22:13 19.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում այսօր քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորմանն առնչվող արդիական խնդիրներ: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել պայմանական վաղաժամկետ ազատման նոր ընթացակարգին առնչվող այնպիսի հիմնարար խնդիրներ, ինչպիսիք են՝ Պրոբացիայի ծառայության և Քրեակատարողական ծառայության զեկույցների կամ դրանցից մեկի բացասական լինելու դեպքում դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը, դատապարտյալի՝ պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմում ներկայացնելու կարգի, պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննարկելիս իր իրավունքների, ինչպես նաև հարցը դատարան ներկայացնելուն գրավոր համաձայնություն տալու կամ չտալու իրավական հետևանքների մասին պատշաճ իրազեկվածության գործնական երաշխավորումը: Բացի այդ, ընդգծվել է, որ առկա են Պրոբացիայի պետական ծառայության կողմից զեկույցների կազմման օրենսդրական, մեթոդաբանական և կազմակերպական, այդ թվում՝ նյութատեխնիկական համալիր միջոցառումների ապահովման հետ կապված խնդիրներ:
Միջոցառման ընթացքում արձանագրվել է, որ խնդրահարույց են օրենսդրական կարգավորումները պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ապահովման տեսանկյունից: Մասնավորապես, գործող կարգավորումների պայմաններում դատապարտյալի կամ կալանավորված անձի նկատմամբ կիրառվում է պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց, և անձը մեխանիկորեն՝ անկախ որևէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով զրկվում է արտաքին աշխարհի հետ կապի միջոցներից: Արդյունքում, տույժի այդ միջոցն ունենում է լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ: Ստեղծված պայմաններում չի ցուցաբերվում նաև անհատական մոտեցում, ու չի գնահատվում ազատությունից զրկված անձի վարքագծի ռիսկայնությունը: Ավելին, առանձին դեպքերում չի բացառվում նաև կատարած արարքի և կիրառվող սահմանափակման միջև անհամաչափությունը: Խորհրդի նիստում նշվել է, որ անհատական դիմումների քննարկման և Պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունքների հաշվառմամբ՝ Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քրեակատարողական օրենսդրության համապատասխան կարգավորումների սահմանադրականության հարցը:
Բարձրացվել են նաև հոգեբուժական կազմակերպություններում ոչ հոժարակամ կամ հարկադիր բուժման հետ կապված օրենսդրական և պրակտիկ խնդիրներ: Դրանք համակարգային բնույթի խնդիրներ են: Այսպես, գործնականում չի ապահովվում հոսպիտալացման և բուժման վերաբերյալ անձի իրազեկված համաձայնությունը: Պաշտպանի գործունեության արդյունքում վեր են հանվել առանց իրավական հիմքերի անձանց հոգեբուժական հիվանդանոցում պահելու, ինչպես նաև հարկադիր կամ ոչ հոժարակամ բուժման՝ օրենքով սահմանված ընթացակարգերի և դրանց ժամկետների չպահպանման դեպքեր: Ներկայացվել են նաև համակարգային այս խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերն ու մոտեցումները:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին17:53 23.11.2024
Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...
17:47 23.11.2024
Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետությունԿոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...
17:39 23.11.2024
Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը […] ...
17:30 23.11.2024
Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նշելով դրա իրականացման կարևորությունը։ «Մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը միջազգային մակարդակով, որպեսզի ճանաչենք Պաղեստինի պետությունը։ Ես ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը։ […] ...
17:23 23.11.2024
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակերՆոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում այրվում է խոտի դեզ: ...
17:18 23.11.2024
Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմը կարող է գործնականում իրականացնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նախագիծը, քանի որ այնտեղ նրանց ներկայությունը խանգարում է հենց ԱՄՆ-ին։ «Իրականում 800 զինվորների ներկայությունը Սիրիայում մեծ օգուտ չի բերում ԱՄՆ-ին, ընդհակառակը, նրանց ներկայությունը տարածաշրջանում միայն խանգարում է ամերիկյան ռազմական գործողություններին: Ամերիկացի զինվորները Սիրիայում և Իրաքում […] ...