Ռոբերտ Քոչարյանը պահվում է նույն պայմաններում, ինչ մյուսները, իսկ օրվա մեջ մեկ ժամ անցկացնում է մարզադահլիճում. պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ռոբերտ Քոչարյանը պահվում է նույն պայմաններում, ինչ մյուսները, իսկ օրվա մեջ մեկ ժամ անցկացնում է մարզադահլիճում. պաշտպան

15:27 09.01.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկրորդ նախագահի հետ առնվազն մինչև երեկ որևէ տեսակցություն չէր թույլատրվում:

«Ընդհանրապես տեսակցության արգելք կա. բացի այն անձանցից, ում տեսակցությունն օրենքով ուղղակի չի կարելի արգելել, մնացած անձանց հանդիպումներն արգելված են»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում այսօրվա նիստին, ինչին պաշտպանն արձագանքեց, որ գրավն իբրև խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նիստերը տեխնիկական են, և դրանց մեղադրյալի կամ կասկածյալի մասնակցության կարիք չկա, մանավանդ` եթե հայցը բավարարվում է, այնպես չէ, որ հենց դահլիճից բաց են թողնում:

Օրբելյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա՝ ինչ որոշում կկայացվի, հույս հայտնեց, որ այսօր ինչ-որ որոշում կլինի, ոչ թե կհետաձգվի նիստը: Հարցին` արդյո՞ք երկրորդ նախագահին սնունդ փոխանցելու հետ կապված խնդիրը շարունակվում է, պաշտպանը պատասխանեց.

«Առնվազն «Կենտրոն» ՔԿՀ-ն, կարծում եմ` մնացած քրեակատարողական հիմնարկներն էլ, հանձնուքների ընդունման գործընթացը չեն կազմակերպել կամ, ըստ էության, երկու օր են կազմակերպել`ամսի 29-ին և ամսի 5-ին, խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում»:

Օրբելյանը տեղեկացրեց, որ երկրորդ նախագահը պահվում է նույն պայմաններում, ինչպես մյուս անձինք` ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, ստանդարտ սենյակներ են: Ռոբերտ Քոչարյանն, ըստ պաշտպանի, շարունակում է սպորտով զբաղվել, ունի հնարավորություն օրվա ընթացքում մեկ ժամ մարզադահլիճում անցկացնելու: Օրբելյանը նշեց, որ երկրորդ նախագահի սենյակի չափերն ուղղակի թույլ չեն տալիս սենյակի ներսում սպորտով զբաղվել:

Առկա խնդիրներին անդրադառնալով` նա նշեց, որ համակարգչի, տեքստի հետ աշխատելու ժամանակակից գործիքակազմի խնդիր կա. թեպետ արգելք չկա, որ անձը ՔԿՀ-ում ունենա համակարգիչ, աշխատի, բայց նաև դրա հնարավորությունը չկա: Օրբելյանն ասաց, որ երկրորդ խնդիրը տեսակցությունների արգելքն է: Նրա խոսքերով` տեսակցությունների արգելքն առնվազն ընտանիքի անդամների հետ սահմանազանցում է այն կարիքը կամ անհրաժեշտությունը, որը կա. դա, պաշտպանի գնահատմամբ, ոչ թե մեկուսացման խնդիր է, այլ պատժելու էլեմենտ, որը չի կարող տեղ գտնել ժամանակակից Հայաստանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

BACK_TO_TOP