13:11 15.10.2018
Պետպատվերի տրամադրման սկզբունքները փոխվում են, բուժաշխատողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացվում է, իսկ ոլորտում ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է ունեցել հանրապետությունում գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ կիրակնօրյա հանդիպման ընթացքում:
«Նոր կառավարության որդեգրած սկզբունքները պետական միջոցների ծախսման տեսանկյունից գուցե փոքր-ինչ ցավոտ թվան, բայց հենց դրանք են ենթադրում համակարգի առողջացում ու բարեփոխում, հատկապես առողջապահության ոլորտում: Բոլորս ենք հասկանում՝ չենք կարող առաջ գնալ նախկինում եղած արատավոր երևույթներով՝ սկսած պետպատվերով տրամադրվող գումարների հավելագրումներից` վերջացրած դրանց վատնումով։ Վերջին 5 ամսում մեր քայլերը միտված են եղել հենց նման երևույթների բացառմանը և այսուհետ ևս այդպես է լինելու: Չեն լինելու այս կամ այն կերպ արտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ։ Պետք է մեկընդմիշտ ֆիքսենք`հարկատուների վճարումներից գոյացած պետական միջոցները չպետք է գողացվեն կամ անտեղի վատնվեն, իսկ գողացողները կամ վատնողները չպետք է մնան անպատիժ՝ անկախ բուժհիմնարկի սեփականության ձևից կամ դրանց սեփականատերերի և տնօրենների նախկին ու ներկա կարգավիճակից»,- շեշտել է նախարարը։
Տասնյակ բուժհաստատություններում այսօր նախարարությունն իրականացնում ու դեռ իրականացնելու է ուսումնասիրություններ: Խոշոր խախտումների ու չարաշահումների մի մասի վերաբերյալ արդեն տեղեկացվել է, մի մասի վերաբերյալ՝ դեռ ոչ: Այն, որ կան հարուցված քրեական գործեր, իրավապահներին փոխանցված գործեր, արդեն նշանակում է, որ համակարգի թափանցիկության, արդյունավետության բարձրացման ուղղությամբ շատ անելիք ունենք ու այս հարցում վճռական ենք:
Պետբյուջեի միջոցներն, այո, չեն բավականացնում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունն ամբողջ ծավալով իրականացնելու համար, բայց միտումն այս պահին դրական է, քանի որ 2019թ. համար ունենք առողջապահական բյուջեի վերջին տարիների համար աննախադեպ աճ՝ մոտ 10.5 մլրդ դրամ, և աճին զուգընթաց այդ բացերը կլրացվեն:
«Առողջապահական համակարգում եղած ստվերն իսպառ պետք է վերացվի՝ առանց որևէ նախապայմանի, և մենք արդեն ունենք դրական ցուցանիշեր։ Այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշով` ոլորտային աճը կազմել է մոտ 30%, որի «առյուծի» բաժինը հենց ստվերի կրճատման շնորհիվ է։ Ստվերի կրճատմանը մենք, որպես կառավարություն, հասնելու ենք նաև պետպատվերի ֆինանսավորման համակարգի փոփոխություններով, երբ կկապենք պաշտոնական վճարովի ծառայությունների ծավալը պետական պատվերի ծավալի հետ՝ բյուջետային որոշ ծրագրերի համար»,- մանրամասնել է նախարար Թորոսյանը:
Բժշկական անձնակազմի պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ արդեն քայլեր են կատարվել՝ ԱԱՊ օղակի աշխատավարձերի բարձրացումը, ստացիոնար օղակում բժիշկների վարձատրության կարգի հստակեցումը և կիրարկումը։ Այս պահին շրջանառվում է կառավարության որոշման նախագիծ, ըստ որի`շուրջ 13 հազար բուժաշխատող կստանա բժշկական ապահովագրություն, ինչպես պետական ծառայողները և մանկավարժները։ «Ակնկալում եմ, որ նույնպիսի վերաբերմունք էլ դուք կունենաք ձեր անձնակազմերի նկատմամբ։ Ավելի լավ է բուժհիմնարկը որոշ ժամանակ աշխատի առանց շահույթի, բայց մենք ունենանք կյանքեր փրկող իրենց աշխատանքից գոհ բուժաշխատողներ, ինչն անվերապահորեն կվերածվի նաև համակարգի հանդեպ բնակչության գոհունակության»։
