13:59 25.10.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի և Սուրեն Մանուկյանի օրենսդրական նախաձեռնությունը` «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման սուբյեկտների շրջանակում ներառել նաև օտարերկրյա իրավաբանական անձանց և միջազգային կազմակերպություններին: Սա, ըստ Զեյնալյանի, բխում է Սահմանադրության դրույթներից, այնուամենայնիվ, որևէ խոչընդոտ չկա, որ սահմանադրական սահմանափակումները շարադրվեն նաև օրենքում:
Նախագծով առաջարկվում է նաև օրենսգրքի 102 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` հողերի օգտագործումը վտանգում է պետության ու հասարակության անվտանգության և սահմանամերձ բնակավայրերի զարգացման համապետական կամ համայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը: Կառավարությունն առաջարկեց ձեռնպահ մնալ ներկայացված տարբերակով նախագծի ընդունումից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց` մենք իսկապե՞ս ինչ-որ խնդիր ունենք սահմանամերձ գոտիներում օտարերկրյա քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից սեփականաշնորհման, այսինքն` կա՞ վիճակագրություն, որ կարող է սպառնալ անվտանգությանը կամ հավելյալ ուսումնասիրության կարիք ունի: Զեյնալյանն արձագանքեց, որ նման վիճակագրություն չկա, այդպիսի ահազանգ չկա, հեղինակները նման հիմք իրենց փաստարկներում չեն ներկայացրել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ԱԱԾ-ն ի՞նչ տեղեկատվություն ունի: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենք նման տեղեկատվություն չունեն, բայց սահմանամերձ գոտում արտասահմանյան կազմակերպությունները ցանկություն ունեին հողատարածքներ ձեռք բերելու, հատկապես` Շիրակի և Արմավիրի տարածաշրջանում:
Փաշինյանն ընդգծեց, որ պետք է հասկանալ` դա որևէ սպառնալիք ստեղծո՞ւմ է մեր երկրի համար:
«Մեր երկրի տարածքն է, ի՞նչ կապ ունի` ովքեր են սեփականատերերը, դա ինչ-որ բան փոխո՞ւմ է»,- ասաց նա:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը մանրամասնեց, որ ֆիզիկական անձանց դեպքում այլ կարգավորումներ են, և օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն հողի սեփականատեր լինել Հայաստանի Հանրապետությունում, դա` Սահմանադրության մակարդակով, իսկ հիմա առաջարկվում է, որ օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձինք էլ նման իրավունք չունենան: Միրզոյանը նշեց` մինչև հիմա նրանց այդպիսի իրավունք ունեցել են, և ինքը նրանց հիմա այդ հնարավորությունից զրկելու ոչ մի խնդիր չի տեսնում, մանավանդ՝ պետք է այդ իրավաբանական անձինք ասելով՝ հիմնականում հասկանալ տնտեսվարող սուբյեկտներ: Նրա կարծիքով` որևէ օտարերկրյա ներդրողի համար լուրջ խնդիրներ պետք է առաջանան, եթե իրենք այս օրենքին դրական եզրակացություն տան:
Փաշինյանը հաստատեց, որ մեր երկրում օտարերկրյա մասնակցությամբ նման ընկերություններ հիմա կան:
ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ Երևանից մոտ 60 կմ շառավիղ հեռավորության վրա գտնվող տարածքների նկատմամբ հետաքրքրություն կա օտարերկրացիների կողմից, հատկապես մեր հարավային հարևանի և Պարսից ծոցի այլ երկրների ներկայացուցիչների կողմից, որոնք, հիմնականում տարբեր ՍՊԸ-ների մաս կազմելով, հողերի հիմնական օգտագործման նպատակ են նշում այգեգործությունը: Պապիկյանն ասաց, որ և Արմավիրի, և Կոտայքի մարզում նախկինում նման ձեռքբերումներ շատ են եղել, այդ տարածքները հասնում են տասնյակ, հարյուրավոր հեկտարների, պետք է քննարկել:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այս լուծումը միայն տեխնիկական խոչընդոտ է դառնալու, ոչ մի արդյունք չի տալու, քանի որ այդ դեպքում կստեղծվի մի ընկերություն, որի տերը կլինի ոչ ռեզիդենտ:
«Սա անվերջ գործընթաց է, ես ֆիզիկական անձանց մասով էլ չեմ ուզում Սահմանադրության վերաբերյալ քննարկումներ անել, դա կլինի անիմաստ: Օրենսգիրքը հնարավորություն տալիս է ըստ նշանակության սահմանափակումներ անել: Եթե մտավախություն ունենք, որ սահմանին ինչ-որ հողակտորի վրա ինչ-որ բան կառուցվի, որը մեզ համար ընդունելի չէ, չի կառուցվի, գյուղատնտեսական նշանակության հողերի վրա այսպես թե այնպես չի կարելի կառուցապատում իրականացնել: Սեփականատեր լինելու ինստիտուտով պետք չէ այս հարցը կարգավորել, նշանակությամբ, այո, եթե կա մտավախություն, որ ինչ-որ այլ`մեզ համար անցանկալի օգտագործման ռեժիմներ կլինեն, մենք կկարգավորենք այդ խնդիրը»,- ասաց նա:
Փաշինյանն էլ արձագանքեց.
«Մոտավորապես նույնն է, որ, օրինակ, արգելենք բնակարանների սեփականատիրության ինստիտուտը` մտածելով, որ դրանցում կարող են վատ բաներ պլանավորվել, որոնք սպառնալիք են մեր երկրի անվտանգությանը»:
Օրենսդրական այս նախաձեռնությունը չհաստատվեց:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին19:11 23.11.2024
Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթՖիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...
19:02 23.11.2024
Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել ԿիևԵվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...
18:50 23.11.2024
Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանըՇվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...
18:38 23.11.2024
Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...
18:28 23.11.2024
Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը ԹբիլիսիումՎրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...
18:20 23.11.2024
Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակՇիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...