17:43 17.01.2019
«Մինչև սեպտեմբեր ամիսը Փաշինյան-Վլադիմիր Պուտին ամեն հանդիպումից առաջ ես անձամբ վարչապետին խնդրել եմ, որ այդ հարցը բարձրաձայնվի, և ինձ հավաստիացվել է, որ բարձրաձայնվել է։ Բայց հիմա մենք ունենք այն, ինչ ունենք»,- Հայաստանի վարորդական իրավունքով Ռուսաստանում տաքսի վարելու սահմանափակումների մասին այսօր Ազգային ժողովում ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա հիշեցրեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում այդ արգելքը, և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ փաստորեն զրկվում են աշխատանքային այդ իրավունքից։ Խորհրդարանական քննարկումը վերաբերում էր տարածաշրջանային ու եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահի ընտրությանը, ու Մարուքյանը նշեց, որ հենց ԵԱՏՄ շրջանակներում պետք է դիտարկել այս հարցը։
«Համաձայնագիրն ասում է, որ աշխատուժի ազատ տեղաշարժ կա, հետևաբար եթե աշխատուժը ազգային փաստաթղթերով ազատ տեղաշարժվում է մի երկրից մյուս երկիր, որոնք ըստ էության նույն միության մեջ են, պետք է փաստաթղթերը փոխադարձաբար ճանաչվեն»,- ասաց Մարուքյանը։
Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի Պետդումայում օրենքը ընդունել են այնպես, որ ճանաչվի այն երկրների վարորդական իրավունքը, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, այսինքն՝ Հայաստանի դեպքում վարորդական իրավունքն այդպես էլ չի ճանաչվի։ Մարուքյանը հույս հայտնեց, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում Միքայել Մելքումյանը նույնպես կզբաղվի այս հարցով։
«Այո, ես էլ եմ միանշանակ կիսում, որ մեր ապագա հանձնաժողովի տիրույթում է։ Ես կարծում եմ, որ հենց հիմա՝ այս նիստից հետո, ես ամբողջապես նույնպես կփորձեմ՝ չնայած որպես պատգամավոր, ո՛չ որպես հանձնաժողովի նախագահ, անպայման լիարժեք տիրապետեմ, և փորձենք լուծումը գտնել»,- ասաց Մելքումյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում ՀՀ վարորդական իրավունքով ՌԴ-ում տաքսի վարելու արգելքը, և այս թեմայով քննարկում է հրավիրվել խորհրդարանում:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր17:18 23.11.2024
Թուրքիայի արտգործնախարարը չի բացառում Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմը կարող է գործնականում իրականացնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նախագիծը, քանի որ այնտեղ նրանց ներկայությունը խանգարում է հենց ԱՄՆ-ին։ «Իրականում 800 զինվորների ներկայությունը Սիրիայում մեծ օգուտ չի բերում ԱՄՆ-ին, ընդհակառակը, նրանց ներկայությունը տարածաշրջանում միայն խանգարում է ամերիկյան ռազմական գործողություններին: Ամերիկացի զինվորները Սիրիայում և Իրաքում […] ...
17:08 23.11.2024
Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսինԹալիբները հետ են կանչել Բեռլինում Աֆղանստանի դեսպան Յամա Յարին և Բոննում գլխավոր հյուպատոս Սաիդ Լյուֆթուլլահ Սադաթին։ Տարաձայնություններ են եղել երկրում իշխանությունը վերահսկող շարժման և դիվանագետների միջև, հայտնում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ այլևս չեն ընդունի վիզաներն ու անձնագրերը, որոնք տրվում են Բեռլինում և Բոննում գտնվող իրենց […] ...
16:56 23.11.2024
ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական […] ...
16:51 23.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են ԲեյրութինԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Սան Թերեզ և Քաֆաաթ թաղամասերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բնակելի բազմահարկ շենքերը խոցվել են իսրայելական ինքնաթիռների կողմից, տեսանելի են ծխի սյուներ։ Շաբաթ առավոտյան իսրայելական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Բաստա թաղամասին: Հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, վիրավորվել՝ ավելի […] ...
16:45 23.11.2024
Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվելԵրևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։ Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։ ...
16:38 23.11.2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...