«Մեր երկիրն այս պահին դրական փոփոխությունների հորձանուտի մեջ է, որոնց առաջին փուլը շուտով հանգուցալուծում կստանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Արդյունքում մենք կունենանք խորհրդարան, որը կներկայացնի քաղաքական ուժերի հանրային վստահության իսկական ներկապնակը։ Ընտրությունները դե յուրե կհաստատեն այն ստատուս-քվոն, որն այս պահին դե ֆակտո գոյություն ունի, ինչը թույլ կտա ավելի լայն թափով կերտել մեր երազանքների երկիրը` նաև հասանելի և որակյալ առողջապահության մասով։ Եվ մենք բոլորս մեր տեղում պետք է մասնակցենք այդ նոր՝ երկիրը դրականորեն փոխող քաղաքականությանը»,- շեշտել է նախարարը։
Նախարարի տեղակալ Արսեն Դավթյանն էլ ներկայացրել է ֆինանսական մի քանի կարևոր բաղադրիչ: Ուռուցքաբանության ոլորտին ուղղվող միջոցները 70-80 տոկոսով ավելանալու են: Նախատեսվում է «Stent for life»-ի մոդելով ծրագիր ներդնել նաև ինսուլտների համար` անհետաձգելի դեպքերում պետպատվերով տրամադրել իշեմիկ ինսուլտների էնդովասկուլյար վիրահատական բուժումը:
2019-ին պետբյուջեից առողջապահությանը հատկացվելու է հավելյալ գումար՝ շուրջ 10 մլրդ դրամ, որից շուրջ 6 միլիարդը կհատկացվի արտահիվանդանոցային ծառայություններին`շեշտադրելով կանխարգելիչ բուժօգնությունը։ 5,4 մլրդ էլ կհատկացվի ամբուլատոր ծառայություններ մատուցող կլինիկաներին` կրկին բարձրացնելով նաև աշխատավարձերը`հիմնվելով ԱԱՊ բժիշկների գործունեությունը գնահատող ցուցանիշերի վրա։ Այսինքն՝ նոր մեխանիզմ է ներդրվում․ ԱԱՊ բժշկի գործունեությունը կգնահատվի 27 հիմնական ցուցանիշով։
Նախարարն ու նախարարի տեղակալը պատասխանել են բուժհաստատությունների ղեկավարների բարձրացրած բոլոր հարցերին, լսել վերհանված խնդիրներն ու վստահեցրել, որ մի շարք հարցեր անպայման նորովի կառնվեն ուշադրության:
13:16 23.11.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները13:16 23.11.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի […] ...
13:07 23.11.2024
Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակըՀՀ պաշտպանության նախարարությունը սոցիալական հոլովակ է հրապարակել՝ վերջերս ներդրված նոր ծրագրի մասին: Հիշեցնենք՝ նախկին զինծառայողներին հնարավորություն կտրվի չդադարեցնել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը որոշակի զորամասերում պայմանագրային զինծառայություն անցնելու դեպքում: ...
13:00 23.11.2024
Պեպը ձգտում է կատարելության. «Մանչեսթեր Սիթիում» մեկնաբանել են Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումըԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» տնօրենների խորհրդի նախագահ Խալդոն ալ Մուբարաքը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը: «Ինչպես «Մանչեսթեր Սիթիի» յուրաքանչյուր երկրպագու, ես նույնպես ուրախ եմ, որ Գվարդիոլայի ճանապարհն այս ակումբում շարունակվելու է: Նրա նվիրվածությունը, կիրքը և նորարարական մտածողությունը շարունակելու են ձևավորել ֆուտբոլային լանդշաֆտը: Պեպը ձգտում է կատարելության, իսկ դա միայն օգուտ […] ...
12:52 23.11.2024
Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ «Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ […] ...
12:47 23.11.2024
AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանիցՈւկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...
12:45 23.11.2024
Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներիցԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...