Գյումրիի 2019 թվականի բյուջեն հաստատվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Գյումրիի 2019 թվականի բյուջեն հաստատվել է

23:27 21.12.2018

Բյուջեի նախագծի հանրային քննարկումներից ու լսումներից հետո երեկ երեկոյան Գյումրիի ավագանին արտահերթ նիստով հաստատեց քաղաքի 2019 թվականի բյուջեն: Նիստի օրակարգում այլ հարցեր էլ կային, որոնց ավագանին միաձայն կողմ քվեարկեց: Համապատասխան որոշումներով` համայնքային սեփականություն հանդիսացող ինը բնակարաններն ու 12 սոցիալական բնակարանները անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել են անօթևան ընտանիքներին ու միայնակ տարեցներին։

Քաղաքի գլխավոր ֆինանսիստը հաջորդ տարվա բյուջեն անվանել է զարգացման բյուջե ու թվային տվյալներ ներկայացնելու  պարտավորությունը ստանձնել: Նախ համեմատություն է կատարվել անցնող ու հաջորդ տարվա բյուջեների միջև: 2018-ին համայնքի բյուջեն  3 միլիարդ 470 միլիոն 200 հազար դրամ էր, իսկ 2019 -ին լինելու է գրեթե 114 միլիոնով ավելի, այսինքն՝ 3 մլրդ 584 մլն 873 հազար դրամ:

Ըստ էության, 2019-ի բյուջեի ավելացումը լինում է պետական բյուջեի դոտացիայի հաշվին: Պետական դոտացիա հաջորդ տարի Գյումրին  150 միլիոն դրամով ավելի կստանա, իսկ թե ինչու՝ չի մեկնաբանվել։ Զարգացման բյուջե հայտարարված ֆինանսական փաստաթուղթը կազմվել է  հաջորդ տարվա եկամուտներն ու ծախսերը կանխատեսելով։ Իսկ որ ոլորտների համար է ավելի շատ գումար նախատեսվել, որոնցը կրճատվել: Նվազել են կանաչապատման, ավելացել են աղբահանության համար հատկացվող գումարները: Նախագծահաշվային փաստաթղթերի  համար տրամադրվող ծախսերն էլ ավելացրել են հինգ անգամ։

Իսկ զարգացման բյուջեից արդյո՞ք հատկացում կա թափառող շների դեմ պայքարի համար: Սրանով էլ հետաքրքրված էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամներից մի քանիսը, որոնք պարզաբանում են պահանջել, թե ինչպես է քաղաքապետարանը հաշվել, որ հաջորդ տարի քաղաքում կլինի հենց 1820 թափառող կենդանի:

Թե վնասազերծումը ինչ եղանակով է լինելու, լուրջ քննարկման չի արժանացել ու փաստորեն մնացել է նույն փորձված, բայց ոչ ընդունելի եղանակը: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ նշել է, որ քաղաքի թափառող շների դեմ պայքարից առաջ պետք է նախ քաղաքն աղբից մաքրել, հենց աղբի կուտակման պատճառով են օրեցօր ավելանում թափառող կենդանիները:

Թափառող շների թեմայից անցում կատարվեց բյուջեում տարիներով կուտակված ու գրեթե անհուսալի վերադարձ համարվող ապառքներին: Քաղաքապետի գլխավոր խորհրդական Արարատ Բալաբեկյանը նշել է, որ միայն ավտոմեքենաների գույքահարկից մնացած ապառքը կազմում է 300 մլն դրամ, որը համարվում է անհուսալի  գումար:

Անհուսալի ապառքը, սակայն, հաջորդ տարվա բյուջեում համարվում է կանխատեսվող եկամուտ։ Իսկ պահուստային ֆոնդ եկող գումարներով, որոնք տնտեսումների հաշվին են լինում, պլանավորում են ուղղել փողոցաշինությանն ու քաղաքի բարեկարգմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP