Ադրբեջանը ապացուցեց, որ չի հարգում միջազգային մարդասիրական իրավունքը. Արտակ Բեգլարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ադրբեջանը ապացուցեց, որ չի հարգում միջազգային մարդասիրական իրավունքը. Արտակ Բեգլարյան

16:46 06.02.2019

Ադրբեջանը, միջազգային հետախուզում հայտարարելով Արցախի Հանրապետությունում պատիժը կրած և ազատ արձակված իր քաղաքացու՝ Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ, ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի հարգում միջազգային մարդասիրական իրավունքը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում քաղաքացին իրավունք ունի երրորդ երկիր տեղափոխվել, հենց քաղաքացին է որոշում իր հետագա ճակատագիրը: Ադրբեջանի նման վերաբերմունքը տհաճ է, որովհետև վկայում է այն մասին, որ նրանք սպասում էին իրենց քաղաքացուն, որպեսզի համապատասխան ճնշման ենթարկեն, միգուցե նաև քարոզչական գործիք դարձնեն»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով Արցախի սահմանը հատելու համար 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլմանօղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:

Արտակ Բեգլարյանը նաև տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետությունը չի բացահայտում Էլնուր Հուսեյնզադեի գտնվելու վայրը՝ ելնելով թե՛ միջազգային մարդասիրական իրավունքից, թե՛ հենց քաղաքացու անվտանգության տեսակետից:

«Համոզված եղեք, որ Արցախի Հանրապետությունը ամեն ինչ կատարել է, որպեսզի պահպանվի Էլնուր Հուսեյնզադեի իրավունքները: Ես ևս հետևել եմ գործընթացին, որպեսզի մինչև վերջին պահը ամեն ինչ Արցախի օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լինի»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու հայկական կողմը գերիների փոխանակում չարեց, Արտակ Բեգլարյանը կրկին հղում կատարեց միջազգային մարդասիրական իրավունքին, որի գլխավոր սկզբունքներից մեկը տվյալ քաղաքացու կամքն է:

«Եթե տվյալ անձը չի ցանկանում վերադառնալ իր քաղաքացիության երկիր, բնականաբար, ոչ ոք իրավունք չունի իրեն ստիպել, ինչպես նաև ինչ-որ քաղաքական փոխանակման կամ քաղաքական առևտրի առարկա դարձնել: Եթե Հուսեյնզադեն ցանկանար վերադառնալ իր քաղաքացիության երկիր, ավելի վաղ հնարավոր կլիներ փոխանակում անել, մինչև ազատ արձակումը: Իր ժամկետը լրանում էր փետրվարի 2-ին, հենց այդ օրն էլ բաց է թողնվել: Իսկ այդ ժամանակ արդեն իրավունք չունեինք փոխանակում կատարել»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

23:00 23.11.2024

Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել ներքին քաղաքականության իր նախկին խորհրդական Բրուկ Ռոլինսին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ռոլինսը գլխավորում է Թրամփի կողմնակից «Ամերիկայի առաջին քաղաքականության ինստիտուտ» կազմակերպությունը։ Ինչպես նշում է հրատարակությունը, նորընտիր նախագահը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում դիտարկել էր 52-ամյա Ռոլինսին, սակայն ի […] ...

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

22:50 23.11.2024

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...

Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

22:40 23.11.2024

Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

NTPC Green Energy Ltd.-ն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնդկական NTPC պետական ընկերության ստորաբաժանումը, ավարտել է 1,2 միլիարդ դոլարի IPO-ի շրջանակներում իր բաժնետոմսերի գնման հայտերի հավաքագրումը, հայտնում է Bloomberg-ը։ Պատվերների գիրքն ամբողջությամբ ստորագրվել է վերջին օրը։ NTPC Green Energy-ն, Goldman Sachs Group-ի, Capital Group-ի և T. Rowe Price Group-ի մասնակցությամբ, հավաքել է մոտ 469 միլիոն դոլար՝ խարսխային […] ...

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

22:32 23.11.2024

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական ​​գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

22:24 23.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

Իսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

BACK_TO_TOP