12:21 21.10.2018
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը սկսում է տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս:
Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը չի թաքցրել, որ տարածաշրջան այցի նպատակը ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում խթանելն է: Սակայն առաջին հերթին նա կայցելի Մոսկվա՝ Սիրիայում և Իրանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իրանի մասնակցությունը հետխորհրդային հակամարտությունների կարգավորման հարցում քննարկելու համար: Առանձին կարևորություն է տրվում Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստման աշխատանքներին:
Ջոն Բոլթոնը Մոսկվա է ժամանել շաբաթ օրը, սակայն այցի պաշտոնական մասը կսկսվի երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Ջոն Բոլթոնի հետ հանդիպմանը Մոսկվան մտադիր է բարձրացնել երկու տարի առաջ Միացյալ Նահանգներում արգելափակված ռուսական պետական գույքի հարցը: «Թեման օրակարգից դուրս չի եկել: Մեր ամերիկացի գործընկերների հետ յուրաքանչյուր հանդիպմանը մենք տարբեր մակարդակներով անդրադառնում ենք այս թեմային»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Բոլթոնի Մոսկվա կատարած այցի նախօրեին հայտնի էր դարձել, որ ամերիկացիները Սիրիայում պատերազմի նոր ռազմավարություն են մշակում, որի նպատակն է երկրից իրանական զորքերը դուրսբերումը, ինչի հետ Մոսկվան համաձայն չէ:
Իրանի հիմնախնդիրը հետաքրքրում է նաև Վաշինգտոնին՝ կապված Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հետ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերին: Ե՛վ Մոսկվան, և՛ Եվրամիությունը դեմ են նման միջոցառումներին, սակայն ամերիկյան իշխանությունները չեն զլանում համաշխարհային հանրությանն իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ համոզելու գործում:
Մոսկվայում Ջոն Բոլթոնը կանդրադառնա նաև առաջիկայում ՌԴ-ԱՄՆ նախագահների հանդիպմանը: Հանդիպման վայրը դեռևս անորոշ է: Հնարավոր է՝ այն կրկին անցկացվի Հելսինկիում:
Հոկտեմբերի 24-ին Բոլթոնը Մոսկվայից կմեկնի Ադրբեջան: Այդ երկրի իշխանությունների հետ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև դաշնակիցներին, մասնավորապես Եվրոպային ադրբեջանական էներգակիրների մատակարարման հարցերը։ Ադրբեջանական էներգակիրներն ընկալվում են որպես այլընտրանքային ռեսուրս ռուսական գազին:
Ընդ որում, ԱՄՆ-ն հարավկովկասյան գազը չի համարում իր հեղուկ գազին մրցակից, իսկ ռուսական «Հյուսիսային հոսքը»՝ այո: Ի դեպ, կովկասագետ Նուրլան Հասանովի կարծիքով՝ ամերիկյան աջակցությունն ադրբեջանական էներգետիկ նախագծերին կապված է Ադրբեջանում գործող նավթային 2 ընկերությունների՝«British Petroleum-ի և «Shell»- ի նախագծերի անվտանգության և իրենց ներդրումների պահպանման հետ:
Երևանում Բոլթոնը կքննարկի Հայաստանում ներքաղաքական իրադարձությունների ֆոնին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրացման հարցը, որը լրջորեն մտահոգում է Վաշինգտոնին:
Տարածաշրջանում փխրուն հավասարությունը պահպանելու համար ԱՄՆ ակնկալում է Մոսկվայի աջակցությունը, որը տարածաշրջանում ընկալվում է որպես գլխավոր արբիտր և խաղաղապահ: Կովկասագետների համոզմամբ՝ ԱՄՆ-ն քաջ գիտակցում է, որ ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, և Երևանն ու Բաքուն ընդունում են կայունության պահպանման գործում Մոսկվայի դերը: Արևմուտքում դա հասկանում են, և հենց դրա հետ է կապված նաև Բոլթոնի այցը Մոսկվա։
Ելնելով Անդրկովկասի աշխարհագրական դիրքից՝ Բոլթոնը տարածաշրջանի երկրների հետ նաև կքննարկի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Նա ցանկանում է գնահատել Կովկասի կարևոր «աշխարհագրական դերը» Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համար:
Չնայած Հարավային Կովկասի երկրների՝ Թեհրանի հետ կայուն հարաբերություններին, «ՌԻԱ Նովոստիի» կողմից հարցված փորձագետները չեն բացառել, որ Բոլթոնը, այնուամենայնիվ, կփորձի հորդորել այդ երկրներին՝ հետևելու հակաիրանական պատժամիջոցներին: «Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը խորացնում են տնտեսական համագործակցությունը Թեհրանի հետ: Բաքուն նույնիսկ ներդրում է իրանական ենթակառուցվածքներում, առաջին հերթին՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շինարարությունում: Այս պայմաններում Վաշինգտոնը փորձում է մեկուսացնել Իրանին կովկասյան երկրների տնտեսական նախագծերից»,-կարծում է ՌԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Դևյատկովը:
Ամերիկաբնակ քաղաքագետ Ռաֆայել Սաթարովը համոզված է, որ Բոլթոնը Կովկաս այցի շրջանում կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերություններում խորացող ճգնաժամին:
«Միացյալ Նահանգները չի բացառում Ռուսաստանի դեմ հետխորհրդային երկրներից «անվտանգության գոտի» ստեղծելու տարբերակը, ինչպես 1990-ականներին, երբ ստեղծեցին ՎՈՒԱՄ-ը: Սակայն տարածաշրջանի երկրներում այժմ էներգետիկ, տնտեսական ու քաղաքական իրավիճակն այլ է, և ԱՊՀ երկրները չեն կարող թույլ տալ իրենց ընտրություն կատարել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև: Նրանք շահագրգռված են համագործակցել երկու կողմերի հետ», – ասում է Սաթարովը:
Վրաստանում, որը վերջինն է Բոլթոնի երթուղում, օրակարգը նույնն է `անվտանգություն, էներգետիկա և տնտեսություն: Թբիլիսիում նա նախատեսում է քննարկել և ստորագրման պատրաստել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը: Չի անտեսվի նաև երկրում ընթացող նախագահական ընտրությունների քարոզարշավը:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին17:53 23.11.2024
Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...
17:47 23.11.2024
Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետությունԿոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...
17:39 23.11.2024
Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը […] ...
17:30 23.11.2024
Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նշելով դրա իրականացման կարևորությունը։ «Մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը միջազգային մակարդակով, որպեսզի ճանաչենք Պաղեստինի պետությունը։ Ես ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը։ […] ...
17:23 23.11.2024
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակերՆոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում այրվում է խոտի դեզ: ...
17:18 23.11.2024
Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմը կարող է գործնականում իրականացնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նախագիծը, քանի որ այնտեղ նրանց ներկայությունը խանգարում է հենց ԱՄՆ-ին։ «Իրականում 800 զինվորների ներկայությունը Սիրիայում մեծ օգուտ չի բերում ԱՄՆ-ին, ընդհակառակը, նրանց ներկայությունը տարածաշրջանում միայն խանգարում է ամերիկյան ռազմական գործողություններին: Ամերիկացի զինվորները Սիրիայում և Իրաքում […] ...