Միջադեպ «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Միջադեպ «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից հետո

14:10 12.11.2018

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից հետո միջադեպ է տեղի ունեցել Վանաձորի թիմի խաղացող Ուդոհ Եթոպի և «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի միջև:

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում Երևանի «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով առավելության հասավ Վանաձորի «Լոռիի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումիան Հովսեփյանը:

Հանդիպման ավարտից հետո միջադեպ է տեղի ունեցել Վանաձորի թիմի խաղացող Ուդոհ Եթոպի և «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի միջև:

Միջադեպի հետ կապված երկու ակումբներն էլ հանդես են եկել հայտարարությամբ։

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը այսօր կայացած հանդիպման ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Լոռիի» ֆուտբոլիստը խաղի ավարտից հետո հարվածել է «Փյունիկի» մարզիչներից մեկին։

Տեղեկացնում ենք, որ հանդիպման 68-րդ րոպեին, երբ «Լոռին» գոլի հեղինակ դարձավ, բայց մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ, մեր ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը, ով այդ պահին պահեստայինների նստարանին էր, մոտեցել է գոլը տոնելու, ինչի ընթացքում «Փյունիկի» մարզիչ Յուրի Նագայցևը ռասիստական և վիրավորական արտահայտություններ է արել Ուդոհ Եթոպի հասցեին, ցույց է տվել վիրավորական ժեստեր, այդպիսով պրովոկացիայի ենթարկելով մեր ֆուտբոլիստին։

Միևնույն ժամանակ, ամբողջ հանդիպման ընթացքում, խաղի կազմակերպման և կարգապահության մասին խոսող Անդրեյ Տալալաևը պարբերաբար վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում տեխնիկական գոտուց, հայհոյանքներ ուղղում ոչ միայն խաղը սպասարկող մրցավարների, այլ ամբողջ մրցավարական կորպուսի հասցեին:

«Լոռի» ՖԱ-ն հորդորում է Անդրեյ Տալալաևին այսուհետ հետևել սեփական անձնակազմի աշխատակիցների վարքին, պահվածքին հանդիպման ժամանակ և դրա ավարտից հետո, հետևել նաև սեփական վարքին տեխնիկական գոտում՝ ուրիշներին մատնանշելու և անպատասխանատու հայտարարություններ հնչեցնելու փոխարեն»,- գրված է Լոռի» ՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ:

«Խնդրում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և համապատասխան բոլոր կառույցներին ուշադրություն դարձնել սույն թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Լոռի» – «Փյունիկ» խաղի ընթացքում և խաղից հետո տեղի ունեցած միջադեպերին։

Խաղի ընթացքում և հետո արձանագրվեցին մի շարք ոչ մարզական գործողություններ։ Մասնավորապես խաղի ավարտից հետո տանտերերի ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը հարձակվեց մեր թիմի գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի վրա, ինչից հետո հրմշտոց սկսվեց։ «Լոռիի» պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ պարոն Նագայցևը ռասիստական արտահայտություններ է հնչեցրել Եթոպի հասցեին, չունենալով ոչ մի փաստեր։ Մեր մարզիչը միայն ցույց էր տալիս, որ այնտեղ խաղից դուրս իրավիճակ էր։

Խաղի ավարտից հետո ևս 1 միջադեպ տեղի ունեցավ։ Այս անգամ արդեն տանտերերի երկրպագուների մասնակցությամբ։ Մասնավորապես «Լոռիի» ֆան-ակումբի ղեկավար հանդիսացող անձը «Փյունիկի» հանդերձարանի մոտ սպասում էր մեր թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանին, որպեսզի վերջինիս հետ առանձնազրույց ունենա։ Հնչեց նաև արտահայտություն, որ եթե Առաքելյանի հետ առանձին զրույց տեղի չունենա, ապա հավաքականի ֆուտբոլիստը անվնաս չի հասնի մինչև ավտոբուս։
Դրսում հենց այդպիսի տրամադրություն էր տիրում։ Բավական երկար տևեց մինչ մեր ֆուտբոլիստները կարողացան լքել շենքը։ Դրսում կրքերը չհանդարտվեցին։ Երկրպագուները մոտենում էին մեր ֆուտբոլիստին և փորձում հաշիվներ պարզել։

Ընդունող թիմը և ոստիկանությունը ոչ մի գործողություն չձեռնարկեցին, որպեսզի հավաքված մարդիկ չկարողանան մոտենալ և սպառնալ մեր ֆուտբոլիստներին։ Նշենք, որ երկրպագուները իրավունք չունեն գալ մրցակից թիմի հանդերձարան։

Այս ամենը մեզ թույլ են տալիս ասել, որ ոստիկանները կոմպետենտ չէին ու չգիտեին, որ հյուր թիմի ֆուտբոլիստների անվտանգությունը պետք է ապահովել։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայից մինչև թիմի ավտոբուս ընկած կարճ ճանապարհը մեր ֆուտբոլիստներն անցան շատ երկար, քանի որ «առանձնազրույցի» ցանկություն ունեին նաև «Լոռիի» այլ երկրպագուներ, որոնք, ի դեպ, հանդիպման ընթացքում բազմաթիվ հայհոյանքներ էին հնչեցնում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հասցեին։
«Լոռիի» երկրպագուները նաև ամբողջ խաղի ընթացքում վիրավորական, նացիոնալիստական արտահայտություններ էին հնչեցնում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հասցեին։
Բացի դրանից՝ «Լոռիի» երկրպագուները ամբողջ խաղի ընթացքում ամենավատ հայհոյանքներն էին ուղղում հանդիպման գլխավոր մրցավարի ու «Փյունիկի» ֆուտբոլիստների հասցեին՝ հաշվի չառնելով անգամ, որ «Փյունիկի» ներկայացուցիչների թվում կային նաև կանայք։ Խաղի վերջում երկրպագուները սկսեցին շշեր նետել դաշտի ուղղությամբ։

«Լոռիի» ղեկավարությունը ոչ մի կերպ չէր հանդարտեցնում երկրպագուներին։ Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը մի քանի անգամ շատ կոպիտ հայհոյանքներ հնչեցրեց խաղի չորրորդ մրցավարի հասցեին և անգամ սպառնալիքով հրամայեց հեռանալ իր կողքից, ինչի ականատեսը եղան տրիբունայում նստած շատ հանդիսականներ։

Կոչ ենք անում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և համապատասխան մյուս մարմիններին ավելի մեծ ուշադրություն դարձնել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տրիբունաներում և մարզադաշտում տիրող իրավիճակին, պահպանել «Փյունիկ» ՖԱ-ի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և աշխատակազմի անվտանգությունն արտագնա խաղերում։ Սա առաջին անգամը չէ, որ «Լոռիի» երկրպագուները մրցավարի սուլիչից հետո պահում են իրենց ոչ պատշաճ կերպով, բայց չգիտես՝ ինչու խուսափում են խիստ պատժից, իսկ ինչպես գիտեք՝ անպատժելիությունը բերում է ավելի մեծ ամենաթողության։

Իսկ «Լոռի» ՖԱ-ին կոչ ենք անում պարտությունն ընդունել գլուխը բարձր։

Հարգանքներով՝ «Փյունիկ» ՖԱ

Հ.Գ.. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է տրամադրել նաև տեսանյութեր»,- գրված է Փյունիկ» ՖԱ-ի պաշտոնական հայտարարությունում:

Միջադեպը կարող եք դիտել տեսանյութի 2:03:48 րոպեից սկսած:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP