Անկախության շրջանում 20-ից ավելի մարդ է դատապարտվել Ադրբեջանի կողմից հավաքագրվելուց հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Անկախության շրջանում 20-ից ավելի մարդ է դատապարտվել Ադրբեջանի կողմից հավաքագրվելուց հետո

13:16 15.12.2018

Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է երկու տասնյակից ավելի մարդ, որոնք այլ երկրների տարածքում հավաքագրվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ու նրանց պատվերով աշխատանք են իրականացրել Հայաստանում։ Այս մասին լրագրողների համար նախատեսված սեմինարի ընթացքում տեղեկացրեց հայտնեց ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը։

SHANTNEWS.am-ի պարզաբանող հարցին պատասխանելիս նա նշեց, որ այդ մարդիկ զբաղվել են ռազմական, քաղաքական, գիտատեխնիկական ու տնտեսական տեղեկությունների հավքագրումով կամ դիվերսիաների ու մահափորձերի կազմակերպմամբ։ Հարցին, թե սա հավաքագրվածների ամբողջ թիվն է, պատասխանեց ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանն ու ասաց, որ իրենք աշխատում են այն կանխավարկածով, որ հավաքագրվածներն ավելի շատ են, ու իրենք շարունակում են մշտապես փնտրել այդ մարդկանց։

Քինակցյանի խոսքով՝ հավաքագչվածների մի մասն էլ ժամանակին հայտնում է ադրբեջանական կողմի հետ կապերի մասին ու ազատվում է պատասխանատվությունից։ Այդ մարդիկ, ըստ Դավիթավյանի, աշխատում են հայկական կողմի հետ, ինչը ընդունված տարբերակ է։

Կա նաև դեպք, երբ ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցները ներկայացել են որպես բարեգործներ, ճշտել են` որ զորամասում ինչ զինտեխնիկա՝ տանկ, զրահատեխնիկա կա, որպեսզի իբր գումար փոխանցեն կամ հենց տեխնիկա գնեն այդ զորամասի համար Այդպիսի դեպք ԱԱԾ-ն արդեն բացահայտել է։ Դա կատարվել է համացանցի միջոցով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

12:25 23.11.2024

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

Կանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...

«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. Մեսսի

12:18 23.11.2024

«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. Մեսսի

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մասին: «Այս «Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ: Դա նորություն չէ, դա ակումբի պատմության մի մասն է: Ես եկա «Բարսելոնա», երբ 12 տարեկան էի: Այժմ շատ հպարտ եմ, թե ինչ է իրենից ներկայացնում ակումբը»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին

12:09 23.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․84 դրամ:   ...

SHANTNEWS

12:00 23.11.2024

SHANTNEWS

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն

11:55 23.11.2024

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին։ 1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ: 2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային […] ...

Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետ

11:48 23.11.2024

Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումը. նոր պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականը: «Մանչեսթեր Սիթին» ինձ համար մեծ նշանակություն ունի։ Սա իմ իններորդ մրցաշրջանն է այստեղ: Մենք միասին շատ հրաշալի պահեր ենք ապրել: Ես առանձնահատուկ զգացմունքներ ունեմ այս ֆուտբոլային ակումբի նկատմամբ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ մնում ևս երկու մրցաշրջան։ Շնորհակալություն բոլորին, […] ...

BACK_TO_TOP