12:46 24.09.2018
Հայտնի մշակութային գործիչ, սփյուռքահայ հաղորդավար, վավերագրող, հրատարակիչ և հրապարակախոս Ստեփան Փարթամյանն այս օրերին իր հերթական արշավն է կատարում տարբեր երկրներում՝ վավերագրելով հայկական հետքը: Shantnews-ի հետ զրույցում նա հաստատում է, որ մնացել է այն համոզմանը, թե ամբողջ երկրագունդը հայերին է պատկանում, և հայերն ի վիճակի են իշխել աշխարհին, միայն թե լրջորեն գիտակցեն դա:
«Ես շրջում եմ երկրե երկիր, և այդ ամենն ապացուցող փաստեր եմ հավաքում, վավերագրում և համադրում: Ցեղասպանությունը, այո՛, մեզ դուրս դրեց մեր հողերից, մենք կորցրինք Արևմտյան Հայաստանը, բայց ցրվեցինք աշխարհով մեկ և այսօր երկրագնդի տերը դարձանք, որի համար պետք է ուրախանանք, ոչ թե նստենք ու տխրենք»,- Shantnews-ի հետ զրույցում ասում է Ստեփան Փարթամյանը՝ հիշեցնելով, որ սովորաբար հայերին բնորոշ է ավելի շատ տխրելու, քան՝ ուրախանալու սովորույթը:
Նա իր հայկական հետքի վավերագրության արշավն սկսելու համար հայությանն է դիմել նյութական օժանդակության առաջարկով, սակայն միշտ չէ, որ աջակցություն է ստացել. գաղափարը ողջունողները շատ են եղել, բայց աջակցողները՝ քիչ:
«Իսկ եթե որևէ որբի, հիվանդի կամ անտունի օգնելու հարց լինի, հայերն արագ կարձագանքեն, այս մեկը ևս ապացույց է այն բանի, որ տխրության շուրջ ենք համախմբվում և ոչ՝ ուրախության: Շատ քիչ մարդ է գիտակցում, որ երկրագնդի գոյությունը մեր ուրախությունն է, և այդ փաստը վավերագրելուն պետք է աջակցել»,-ասում է Լիբանանում ծնված ամերիկահայ գործիչը, որի գործունեությունը քաջ ծանոթ է ամերիկահայությանը:
Նա տարիներ շարունակ զբաղվում է հայ իրականության մեջ կարծրացած արատավոր երևույթները վեր հանելու և դրանք քննադատելու հրապարակային գործունեությամբ, ինչպես նաև բարձր արվեստի քարոզչություն է կատարում՝ հույսով, որ այդկերպ ցածրաճաշակ ու անպատեհ մշակութային երևույթները կնահանջեն: Գրքեր է հրատարակել և հիմնականում դրանց վաճառքից գոյացած գումարներով էլ կատարում է իր վավերագրական ճամփորդությունը:
Մեզ հետ զրույցում Ստեփան Փարթամյանն ասում է, որ 22 երկրում արդեն վավերագրություններ է արել, ընթացիկ ճամփորդության ընթացքում էլ 8 երկիր կայցելի, և եթե հնարավորություններ ստեղծվեն՝ ևս 62 երկրում կիրականացնի նույն աշխատանքը:
«Իմ այցելած բոլոր երկրներում հայկական եկեղեցիների եմ հանդիպում, այդ եկեղեցիներում հայերեն գրերն եմ վավերագրում, ճարտարապետությունը… Զարմանալի է, որ հայերը բոլոր գաղթօջախներում գումարներ են տրամադրել եկեղեցիներ կառուցելու համար, իսկ այդ եկեղեցիները ինչ-որ տեղ այդ գաղթօջախներում հայի ինքնության դեմ են աշխատում: Բացատրեմ. բոլոր եկեղեցիները, ուր այցելել եմ, դատարկ են, բացի կիրակի օրվանից: Նրանք կարծես միայն կիրակի օրվա համար կառուցված եկեղեցիներ լինեն, և դա արդեն պատճառ է դառնում, որ մյուս օրերին չգործող եկեղեցիները աշխատեն հայի ինքնության պահպանման դեմ, քանի որ այդ օրերին այնտեղ ինքնության պահպանման ոչ մի գործունեություն չկա»,-ցավով արձանագրում է մեր զրուցակիցը:
Նա նշել է, որ հոգևորականներին միշտ չէ, որ հաճելի են եկեղեցու դեմ ուղղված իր քննադատությունները և դրանցից պաշտպանվելու համար նրանք երբեմն նախահարձակ են լինում: Այնուամենայնիվ, դա իրեն չի խանգարում աշխարհի բոլոր երկրներում նկարահանելու հայկական եկեղեցիները:
«Եկեղեցին ոչ թե իբրև եկեղեցի եմ վավերագրում, այլ իբրև մի կառույց, որ գողացել է հայի ինքնությունը, որ կարողանա գոյատևել: Եթե նա հայի ինքնությունը իրենով արած չլիներ, չէր կարող գոյատևել: Իմ վավերագրած քսաներկու երկրներում էլ նույն իրավիճակն է՝ հայի ինքնության հարցը շահագործվել է եկամուտ ստանալու համար, հակառակ դեպքում ո՞վ եկեղեցուն գումար կտա»:
Մեր եկեղեցին ասում է, թե պահպանել է հայի ինքնությունը, եթե այդպես է, ուրեմն թող ներկայացնի իր աջակցությունը մի հայ գրողի, որի վեպին օժանդակել է՝ գրելուց մինչև տպագրություն: Լավագույն դեպքում ասում է՝ քեզ համար մի գինեձոն կանենք, երբեմն այդ էլ չի անում: ԱՄՆ-ում հիսուն-վաթսուն տարի առաջ ստեղծված գաղթօջախները բոլորն էլ անգլախոս են դարձել, ուրեմն եկեղեցին ձախողել է հայի ինքնության պահպանման հարցում՝մեկնաբանում է Ստեփան Փարթամյանը: Նա նշում է, որ եկեղեցիներից բացի, վավերագրում է նաև օտար երկրների հանրային վայրերում եռագույն դրոշը, այբ-բեն-ը և տվյալ երկրների տեղական լեզվով հայկական անվանակոչումները:
Գրեթե վստահ է, որ սփյուռքը ձուլման է գնում, բերում է Հնդկաստանի, Նիդեռլանդների օրինակը, և կասկած չունի, որ գալու է ժամանակ, ասելու ենք՝ Ամերիկայում հայախոս հայեր են եղել…
«Դրա մասին տասնամյակներ հետո հպարտությամբ ենք խոսելու, ինչպես այսօր հպարտությամբ ենք ասում այս կամ այն երկրի ծաղկուն հայկական գաղութի մասին: Եթե չեք կարող գաղութները պահպանել, ապա գոնե օժանդակեք, որ վավերագրվեն եղածը, որ այդ հետքերը մնան պատմության համար:
«Մինչև ամեն ինչ չվավերագրեմ, ես չեմ մեռնի: Այն մարդիկ, որոնք ուզում են, որ ես շուտ մեռնեմ, ապա թող արագ դրամ ուղարկեն, այդ երկրները վավերագրեմ և նոր մեռնեմ, թե չէ այսպես դանդաղ, իմ ուժերով, գիրք վաճառելով կամաց-կամաց կվավերագրեմ»,-իրեն հատուկ հումորով ասում է Ստեփան Փարթամյանը:
Նա առաջիկայում Հայաստան է այցելելու, մոտիկից ուսումնասիրելու է իշխանափոխության արդյունքները, բայց ցավում է, որ հայրենիքում դեռևս մշակութային, մտածողության հեղափոխություն չի եղել: Անհամբեր սպասում է այդ հեղափոխությանը, որից հետո նոր միայն կարող է խոսել իսկական հեղափոխության մասին:
«Ես խանդավառ եմ փոփոխությամբ, բայց ուզում եմ, որ ավելի մասնագետ մարդիկ գործի անցնեն, հիմա մեղրամիսի մեջ է Հայաստանը, և եթե որևէ մեկը քննադատի մի բան, կասեն դու հակահեղափոխական ես: Մտածելակերպի փոփոխության, մեծ հաշվով մշակութային հեղափոխության կարիք կա»,-ասում է ամերիկաբնակ գործիչը:
Նա հայտնել է, որ մտադիր է մեկ տարի հետո տեղափոխվել Հայաստան և իր ուժերի ներածին չափով իրականացնել այդ հեղափոխությունը:
«Արևելք ենք նայում՝ մեր ինքնությունն ենք փնտրում, արևմուտք ենք նայում, մեր ինքնությունն ենք փնտրում, բայց այնքան անուշադիր ենք, որ չենք հասկանում, որ կենտրոնը հենց մենք ենք, մեր ինքնության և աշխարհի կենտրոնն այստեղ է: Հայի ինքնության բացահայտման, բարձր մշակույթի պահպանման իմ պայքարը շարունակելու ենք Հայաստանում: Շատերն այդ դեպքում կհամոզվեն, որ ես հայաստանցիների դեմ չեմ, ինչպես կարծում են: Ընդհակառակը՝ ես ինձ միշտ հայաստանցի եմ համարել, և կարծում եմ, որ աշխարհի բոլոր հայերն էլ իրենց հայաստանցի պիտի կոչեն»,-ասում է Ստեփան Փարթամյանը:
18:38 23.11.2024
Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին18:38 23.11.2024
Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...
18:28 23.11.2024
Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը ԹբիլիսիումՎրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...
18:20 23.11.2024
Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակՇիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...
18:09 23.11.2024
Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...
17:53 23.11.2024
Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...