Առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

13:28 17.12.2018

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը 2009 թվականի ապրիլից պատշաճ վերահսկողություն չեն սահմանել  Երևան քաղաքի Ամիրյան 4/5, 4/14, 4/24 հասցեներում իրականացվող շինությունների շինարարության ընթացքում առկա շեղումներին:

Վերոհիշյալ կառույցները չեն արձանագրել շինարարության  ընթացքում առկա շեղումները, իսկ 2012 թվականի փետրվարի 26-ին վավերացրել են  շինարարության շահագործման փաստագրման վերաբերյալ փաստաթղթերը՝ հաստատելով, թե, իբր, վերոհիշյալ հասցեներում կառուցվող անավարտ շինությունների շինարարությունը 2012 թվականի փետրվարի 27-ին ավարտվել է և այն համապատասխանում է նախագծային փաստաթղթերին, Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվություններին, և հիշյալ շինությունները պատրաստ են շահագործման համարը, ինչը էական վնաս է պատճառել նշված շինություններում անշարժ գույք ստանալու իրավունք ունեցող քաղաքացու, ինչպես նաև այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

12:25 23.11.2024

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

Կանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...

«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. Մեսսի

12:18 23.11.2024

«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. Մեսսի

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մասին: «Այս «Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ: Դա նորություն չէ, դա ակումբի պատմության մի մասն է: Ես եկա «Բարսելոնա», երբ 12 տարեկան էի: Այժմ շատ հպարտ եմ, թե ինչ է իրենից ներկայացնում ակումբը»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին

12:09 23.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․84 դրամ:   ...

SHANTNEWS

12:00 23.11.2024

SHANTNEWS

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն

11:55 23.11.2024

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին։ 1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ: 2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային […] ...

Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետ

11:48 23.11.2024

Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումը. նոր պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականը: «Մանչեսթեր Սիթին» ինձ համար մեծ նշանակություն ունի։ Սա իմ իններորդ մրցաշրջանն է այստեղ: Մենք միասին շատ հրաշալի պահեր ենք ապրել: Ես առանձնահատուկ զգացմունքներ ունեմ այս ֆուտբոլային ակումբի նկատմամբ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ մնում ևս երկու մրցաշրջան։ Շնորհակալություն բոլորին, […] ...

BACK_TO_TOP