Վարչապետն այսօր հրաժարական կտա. Սահմանադրության մեջ հետաքրքիր լուծումներ են թաքնված. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Վարչապետն այսօր հրաժարական կտա. Սահմանադրության մեջ հետաքրքիր լուծումներ են թաքնված. «Ժողովուրդ»

10:25 16.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Իսկ ահա արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությունում հետաքրքիր լուծումներ են թաքնված: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրություններից հետո գործելու է Սահմանադրության 149-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:

Իսկ սա նշանակում է, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքները լինեն Երևանի ավագանու ընտրությունների պես ակնհայտ տարբերությամբ, ապա մեծամասնության թեկնածուն, այս դեպքում` Նիկոլ Փաշինյանը, իրավունքի ուժով է դառնալու ՀՀ վարչապետ, ճիշտ այնպես, ինչպես և Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ՝ առանց ավագանիների կողմից ընտրության»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

23:10 23.11.2024

Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար Յաննե Յաակկոլան առաջարկել է քննարկել հակահետևակային ականների փուլային ոչնչացման Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու հարցը։ «Անվտանգության միջավայրը զգալիորեն փոխվել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան հրաժարվեց ականներից և միացավ Օտտավայի կոնվենցիային 2012 թվականին»,-ասել է Յաակկոլան MTV News Extra-ին: Ըստ նրա՝ համաձայնագրին միանալն արտացոլում էր այն ժամանակվա իրավիճակը։ Այժմ անվտանգության իրավիճակը բոլորովին այլ […] ...

Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

23:00 23.11.2024

Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել ներքին քաղաքականության իր նախկին խորհրդական Բրուկ Ռոլինսին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ռոլինսը գլխավորում է Թրամփի կողմնակից «Ամերիկայի առաջին քաղաքականության ինստիտուտ» կազմակերպությունը։ Ինչպես նշում է հրատարակությունը, նորընտիր նախագահը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում դիտարկել էր 52-ամյա Ռոլինսին, սակայն ի […] ...

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

22:50 23.11.2024

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...

BACK_TO_TOP