22:28 08.02.2019
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության և քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին։
Հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ՀԲԸՄ- ն և՛ համաշխարհային, և՛ մաքուր հայկական կառույց է, որը ծառայում է ոչ միայն մեր ժողովրդի, այլև ողջ մարդկության շահերին:
«Մենք մուտք ենք գործում սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջան,- ասել է նախագահ Սարգսյանը:- Դրա ակունքներում 20-րդ դարում արված հետազոտություններն են, գիտական հայտնագործությունները մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ոլորտներում, նոր աշխարհի օրենքների հայտնագործումը, որոնք քվանտային օրենքներ են, քվանտային մեխանիկան՝ մինչև հարաբերականության տեսությունը, գրավիտացիան և այլն: 20-րդ դարում մենք զբաղվում էինք հետազոտություններով որպես ակադեմիական աշխատանք: Սակայն եկել է ժամանակը, երբ այդ հետազոտությունների արդյունքները դառնում են ինդուստրիալ»:
Նոր տեխնոլոգիաների ու բացահայտումների շարքում անդրադառնալով արհեստական բանականությանը՝ Հայաստանի նախագահը նշել է, որ այն մեծ ու առանցքային դերակատարում է ունենալու և մեծ ու դրամատիկ փոփոխություններ մտցնելու մեր կյանքում:
«Այն ազդելու է մեր կյանքի վրա՝ սկսած խոշոր քաղաքները կառավարելուց մինչև այդ քաղաքներում կյանքը հեշտացնելը,-նշել է նախագահ Սարգսյանը:- Երևանն ունի նույն խնդիրները, ինչ Փարիզը: Ի վերջո, այդ խնդիրների լուծումը լինելու է արհեստական բանականությունը»:
Նրա խոսքով, արհեստական բանականությունը փոփոխություն է մտցնելու նաև առողջապահության ոլորտում, ինչի արդյունքում առողջապահական հետազոտության արդյունքները կարող են ստացվել րոպեների ընթացքում: Սա մեծ ազդեցություն կունենա այդ ոլորտի աշխատանքի արդյունավետության վրա: Նույնը վերաբերում է նաև իրավունքի ոլորտին:
«Արհեստական բանականության միջոցով կարող ենք հրաշքներ գործել,- ասել է նախագահ Սարգսյանը: – Մենք կարող ենք բարելավել մեր իմունային համակարգը, պայքարել քաղցկեղի դեմ, ապրել ավելի երկար: Այսինքն, այս ամենը կարող է հիմնովին փոխել մեր կյանքը»:
Հաջորդը, որ կարևորել է Հայաստանի նախագահը, ստարտափներն են:
«Դրանք հրաշալի գաղափարներ են, բիզնես սկսելու նոր՝ 21-րդ դարի տարբերակը՝ ազատություն տալով մարդկանց նորարարական ուժին,- ասել է Արմեն Սարգսյանը: – 21-րդ դարում երիտասարդներն ունեն բավարար գործիքներ՝ ՏՏ գործիքները, նորարարությունները կամ տեղեկատվությունը՝ լինելու ստեղծարար: Նայեք աշխարհի ամենախոշոր ընկերություններին, արդյոք դրանք հին, մեծ, ինդուստրիալ ընկերություններն են, կապված են բնական պաշարների հետ: Ո՛չ: Microsoft, Google, Facebook և այլն. բոլորն էլ սկիզբ են առել մի քանի անհատից կողմից, ովքեր նորարարության ուժն են ունեցել»:
Իր ելույթի հաջորդ թեման հանրապետության նախագահն անվանել է իրականություն և վիրտուալ աշխարհ:
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վիրտուալի ու իրականի միջև սահմանները վերանում են,-նշել է նա: -Մտածեք, թե օրական որքան շատ ժամանակ եք անցկացնում վիրտուալ աշխարհում՝ ձեր հեռախոսի, համակարգչի կամ հեռուստացույցի մոտ: Վիրտուալն ու իրականը ձուլվում են, իսկ սահմանները՝ վերանում: Ի վերջո, վիրտուալը գնալով ավելի գերիշխող է դառնում: Սակայն վիրտուալը համաշխարհային, փոխկապացված աշխարհում միայն մեր կյանքը, բանկային հաշիվները, մեր կյանքի մասին տեղեկատվությունը չէ: Այն վերածվում է այն ամենի, ինչ մենք անում ենք: Օրինակ, դիտարկենք սպորտը՝ իբրև 20-րդ դարի խոշորագույն նվաճում. սպորտային մրցումները, միջազգային մրցաշարերը ողջ աշխարհում դիտում են միլիոնավոր մարդիկ: Սակայն ներկայում երիտասարդ սերունդն ավելի շատ դիտում է իր ընկերներին, ովքեր մրցում են համակարգչային խաղերով: Վիրտուալ մրցումները դիտող մարդկանց թիվն այսօր նույնքան է, որքան իրական խաղերը դիտողներինը: Ուստի, վիտուալն ու իրականը ձուլվում են»:
Նախագահ Սարգսյանն իր ելույթում ասել է, որ 21-րդ դարում դասական ինստիտուտները, կազմակերպություններն աստիճանաբար ավելի ու ավելի քիչ ռելևանտ են լինելու, քան ուղղակի մոտեցումը, գաղափարը, շարժումը, ներշնչանքն ու էներգիան:
«Փոքրը կարող է շատ հզոր լինել,- նշել է նա:-Այսուհետ փոքրը կարևոր է»:
Երիտասարդներին դիմելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Եթե ես լինեի մեկը, ում՝ որպես պրոֆեսորի, խնդրում են խորհուրդ տալ, թե ինչ անել կյանքում հաջողակ լինելու համար, արդյոք պետք է լինել ուսուցիչ, իրավաբան, բժիշկ կամ մեկ այլ բան, իմ պատասխանը կլինի հետևյալը՝ պետք չէ մտածել ինչ-որ մեկը դառնալու մասին: Նախ և առաջ բացահայտիր ինքդ քեզ, հասկացիր՝ ով ես, ինչ որակներ ունես, քանի որ ամեն երեխա ծնվում է ինչ-որ տաղանդով: Մեկն ունի երաժշտության, մյուսը՝ մաթեմատիկայի, երրորդը՝ արհեստավորի տաղանդ , մյուսը՝ լսելու կամ խոսելու: Ուստի բացահայտիր ինքդ քեզ, և երբ դա անես, դու պետք է հասկանաս, թե որքան կարևոր է կրթությունը: Հայաստանը կարող է նոր գաղափարներ ստեղծել կրթական ոլորտում: Կրթությունը կարևոր է, սակայն այն կփովի: Այսօր 2-ամյա տղայի կամ աղջկա ձեռքում հայտնվող առաջին գործիքը հեռախոսն է, iPad-ը: Նրանք այնքան տաղանդավոր են, որ կարողանում են շատ արագ գտնել այն, ինչ փնտրում են: Երբ դառնում են 3 տարեկան, նրանց տալիս են գիրք: Եվ ո՞րն է լինում նրանց ռեակցիան գրքին: Նրանք մտածում են, թե գիրքը կոտրված iPad-ն է, որը չի աշխատում: Իհարկե, ի վերջո նրանք կկարդան այդ գիրքը, սակայն կրթությունը տարբեր կլինի»:
Իր խոսքի վերջում նախագահն անդրադաձել է բարոյականության սկզբունքին:
«Մենք կարող ենք ունենալ արհեստական բանականություն, մեծ հաջողություններ տեխնոլոգիաներում, սակայն եթե չունենք բարոյականություն, ապա դատապարտված ենք,- ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը: – Մարդկությունը հայտնաբերեց կրակը, որը դրական նվաճում էր, դրա միջոցով ուտելիք էինք պատրաստում, այն մեզ ջերմացնում էր, հանդիսանում զարգացման շարժիչը: Սակայն այդ նույն կրակը մարդկության կողմից օգտագործվեց ավերելու համար: Կամ մուրճը, որը ստեղծվեց տուն կառուցելու, որևէ օգտակար քայլ անելու համար, սակայն մեկ այլ տեսակի մուրճ օգտագործվեց սպանելու համար:
Միջուկային էներգիան ստեղծվեց մեծ օգուտ ստանալու համար, սակայն, միևնույն ժամանակ, վերածվեց մեծ վտանգի: Այսինքն, խնդիրը տեխնոլոգիան, գործիքը չեն, խնդիրը մենք ենք և մեր արժեքները: Եթե դրանք ճիշտ արժեքներ են, մարդկային են, տանում են դեպի ապագա, ապա Աստված մեզ օրհնի: Սակայն եթե դրանք կործանող արժեքներ են, ապա՝ Աստված մեզ պահապան:Ո՞րն է այս ամենի մեջ Հայաստանի տեղը: Հայաստանում ևս սկսվել է էվոլյուցիա տեխնոլոգիաների, գիտության, քաղաքական կառուցվածքի ոլորտներում: Մենք կարող ենք այս ամենի մեջ լինել աշխարհում առաջատարը, քանի որ սրընթաց էվոլյուցիայի շարժիչ ուժը գլոբալիզացիան է, գլոբալ փոխկապակցվածությունը: Մենք յուրահատուկ ազգ ենք՝ փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ, որը փոխկապակցված է և ինտերակտիվ: Ուստի, մենք այս աշխարհում շատ լավ դիրք ունենք: Մենք խոսեցինք արհեստական բանականության մասին: Այստեղ կան մարդիկ, ովքեր ինժեներներ են, գիտականներ, ովքեր գիտեն Հայաստանում ու, դրանից դուրս, մաթեմատիկայի, ֆիզիկայի ուժը: Ձեզնից շատերը չեն ծնվել Հայաստանում, սակայն եկել են այստեղ ու ստեղծել շատ արժեքավոր բաներ: Նոր աշխարհում չեն կառավարելու բնական պաշարների, մեծ ինդուստրիալ հոսքերի հարստությամբ: Ես կանխատեսում եմ, որ 10 կամ գուցե և 5 տարի հետո մենք կփոխարինենք Ֆորդի հայտնագործությունը, քանի որ հաջորդ մեքենաները կհավաքվեն առևտրի կենտրոնում՝ 3D գործիքով: Մեքենայի ստեղծումը կդառնա նոու հաու, դրա համար մեծ կազմակերպությունների կարիք չի լինի: Հայաստանն ու հայերն այստեղ փոքր առավելություն ունեն:
Կամ ստարտափները. ողջ աշխարհում հայերն այս ոլորտում հանդես են գալիս փայլուն գաղափարներով: Ես ունեմ շուրջ 50 ընկերության ցուցակ, որոնք շատ հաջողակ գործունեություն են ծավալում աշխարհով մեկ: Ստարտափների մշակույթը շատ տարածված է Հայաստանում: Մեր երկրում կա «Seaside Startup» նախագիծը, որն ամեն տարի միավորում է ստարտափների տարբեր վայրերում՝ Դուբայում, Ավստրալիայում, իսկ այս տարի՝ նաև Սևանա լճի մոտ: Ես այս տարի եղա այնտեղ, դա պարզապես ֆանտաստիկ էր: Արտադրության, նորարարության նոր մշակույթը կարևոր է, և մենք կարող ենք հաջողակ լինել այստեղ: Անգամ խոշոր ընկերությունները հասկանում են, որ հաջողակ լինելու համար պետք է խրախուսեն նորարարություններն ու ստարտափները: Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը և մենք այստեղ շատ լավ դիրքերում ենք:
Երիտասարդները նաև պետք է ադապտացվելու կարողություն ունենան: Եկեք հիշենք, թե ով ենք մենք. մենք սերունդներն ենք նրանց, ովքեր տառապել են 1915 թվականի ցեղասպանության հետևանքով: Այն իրականացվեց մեզ ոչնչացնելու համար, սակայն մենք ունենք վերածնվելու ու վերակենդանանալու հզոր ուժ: Ուստի, ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է: Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չեն կարող ոչնչացվել: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք վեր հառնել մոխրից: Մենք ունենք ողջ մնալու այս ֆանտաստիկ որակը, ինչը և կարևոր է 21-րդ դարի նոր աշխարհում: Դու պետք է լինես մեկը, ով կարող է շատ արագ ադապտացվել, ընդունել ճիշտ որոշում: Մենք կարող ենք անել դա: Նոր աշխարհը նաև մեր աշխարհն է: Ուստի ուզում եմ ասել երիտասարդներին՝ դուք նոր աշխարհի զավակներն եք: Եվ երբ ես ասում եմ նոր Հայաստան կամ նոր հայեր, նկատի ունեմ, որ մենք նոր աշխարհում կարևոր տեղ ունենք: Մենք պետք է կառավարենք մեր երկիրը՝ որպես 21-րդ դարի առաջադեմ ու հզոր երկիր»։
12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները14:05 23.11.2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարարՀանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...
13:52 23.11.2024
Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը ՎիետնամԱնցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...
13:40 23.11.2024
Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերըԱմերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը: «Հիմարներ, նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն […] ...
13:29 23.11.2024
Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժածԵրեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Range Rover» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Նվեր Դավթյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW X6»-ը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը, 1 հոգի մարմնական վնասվածքներով […] ...
13:16 23.11.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի […] ...
13:07 23.11.2024
Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակըՀՀ պաշտպանության նախարարությունը սոցիալական հոլովակ է հրապարակել՝ վերջերս ներդրված նոր ծրագրի մասին: Հիշեցնենք՝ նախկին զինծառայողներին հնարավորություն կտրվի չդադարեցնել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը որոշակի զորամասերում պայմանագրային զինծառայություն անցնելու դեպքում: ...