ՄԻԵԴ դիմումի մեջ մանրամասն անդրադարձ է եղել գաղտնալսմանը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

ՄԻԵԴ դիմումի մեջ մանրամասն անդրադարձ է եղել գաղտնալսմանը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

13:08 22.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմի՝ ՄԻԵԴ դիմումն արդեն պատրաստ է:

«Հենց հիմա իմ աշխատասենյակում դված է ՄԻԵԴ գանգատը` ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք փաստաթղթերով, մեկ-երկու օրվա խնդիր է, որ այն մեկնի Եվրոպական դատարան»,- ասաց նա` նշելով, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատում մանրամասն անդրադարձ է եղել նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:

Խոսելով ակնկալիքներից` Ալումյանը նշեց, որ ինչպես ՄԻԵԴ գանգատ ներկայացնող ցանկացած անձ, իրենք ևս ակնկալիքներ ունեն, որ տեղի ունեցող անարդարություններին գնահատական կտրվի: Փաստաբանը հակադարձեց ժամանակ առ ժամանակ հանրությանը ՀՔԾ ու ԱԱԾ կողմից հանրությանը ներկայացվող նոր տվյալներին ու փաստաթղթերին:

«Պաշտպանական կողմը նաև ասում էր, որ 2008 թ. կար 300-րդ հոդվածը, բայց գոյություն չուներ ներկայում գործող 300.1 հոդվածը: Կիրառվող հոդվածը պետք է ավելի վատացնող չլինի, քան այն ժամանակ գործողը: Որպեսզի այսօր այդ հոդվածն իրավունք ունենան մեղսագրել պարոն Քոչարյանին, պետք է վստահ լինեն, որ այն ավելի չի վատացնում մեղադրյալի վիճակը, քան այն ժամանակ գործող 300-րդ հոդվածը»,- ասաց Ալումյանը:

Նա հայտնեց, որ այդ հոդվածի հիման վրա ժամանակին մեղադրանք է առաջադրված եղել նաև զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից մեկին` Ալեքսանդր Արզումանյանին, հետո, երբ այն տրոհվեց, դատախազությունը համարեց, որ այն վատթարացնում է վիճակը, ուստի հրաժարվեց այդ հոդվածից:

Ալումյանին հարց ուղղվեց` նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ հրահանգներ է տվել, եղե՞լ են պայմանավորվածություններ, հրահանգներ, որոնք կարող են նպաստել Գևորգյանին նման մեղադրանքի առաջադրմանը: Փաստաբանն ասաց, որ Գևորգյանի մեղադրանքին ծանոթ չէ, սակայն նշեց, որ հայտնի 0038 հրամանի հետ Արմեն Գևորգյանը որևէ կապ չի ունեցել` ուղղակի կամ անուղղակի, մարտի մեկի իրադարձությունների հետ էլ կապ չի ունեցել, Ռոբերտ Քոչարյանը մարտի մեկի հետ կապված հրահանգների մասին բան չի ասել:

Բուն հրամանի մասին Ալումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն անմիջապես հրամանի տեքստը վերցնել ու ծանոթանալ կարող էր այս քննության ընթացքում:

«Դա չի նշանակում, որ պարոն Քոչարյանը փորձում է իրեն հեռացնել այդ հրամանից: Երբ ծանոթացավ, ֆիքսեց, որ նորմալ հրաման է, որտեղ ոչ մի արտառոց բան չկա»,- ասաց նա:

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին դեռ չհայտնաբերելը Ալումյանը տարօրինակ է համարում, նա հիշեցրեց` Ռոբերտ Քոչարյանը ծանուցագիր էր ստացել ժամը երկուսին, որ երեք անց կես հրավիրում են հարցաքննության, անմիջապես տեղեկացրել էր, որ ամսի 25-ին կարող է ներկայանալ ու այդպես էլ արել է, նույնը կարող էր անել նաև Միքայել Հարությունյանը: Ըստ փաստաբանի` Հարությունյանը, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում այստեղ, բնական է, չի կարող ցանկություն ունենալ գալ, հայտնվել այդ իրավիճակի մեջ: Ալումյանն ասաց, որ իբրև փաստաբան ինքը շահագրգռված է, որ Հարությունյանը գա ցուցմունք տա, ամեն ինչի մասին, այստեղ գաղտնիք չկա ընդհանրապես:

«Վարչապետի պաշտոնակատարը օգոստոսի 17-ին հայտարարեց, որ մարտի 1-ի դեպքերն ամբողջությամբ բացահայտված են: Մարտի մեկի դեպքերի բացահայտումը ինչ է, միայն այն էր, որ պարոն Քոչարյանը կալանավորվեց, բա էն տասը զոհերը, դրանց մեղավորներին հայտնաբերելու ցանկություն չեմ տեսնում»,- ասաց նա:

Ալումյանը հայտնեց` երկրորդ նախագահը մինչ այժմ ցուցմունք չի տվել ու չի էլ տա, քանի դեռ համապատասխան կառույցի ղեկավարը հեռախոսային հայտնի խոսակցության մեջ ներգրավված անձն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակը

13:07 23.11.2024

Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակը

ՀՀ պաշտպանության նախարարությունը սոցիալական հոլովակ է հրապարակել՝ վերջերս ներդրված նոր ծրագրի մասին: Հիշեցնենք՝ նախկին զինծառայողներին հնարավորություն կտրվի չդադարեցնել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը որոշակի զորամասերում պայմանագրային զինծառայություն անցնելու դեպքում: ...

Պեպը ձգտում է կատարելության. «Մանչեսթեր Սիթիում» մեկնաբանել են Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը

13:00 23.11.2024

Պեպը ձգտում է կատարելության. «Մանչեսթեր Սիթիում» մեկնաբանել են Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» տնօրենների խորհրդի նախագահ Խալդոն ալ Մուբարաքը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը: «Ինչպես «Մանչեսթեր Սիթիի» յուրաքանչյուր երկրպագու, ես նույնպես ուրախ եմ, որ Գվարդիոլայի ճանապարհն այս ակումբում շարունակվելու է: Նրա նվիրվածությունը, կիրքը և նորարարական մտածողությունը շարունակելու են ձևավորել ֆուտբոլային լանդշաֆտը: Պեպը ձգտում է կատարելության, իսկ դա միայն օգուտ […] ...

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

12:52 23.11.2024

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ «Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ […] ...

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

12:51 23.11.2024

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ ...

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

12:47 23.11.2024

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

Ուկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

12:45 23.11.2024

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...

BACK_TO_TOP