Գյումրիի թիվ 18 դպրոցում արձակուրդը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիի թիվ 18 դպրոցում արձակուրդը շարունակվում է

20:30 08.01.2019

Նոյեմբերի 16-ից Գյումրիի թիվ 18 դպրոցում արձակուրդ է: Ավելի վաղ հայտնել էինք, որ դպրոցի կաթսայատունը շարքից դուրս էր եկել, ծնողների ու մանկավարժների պահանջով լրացուցիչ արձակուրդների ժամանակը պետք է օգտագործվեր ջեռուցման նոր համակարգ անցկացնելու համար, ու դասերը պետք է վերսկսեին դեկտեմբերի 17-ին: Այդ ժամկետներում շինարարը գործը չավարտեց, դպրոցում ուսումնական առաջին կիսամյակը չամփոփեցին ու որոշում կայացվեց երկրորդ կիսամյակում ամեն ինչ լրացնել:

Այսօր՝ երկրորդ կիսամյակի մեկնարկին, թիվ 18 դպրոցում նորից դասեր չկան՝ գործը կիսատ է, դպրոցում՝  ցուրտ: Ջեռուցման նոր համակարգի անցկացման աշխատանքների մեծ մասն արված է: Մնում է միայն գազահաշվիչ տեղադրել ու համակարգը փորձարկել, բայց գործն ավարտին հասցնելու համար շինարարները դպրոց չեն գալիս:

Դեկտեմբերի 26-ին մարզխորհրդի տարեվերջյան նիստում կրթության վարչության պետը հայտարարեց, թե շինարարը տեղեկացրել է, որ ֆինանսական խնդիրներ կան, իսկ թե ինչ խնդիրների մասին է խոսքը, չէր մանրամասնել: Հիմա, շինարարին սպասելով, արդեն երկուսուկես ամիս ուսումնական ծրագրից հետ են մնացել: Թիվ 18 դպրոցում դասերի մեկնարկը նորից կախված է շինարարից:

«Շինարարը չի գալիս: Շինարարը պետք է գա, փորձարկի: Տոներից հետո դեռ չեն եկել դպրոց: Չենք կարող կապ հաստատել շինարարի հետ: Վերջին շտրիխներն են մնացել: Չեմ կարծում, թե դա շատ ժամանակ է պահանջում: Մնացել է միայն հաշվիչ տեղադրել»,– SHANTNEWS.am–ին տեղեկացրել է դպրոցի տնտեսվար Գագիկ Մարտիրոսյանը:

Իսկ թե ինչու են ձգձգվում թիվ 18 դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները, SHANTNEWS.am-ին պարզաբանումներ է ներկայացրել տարածքային զարգացման հիմնադրամի մամուլի պատասխանատու Սուսաննա Աբրահամյանը:

Նա նշել է, որ շինաշխատանքներն ընթանում են պայմանագրով սահմանված ժամանակացույցով, համաձայն որի՝ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև մարտի 20-ը: Այդ ընթացքում, թե ինչպես է կազմակերպվելու դասապրոցեսը, ոչ թե շինարարի, այլ կրթության վարչության որոշելիքն է, առավել ևս, որ նախապես այլ դպրոցի մասնաշենք տեղափոխվելու առաջարկ եղել է:

Սուսաննա Աբրահամյանն ընդգծել է, որ շինաշխատանքները ոչ թե մարտին, այլ մի քանի օրից կավարտվեն: Համենայնդեպս, նշում են, որ ֆինանսավորման ձգձգումներ չեն եղել՝ անհրաժեշտ գումարի 70 տոկոսը փոխանցվել է շինարարին:

«Հիմնադրամի ծրագրերի վարչության ղեկավարը խոսել է «Նեմրութ» ՍՊԸ–ի տնօրենի հետ, որը հստակեցրել է, որ որևէ խնդիր չկա, ավելին, մնացել են հաշված օրեր դպրոցում աշխատանքները ավարտելու համար: Պայմանագրով շինաշխատանքների վերջնաժամկետը մարտի 20-ն է: Շինարարության ընթացքում դպրոցում դասեր չպետք է լինեն»,– SHANTNEWS.am–ին հայտնել է Սուսաննա Աբրահամյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP