12:03 10.04.2018
«Սա եզակի համաձայնագրերից է, որ Հայաստանի քաղաքական դաշտում կա քաղաքական կոնսենսունս»,- ահա այսպես արտահայտվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ չկա ոլորտ, որ դուրս է այս համաձայնագրի կարգավորումից: Զոհրաբյանը նշեց, որ համաձայն է հնչած մտահոգությունների հետ, որ չպետք է լինի սելեկտիվ մոտեցում ԵՄ-ի կողմից այն գործընկերների հետ, ովքեր կնքել են ասոցացման համաձայնագիր, և որոնց հետ հարաբերություններն այլ իրավական շրջանակային փաստաթղթով են կարևորվում: Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ ոչ միայն Հայաստանից, այլև ԵՄ-ից է խիզախություն պահանջվելու այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար:
«Վաղը կվավերացնենք, բա հետո իշխանությունը ունենալո՞ւ է քաղաքական կամք կոռուպցիայի դեմ իրական և ոչ թե իմիտացիոն պայքար մղելու համար, մեր դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը վերացնելու համար, տնտեսական մենաշնորհների դեմ պայքարելու համար: Այս համաձայնագրով առաջարկվում են լրջագույն վիրահատական քայլեր: Անելո՞ւ են այդ քայլերը, որովհետև իմիտացիաների ժամանակն ավարտվել է: Եթե ոչ՝ այս համաձայնագիրը մնալու է ԵՄ-ի և ՀՀ ԱԳՆ դարակում դրված, որովհետև այն ենթադրում է շատ դեպքերում հեղափոխական միջամտություններ տարբեր ոլորտներում: Համաձայն եմ, որ պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել: Համաձայնագրի ստորագրումը նվազագույն քայլն է, հետո սկսվելու է ամենակարևոր և ամենապատասխանատու քայլը՝ համաձայնագրի կատարումը, որը ՀՀ-ից պահանջելու է խիզախություն, բայց նույնքան խիզախություն է պահանջվելու ԵՄ-ից՝ սելեկտիվ վերաբերմունք ցույց չտալու և պահի իրավիճակի թելադրանքով այս կամ այն երկրի հանդեպ սուբյեկտիվ որոշումներ կայացնելու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:40 23.11.2024
Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրըՆախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...