Գյումրիի թիվ 18 դպրոցը ջեռուցման բացակայության պատճառով լրացուցիչ արձակուրդի կգնա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Գյումրիի թիվ 18 դպրոցը ջեռուցման բացակայության պատճառով լրացուցիչ արձակուրդի կգնա

20:02 16.11.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի կարգադրությամբ Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցը, ջեռուցման խնդիրներով պայմանավորված, լրացուցիչ արձակուրդի կգնա: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի ուշ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ տեղափոխման հարցն այլևս չի քննարկվում, օպտիմալ լուծումը լրացուցիչ արձակուրդն էր:

Աշակերտներն արձակուրդում կլինեն մինչև դեկտեմբերի 15-ը: Դա կլինի գարնանային արձակուրդների հաշվին, այսինքն՝ բաց թողած դասաժամերը կլրացվեն գարնանային արձակուրդներին, ու դասապրոցեսը հնգօրյայի փոխարեն կկազմակերպվի վեցօրյա ռեժիմով:

Ավելի ուշ SHANTNEWS.am-ի թղթակիցը պարզել է, որ այսօր Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են հայտարարել: Պատճառը դպրոցում ջեռուցման բացակայությունն է: Կաթսայատանը տեղի ունեցած վթարի պատճառով շմոլ գազի արտահոսք կա:

2000 թվականին վերանորոգված կաթսայատունը թերություններով է շահագործվել, տեղի ունեցած վթարի պատճառով շմոլ գազի արտահոսք կա, ինչը չեն կարողացել վերացնել: Նախատեսված էր այս տարի նոր կաթսայատուն կառուցել, որի նախագծային աշխատանքների համար տեղական բյուջեից 18 մլն դրամ է հատկացվել, բայց գործը շինարարությանը չի հասել:

Գյումրիի բոլոր դպրոցները ջեռուցվում են, բացի 18-րդից: Դպրոցի միջանցքներում և դասասենյակներում նույն ջերմաստիճանն է:  Ջերմաչափի սնդիկը տասն աստիճանից չի բարձրանում: Միջին ու բարձր օղակներում բացակայություններն են շատ, իսկ առաջին դասարանցիների ծնողները 2 օր է՝ երեխաներին դպրոց չեն ուղարկում: Անցած ձմռանը դպրոցը ջեռուցվել է վթարային կաթսայատնով:

Դպրոցի տնօրենի հանդիպումը ծնողների հետ կարճ է տևել, լրագրողների հարցերին էլ բանավոր է պատասխանել: Բողոքող ծնողների հետ հանդիպել է նաև կրթության վարչության պետը, որը նշել է, թե խնդիրը նոր չէ: Կաթսայատան կառուցման ծրագիրը ֆինանսավորում է պետբյուջեն, իսկ իրականացնողը տարածքային զարգացման հիմնադրամն է, որի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է շինարարության ձգձգման պատճառը: Նախագիծը շտկումներով այսօր է հասել հիմնադրամ:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենը հայտնել է, որ 7 օրից պարզ կդառնա շինարարական ընկերության անվանումը, իսկ աշխատանքները մեկ ամսից շուտ չեն մեկնարկի:

Հարցին, թե ինչպես են կազմակերպվելու այս ընթացքում դասերը, կրթության վարչության պետն առաջարկել է ժամանակավոր տեղափոխվել ոչ հեռու գտնվող թիվ 27 կամ թիվ 10 դպրոց: Ծնողները  չեն համաձայնել՝ պահանջելով գոնե դպրոցը ջեռուցել էլեկտրաէներգիայով: Պարզվել է՝ դա էլ հնարավոր չէ. մալուխներն են վնասված: Ծնողները կրթության վարչության պետից պահանջել են սեղմ ժամկետում հարցը կարգավորել, իսկ Հրայր Կարապետյանն այլ առաջարկ առայժմ չունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP