Ո՞ր երկրների հետ Հայաստանն ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ո՞ր երկրների հետ Հայաստանն ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ

19:12 18.02.2019

Տևական ժամանակ է` Հայաստանն ու Եվրամիությունը քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման հարցը։ Թեման արդիական դարձավ, երբ 2017 թվականին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից հետո: Իրականում, սակայն, դա այդքան էլ արագ կատարվող գործընթաց չէ: Ներկայիս իշխանությունը հայտարարում է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման համար քաղաքական որևէ խոչընդոտ չկա:  Հիշեցնենք, որ այս ընթացքում ԵՄ անդամ 28 պետություններից 10-ն արդեն վավերացրել է փաստաթուղթը:

Փետրվարի 8-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասել էր, որ գործընթացը դանդաղել է որոշ օբյեկտիվ պատճառներով:

«Մասնավորապես, Եվրախորհրդարանի սպասվող ընտրությունների պատճառով, որոնք պետք է տեղի ունենան մայիսին: Այստեղ կա նաև քաղաքական օրակարգ, մասնավորապես, որոշակի բարեփոխումների իրականացման տեմպի մասին է խոսքը: Եվ այստեղ կարծում եմ, որ մեր կողմից որևէ խնդիր չի կարող լինել»,- նշել էր նա:

Եվրամիության անդամ երկրների հետ վիզաների ազատականացման գործընթացին զուգահեռ Հայաստանը վերացնում է մուտքի վիզայի պահանջը, դա շատ հաճախ փոխադարձ նախաձեռնություն է լինում, երկու երկրների միջև սկսում է գործել առանց արտոնագրերի մուտքի ռեժիմ: Ոչ բոլոր երկրների դեպքում է, սակայն, որ դա շահավետ է լինում: Ի՞նչ առումով: Կան երկրներ, որոնց հետ Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմ է սահմանել, բայց ՀՀ քաղաքացիներին այդ երկրները շատ քիչ են հետաքրքրում:
Շատ հաճախ են կես կատակ-կես լուրջ ասում՝ աշխարհում չկա մի վայր, որտեղ հայ չլինի: Շատ երկրներ էլ կան, որտեղ հայերի թիվը բավական քիչ է, եթե համեմատենք մյուս երկրների հետ: Օրինակ՝ Մալ­թայում շուրջ 350 հայ կա, Մեքսիկայում՝ 500, Բոլիվիայում՝ 50:
SHANTNEWS.am-ը քարտեզի վրա առանձնացրել է այն երկրները, որտեղ ՀՀ քաղաքացիները կարող են տարբեր մուտքի արտոնագրերով այցելել:

Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

BACK_TO_TOP