.11.2024

Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը

Գլխավոր դատախազությունը, կարևորելով շարունակական կրթության միջոցով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ մեկնարկել է «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով դասընթացների շարքը: Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազների համար: Առաջին դասընթացին մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և […] ...

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել  թողնել պաշտոնները

11:16 23.11.2024

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել թողնել պաշտոնները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չեն կրել։ Սակայն գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը, ով այսպես թե այնպես պետք է […] ...

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել  է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

11:05 23.11.2024

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

10:57 23.11.2024

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...

BACK_TO_TOP