16:12 24.11.2018
Իրանի դեմ նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած ամերիկյան պատժամիջոցների թիրախում իրանական նավթի արտահանումն է, բանկային համակարգն ու տրանսպորտային հաղորդակցությունը: Իրանական նավթի արտահանումը զրոյացնելու վերջնական նպատակն այդ երկրի տնտեսության կազմաքանդումն է, քանի որ իրանական տնտեսությունը կառուցվում է նավթային արտարժույթի շնորհիվ:
8 պետություն՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան և Թայվանը, դեռ որոշ ժամանակ իրավունք կունենան նավթ ներմուծել Իրանից: Հայաստանի դիրքորոշումն ու անելիքն այդ իրավիճակում հստակ ձևակերպեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստան այցի ժամանակ:
«Փաշինյանը ներկայացրեց, թե որքան կարևոր են Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները, և հայ իրանական սահմանը չի կարող փակվել, քանի որ մենք փաստացի երկու կողից շրջափակված ենք, իսկ վրացական կողմի սահմանն էլ բազմաթիվ խնդիրներ է առաջացնում ժամանակ առ ժամանակ»,- հայ իրանական հարաբերություների մասին խոսելիս այսօր ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը:
Իրանագետի խոսքով՝ հայկական կողմը շատ լավ է կարողացել ամերիկյան կողմին ներկայացնել այն բոլոր նրբությունները, որոնք կան հայ-իրանական հարաբերություններում ու հայ իրանական սահմանի վերաբերյալ այն բարդ աշխարհագրական դիրքը, որն ունի Հայաստանը, Հայաստանի պայմաններն ու իրավիճակը»,- ասաց իրանագետը:
Ամերիկյան պատժամիջոցներն Իրանի նկատմամբ այս անգամ առանձնահատուկ են նրանով, որ միջազգային չեն. եվրոպական երկրները չեն միացել դրան:
«Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Իրանի դեմ պատժամիջոցները «սխալ քայլ» է գնահատել, ավելին, ասել է, թե Եվրամիությունն աշխատում է նոր գործիքներ գտնել Իրանի հետ առևտուրը շարունակելու համար: Հայսստանի գործն այս իրավիճակում ճիշտ նավարկելն է ԱՄՆ-ի և Եվրոպական Միության միջև»,- կարծում է իրանագետը:
Բանախոսը հիշեցրեց նաև հայ-իրանական դարավոր հարաբերությունները, իրանական սահմանի կենսական անհրաժեշտությունը մեզ համար և այն դիվանագիտական քայլերը, որոնք արվում են այդ սահմանն ու հարաբերությունները բաց ու անխախտ պահելու համար:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...
15:54 23.11.2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...
15:40 23.11.2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեմանՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...
15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիրԱնդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն ՄոսկվաԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...