Գյումրիի փողոցաշինական ծրագրի ժամկետները երկարացվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիի փողոցաշինական ծրագրի ժամկետները երկարացվել են

00:33 06.02.2019

Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետները 6 ամսով երկարացվել են: Այս մասին քաղաքապետարանը համաձայնության է եկել Վերակառուցման և զարգացման բանկի հետ:  Հիշեցնենք, ՎԶԵԲ-ի և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում մինչև  փետրվարի 10-ը փողոց ու 2 հրապարակ էր հիմնանորոգվելու: Բայց մինչև տարեվերջ ՎԶԵԲ ծրագրով ավարտվեց 2 փողոցի,  իսկ Համաշխարհային բանկով՝ քաղաքի կենտրոնի 4 փոքր փողոցների շինարարությունը: Բոլոր փողոցներում աշխատանքները ձգձգվեցին նախագծային թերությունների պատճառով: Հիմա երկարաձգված ժամկետներում հասցնելու են նախագծերը փոխել, նաև ասֆալտապատումն ավարտել: Համենայնդեպս, այսպիսին է Վերակառուցման և զարգացման բանկի նոր պահանջը: Այս տարվա անելիքների շուրջ այսօր քննարկում է անցկացվել Գյումրիի քաղաքապետարանում:

Մինչ Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրի դեռ առաջին փուլի ու այս տարվա անելիքներից խոսելը,  քննարկման մասնակիցները, իսկ դրանք շինարարներն էին, ծառայությունների ներկայացուցիչները, նախագծողներն ու քաղաքապետարանի պատասխանատուները, ներկայացրին, թե առաջին փուլ ասվածից ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել: Ընդհանուր ծավալը 10-ը փողոց ու 2 հրապարակ պետք է լիներ, իսկ կատարվածը կեսից էլ քիչ է: Այս տարի էլի նախագծային սխալներն են ուղղելու: Դրանք վերաբերում են բոլոր փողոցներին: Նախագծային փոփոխությունների համար դիմել են, բայց նոր նախագծեր դեռ չկան: Իսկ դրանցում մալուխները, կապի հաղորդալարերն ու ջրատարներն այնպես են նախագծելու, որ շինարարական աշխատանքներին չխանգարեն: Հիմնանորոգվող փողոցների մի մասում մալուխներն են շինարարին խանգարում, մյուսներում՝ շինարարներն են ջրատարներն ու հաղորդալարերը վնասում:

Փողոցաշինությանը ոչ միայն անկանոն անցկացված ենթակառուցվածքներն են խանգարում, այլ նաև վթարային շենքերը: Սա վերաբերում է հիմնականում Կումայրի պատմական միջուկի փողոցներին: Այս մասին արդեն Համաշխարհային բանկի ներկայացուցիչը խոսեց: Վթարային տները խանգարում են մայթերի շինարարությանը:

Իսկ այն շինկազմակերպությունը, որը մինչև անցած տարեվերջ հասցրել է գործ անել, հիմա արդեն ֆինանսավորում է պահանջում: Կատարվածի դիմաց ոչինչ չեն ստացել: Կատարողականները չէին ֆինանսավորվում մինչև շինարարական թերությունները  վերացնելը: Եզրաքարերը փոխելու, նոր նախագիծ ունենալու և հիմնանորոգումն ավարտելու համար 3 շինկազմակերպություններից 2-ն է դիմել ժամկետները երկարացնելու խնդրանքով: Մյուսը դեռ չի կողմնորոշվում, թե իրեն ինչքան ժամանակ է պետք:

«Անգամ 1 օր ավելի ժամանակ չենք կարող տրամադրել, որովհետև դրա իրավունքը չունենք: Բանկը համաձայնել է մինչև հունիսի 30-ը ժամանակ տալ: Սա վերջնական պայմանավորվածությունն է աշխատանքների վերջնաժամկետի շուրջ: Այնպես որ, բոլոր շինկազմակերպությունները փողոցները մինչև հունիսի 30-ը պետք է հիմնանորոգեն ու հանձնեն շահագործման»,- ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիում փողոցաշինական մեծ ծրագիրը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի և Համաշխարհային բանկի կողմից: Առաջին փուլի ավարտի նոր ժամկետը մինչև հունիսի 30-ն է: Բայց աշխատանքների վերսկսման ժամկետներն են անորոշ: Բոլոր շինկազմակերպությունների ներկայացուցիչներն էլ նույնը նշեցին՝ շինարարները փողոց դուրս կգան, երբ եղանակները թույլ տան:    

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP