14:37 09.02.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձել է համացանցում վերջին օրերին քննարկման թեմա դարձած՝ իր ավելի վաղ արած հայտարարությանը:
Պաշտպանը Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Քոչարյանը նախօրոք տեղյակ չի եղել մարտի 1-ի մեկի առավոտյան ոստիկանների կողմից իրականացված գործողություններից: Այդ հայտարարությունից հետո համացանցի օգտատերերը ու որոշ լրատվամիջոցներ արձագանքել էին Ալումյանին՝ պնդելով՝ Քոչարյանն իր գրքում նշել է, որ նախապես է տեղյակ է եղել մարտի 1-ի ոստիկանական գործողություններից:
«Համացանցի օգտատերերը և որոշ լրատվամիջոցներ տեղադրել են մի նյութ, որից եզրակացնում են, թե իմ արած հայտարարությունը որոշակի հակասության մեջ է գտնվում պրն Քոչարյանի գրքում այդ նույն իրադարձությունների վերաբերյալ նկարագրության հետ: Ուրեմն ես ասեմ՝ եթե կա տարբերություն, տարբերությունը պայմանավորված է ֆորմատի տարբերությամբ: Մի բան է՝ մի քանի էջի վրա գրքի մեջ նկարագրված են իրադարձություններ, մի բան է, երբ այդ իրադարձությունների վերաբերյալ պաշտպանը ճեպազրույցի ժամանակ մի քանի նախադասությամբ պետք է մեկնաբանություն անի»,- ասել է պաշտպանը:
Հայկ Ալումյանի համոզմամբ՝ իր արած հայտարարության և Ռոբերտ Քոչարյանի գրքում նկարագրվածի միջև ոչ մի հակասություն չկա: Նրա պնդմամբ՝ իրականում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազատության հրապարակում որևէ կոշտ բռնություն չիրականացնել ցուցարարների նկատմամբ:
«Այնտեղ նախատեսված էր գործողություն, որը չէր ենթադրում կոշտ գործողություններ, ուժի կիրառում: Այնտեղ պետք է կատարվեր զննում: Զննում պետք է կատարվեր, որովհետև օրեր շարունակ ստացվում էին օպերատիվ տեղեկություններ, որ Ազատության հրապարակում հավաքված անձնանցից ոմանց մոտ առկա են զենքեր, ընդհուպ, մարտական ինքնաձիգեր և մարտական նռնակներ»,- ասել է Ալումյանը:
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...
19:50 23.11.2024
Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...
19:42 23.11.2024
Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուցՈւկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...