«Մեղրի» ազատ տնտեսական գոտու նկատմամբ Իրանի հետաքրքրությունը մեծանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու նկատմամբ Իրանի հետաքրքրությունը մեծանում է

20:30 24.10.2018

Իրանը հետաքրքված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորինս արագ զարգացմամբ, սակայն տեխնիկական հարցերի պատճառով այդ գործընթացը դանդաղում է, այս մասին հոկտեմբերի 24-ին Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի իր զեկույցում նշեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տնօրեն Աշոտ Զարբաբյանը, գրում է «Արմենպրես»-ը:

«Ներկայումս կա մի ընկերություն`«Բոնվարոն»-ը, որը մեր գոտում գործունեություն ծավալելու հայտ է ներկայացրել: Այն կառավարության դրական եզրակացությունն  է ստացել և  հաջորդ տարվա հունվարի վերջից կսկսի գործել մեր տարածքում: Այն կզբաղվի կաթնամթերքի արտադրությամբ և դրա արտահանմամբ»,- ասել է Զարբաբյանը:

Նրա խոսքերով`  իրենք ցանկանում են, որ «Մեղրի» տնտեսական գոտին հնարավորինս արագ զարգանա, սակայն տեխնիկական հարցերի պատճառով այն դանդաղում է:

«Իրանական և այլ ընկերություններ հետաքրքրված են գոտիով,բայց դեռ առարկայական քայլեր չկան: Եվրասիական շուկայում նույնպես մեր գոտու հանդեպ հետաքրքրությունը մեծ է, բայց այդ հետաքրքրությունը պետք է պոտենցիալ շահագործողների կողմից վերածվի կոնկրետ քայլերի»,- ընդգծել է գոտու տնօրենը:

Նա հավելել է, որ Իրանում գործող «Արազ» ազատ տնտեսական գոտու հետ հուշագիր է նախատեսված, սակայն այն դեռ քննարկման փուլում է:

Լրագրողներն Իրանի և «Մեղրի» ազատ տնտեսական գոտու միջև հնարավոր համագործակցության մասին զրուցել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության  առևտրային ներկայացուցիչ Մոհսեն Ռահիմիի հետ:

Նա նշել է, որ Իրանում կան շատ գործարարներ,  տնտեսական գործունեություն ծավալող անձինք, որոնք մեծ ցանկություն ունեն գործունեություն սկսել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում: Մոհսեն Ռահիմիի խոսքերով` «Մեղրի»-ով հետաքրքրված են ընկերություններ, որոնք տարբեր ոլորտներում են աշխատում` սկսած մեքենաշինությունից, ավարտած մսամթերքի արտադրությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

22:32 23.11.2024

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական ​​գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

22:24 23.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

Իսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

BACK_TO_TOP