Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք. քաղաքապետը՝ վթարային պատշգամբների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք. քաղաքապետը՝ վթարային պատշգամբների մասին

16:00 19.11.2018

Այսօր տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որի սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին և աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ քաղաքապետին զեկուցվել է, որ 2 օր առաջ Մոսկովյան փողոցի շենքերից մեկի շքապատշգամբից քարի ընկնելու հետևանքով գլխուղեղի վնասվածք ստացած քաղաքացու վիճակը բավարար է և դուրս է գրվել հիվանդանոցից: Պատասխանատուներին Հայկ Մարությանը հանձնարարել է համագործակցել ԱԻՆ-ի հետ և ևս մեկ անգամ իրազեկել քաղաքացիներին, որ որպես բաժնային սեփականության մի մաս` շքապատշգամբների նորոգումը քաղաքապետարանի պարտավորությունների շրջանակից դուրս է, և այդ գործառույթը վերապահված է միմիայն տվյալ բնակարանների սեփականատերերին, հետևաբար հետագա հնարավոր արտակարգ դեպքերի համար ողջ պատասխանատվությունը ևս իրենք են կրելու:

«Իրավական մասով, եթե վերլուծում ենք այս դեպքը, պատասխանատվությունը կրում է այդ բնակարանի սեփականատերը, բայց մենք, միևնույն է, չենք թողնում ամեն ինչ բնակիչների վրա և օգնում ենք, որպեսզի այդ պատշգամբները վերանորոգվեն: Մյուս կողմից դեպքեր են լինում, երբ բնակիչները խոչընդոտում են, և դա պետք է բացառել: Պետք է իրազեկենք, բացատրենք մարդկանց, որ իրենք են մեղավոր լինելու: Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք»,- նշել է քաղաքապետը:

Համայնքային մանկապարտեզների վերանորոգման ծրագրի վերաբերյալ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ծրագրում ներառված 15 մանկապարտեզներից 11-ում վերանորոգումն ավարտվել է, մյուսներում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Աշխատակազմի պատասխանատու վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների խնդիրները՝ հաջորդ տարվա ծրագրում դրանք ներառելու նպատակով:

Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ուշադրության կենտրոնում պահել, մասնավորապես, բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անխափան շահագործումը՝ նախապես իրականացնելով հակասառեցման միջոցառումներ:

Անդրադառնալով Ամանորի առթիվ նախատեսված միջոցառումներին՝ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և «Երքաղլույս» ընկերությանը Հայկ Մարությանը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման ուղղությամբ: Աշխատակազմի մշակույթի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է կազմել և ներկայացնել Ամանորի միջոցառումների ծրագիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP