Հուշագիրը ստորագրելու որոշումը Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է բոլորիս անունից. Էնֆիաջյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Հուշագիրը ստորագրելու որոշումը Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է բոլորիս անունից. Էնֆիաջյան

17:03 09.10.2018

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատել է ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն միտքը, որ իրենք հաշվի են առնելու ժողովրդի կարծիքը և, ըստ այդմ, կողմ են խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ վարչապետի առաջարկին:

«Գագիկ Ծառուկյանի առաջին հայտարարությունը եղել է այն, որ մեր քաղաքական թիմը ժողովրդի կողքին է, և ժողովրդի պահանջն ու ցանկությունը մեզ համար կարևոր է, ինչը և արտացոլում է երեկ ստորագրված հուշագիրը: Մենք առաջին քաղաքական ուժն ենք, որ այդ փաստաթղթի տակ ստորագրեցինք»,- ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ կողմ քվեարկեցին ՀՀ «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելուն, Էնֆիաջյանը պատասխանեց.

«Այդ օրենսդրական նախաձեռնությանը մեր խմբակցության անդամներ էլ են եղել: Նրանք պարզաբանել են, որ հարցը պետք էր իրավական տիրույթում տեսնել և գնահատել: Մի կարևոր «բայց» կա. եթե ժողովուրդն ընդվզում է այս մոտեցմանը, և ցանկությունը խորհրդարանական ընտրություններն օր առաջ կամ դեկտեմբերին անցկացնելն է, ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքն այս հարցում որևէ խնդիր չեն տեսնում»:

SHANTNEWS.am-ի այն հարցին, թե արդյո՞ք հուշագրի ստորագրման հարցում խմբակցությունը միասնական է, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ տարակարծություն միշտ կարող է լինել, բայց այս հարցում կա ընդհանրական կարծիք:

«Մեր քաղաքական թիմը միասնական է: Ամեն մեկն էլ կարող է տարբեր կարծիքներ ունենալ, տարբեր վերլուծություններ անել, պատգամավորը կաշկանդված չէ կարծիք հայտնել: Կոնկրետ այդ դիրքորոշումը մեր խմբակցության դիրքորոշումն է, որը Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է բոլորիս անունից»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

13:52 23.11.2024

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...

BACK_TO_TOP