Դուշանբեում Փաշինյանն ընկավ Ալիևի թակարդը․ Էդուարդ Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Դուշանբեում Փաշինյանն ընկավ Ալիևի թակարդը․ Էդուարդ Շարմազանով

14:06 29.01.2019

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ նոր խորհրդարանը ոչ թե ընտրովի է, այլ նշանակովի։ Նրա խոսքերով՝ Ազգային ժողովում հիմա ընդդիմություն չկա՝ շեշտելով, որ ամենևին չի ցանկանում ստվեր գցել ո՛չ ԲՀԿ-ի և ո՛չ էլ ԼՀԿ-ի վրա։

«Ավելի ճիշտ կլիներ այս պառլամենտը անվանել Փաշինյանի և նրա թիմի պառլամենտ։ Փաշինյանը հայտարարում էր, որ իզմեր չունի, բայց ակնհայտ դարձավ, որ ունի իզմեր և իր իզմը պոպուլիզմն է։ Պոպուլիստական իշխանություն է»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքերով՝ Հայաստանում ոչ թե հեղափոխություն է եղել, այլ իշխանազավթում։ Նա նկատեց, որ իշխանության գալուց առաջ ներկայիս իշխանության անդամները խոսում էին թոշակների բարձրացումից, կարմիր գծերի ու տեսախցիկների հեռացումից:

«Փաշինյանն ինչ խոստացել է, չի արել, բոլոր ցուցանիշներով Փաշինյանի իշխանության այս ինն ամիսների արդյունքները նկատելիորեն զիջում են նախկին իշխանության ցուցանիշներին»,- հայտարարեց Շարմազանովը։

Նրա պնդմամբ՝ բոլոր ոլորտներում անկում կա։ Ըստ Շարմազանովի՝ մտահոգիչ էր, երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործ հարուցվեց: Շարմազանովը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ նախկին իշխանությունները «վիզը ծուռ» արտաքին քաղաքականություն էին վարում, հիմա հպարտ քաղաքականությամբ Հայաստանը ՀԱՊԿ-ում կորցրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Արցախյան հակամարտության կարգավորման գործում քաղաքական կապիտալը, որ ներկայիս իշխանությունը ժառանգել էր նախորդ իշխանություններից, խայտառակորեն մսխվեց՝ պնդում է Շարմազանովը։ Ըստ նրա՝ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանը վերելակում ընկել է Ալիևի թակարդը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

19:42 23.11.2024

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

BACK_TO_TOP