Չեմ ուզում, որ հանրապետականից 6-8 պատգամավոր քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Չեմ ուզում, որ հանրապետականից 6-8 պատգամավոր քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին. Մարուքյան

17:45 01.05.2018

Հեղափոխությունը պետք է նյութականացվի, դրա առաջին քայլն այսօր է ու հիմա՝ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրելով: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Որովհետև ուրիշ այլ տարբերակում չենք ունենում նյութականացումը, ունենում ենք հուսալքված քաղաքացիներ, ճգնաժամի շարունակություն, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Մինչև այսօր բոլորն իմաստուն են գտնվել և չենք ունեցել այդ հետևանքը, բայց կարող ենք ունենալ»,- ասել է Մարուքյանը:

Մարուքյանն անդրադարձել է Հանրապետականների մտահոգություններին՝ ընդգծելով, որ մի շարք խնդիրների լուծման տարբերակը Նիկոլ Փաշինյանին ընտրելն է:

«Ուզո՞ւմ եք՝ Արցախն ավելի պաշտպանված լինի, պետք է հիմա քվեարկել Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք՝ տնտեսությունը զարգանա, քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք՝ Հայաստանը սանկցիաների տակ չընկնի, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին: Ասում եք՝ տանկերը գալիս են, բայց իրականում չեն էլ գալիս, որ չգան, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, որովհետև կայունությունը , ստաբիլությունը քաղաքական ճգնաժամի լուծումն է, որ կարող է այս վիճակից հանել մեր երկիրը, մեր կողմից բոլոր քայլերն արված են և մինչ օրս, որ որևէ վատ հետևանք չլինի»,- նշել է Մարուքյանը:

Մարուքյանը նշել է, որ ինքը չի ցանկանում, որ ՀՀԿ խմբակցությունից 6-8 պատգամավոր գա քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին:

«Ո՛չ, ո՛չ, հանուն մեր պետության, հանուն Արցախի, հանուն մեր տնտեսության, հանուն մեր երիտասարդության անվտանգության, մենք բոլորով քվեարկում ենք Փաշինյանի օգտին և թող գնա, այս ծրագիրը գրի, կառավարությունը ձևավորի, գա, շարունակենք մեր երկխոսությունը: Այս ձևով է սա պետք լուծել»,- ասել է պատգամավորը:

 

 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

19:11 23.11.2024

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

18:50 23.11.2024

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական ​​միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական ​​փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

18:38 23.11.2024

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...

BACK_TO_TOP