11:20 09.04.2018
ՌԴ արտգործանախար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Ռուսաստանում գործող հայկական հեռուստաընկերություններին: Լավրովն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, Արցախյան հակամարտության լուծման հեռանկարներին, ինչպես նաև Եվրոպական միություն-Եվրասիական տնտեսական միություն համագործակցությանը:
Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները Լավրովը որակել է որպես համագործակցության և ռազմավարական գործընկերության հարաբերություններ:
«Այդ կապերն ընդգրկում են մեր երկրների և ժողովուրդների գործունեության բոլոր ոլորտներն անխտիր՝ անվտանգության ոլորտում քաղաքականությունից, արտաքին քաղաքականությունից մինչև մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական հարաբերություններ, հումանիտար կապեր, կրթություն և այլն: Վերջին 10 տարիների հարաբերություններն, անշուշտ, զարգացել են մեր երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև ուղիղ և վստահության վրա հիմնված շփման ազդեցության ներքո», – նշել է Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը հատուկ ընդգծել է Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, որն, ըստ նրա, լրացուցիչ, շատ հզոր խթան է հանդիսացել երկու երկրների առևտրատնտեսական և ներդրումային ոլորտի համագործակցության համար:
«Բավական է նշել, որ 2016թ. համեմատությամբ՝ նախորդ տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ավելի քան 30%-ով ավելացել է՝ հասնելով 1 մլրդ 750մլն դոլարի», – շեշտել է Լավրովը:
Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև Արցախյան հակամարտությանը՝ ընդգծելով, որ հակամարտության լուծումը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի գերակայություններից մեկն է: Լավրովի կարծիքով՝ հետագա բանակցությունների ժամանակ կողմերը կարող են օգտագործել նաև 2011թ. Կազանում տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները:
«Կազանում կազմակերպված հանդիպումից մենք լուրջ արդյունքներ, դրական արդյունքներ էինք ակնկալում… Սակայն հենց գագաթաժողովի ընթացքում լրացուցիչ հարցեր, լրացուցիչ մեկնաբանություններ առաջ եկան: Այդպես լինում է: Մենք դրանից ողբերգություն չենք սարքում. աշխատանքը կշարունակվի: Վստահ եմ, որ Կազանի փաստաթղթում ընդգրկված շատ կետեր դեռ պահանջված են: Այնպես որ, այդ տարիներին կատարված աշխատանքից ոչինչ չի կորել՝ չնայած այս ընթացքում նոր գաղափարներ են ի հայտ եղել, որոնք առաջարկում են համանախագահները», – նշել է ՌԴ արտգործնախարարը:
Ըստ Լավրովի՝ հակամարտության կողմերը պետք է հաղթահարեն միմյանց հանդեպ անվստահությունը:
«Ամենակարևորն այն է, որ հարկավոր է հաղթահարել այն անվստահությունը, որը դեռ նախկինի պես երբեմն արտահայտվում է բանակցությունների ընթացքում: Հարկավոր է կենտրոնանալ իրատեսական, պրագմատիկ գաղափարների վրա, որոնք բավական շատ են, և դրանք պետք է թղթին հանձնել: Չնայած կողմերը տեսականորեն համաձայնում են դա անել, սակայն երբ ամեն ինչ արդեն սկսում է կոնկրետ ձևակերպումներ ստանալ կոնկրետ իրավիճակներում, բարդություններ են առաջանում: Սակայն կարծում եմ, որ մենք կշարունակենք հետևողականորեն հաղթահարել դրանք», – հավելել է Լավրովը:
Անդրադառնալով Եվրոպական խորհրդի և Եվրասիասկան տնտեսական միության համագործակցությանը՝ Լավրովը նշել է, որ հենց կյանքը կստիպի ԵՄ-ին համագործակցել ԵԱՏՄ-ի հետ:
«Ես շատ լավատեսականորեն եմ նայում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ապագային: Չնայած այն շուտ չի գա, սակայն կյանքը կստիպի աստիճանաբար միմյանց ընդառաջ գնալ: Հենց կյանքը մեր եվրոպական գործընկերներին կստիպի աշխատել Եվրոպական տնտեսական միության հետ: Բրյուսելում ողջամիտ մարդիկ են հայտնվել, ովքեր տրամադրված են համագործակցության», – նշել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նաև վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը կնպաստի այդ ուղղությամբ կատարվող քայլերին:
14:28 30.11.2024
Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե11:35 30.11.2024
Շվեյցարիան բացառել է ԵՄ-ից զորքերի և զենքի անցումը երկրի տարածքով11:18 30.11.2024
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ10:36 30.11.2024
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց09:28 30.11.2024
Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում14:28 30.11.2024
Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. ԿոբախիձեՈւկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ երկիրն ունի ամուր ինստիտուտներ և իմաստուն ժողովուրդ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները մշտապես փորձում են պատճառներ գտնել երկրում անկարգությունների և Վրաստանն ուկրաինացնելու փորձի համար։ Նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ […] ...
14:20 30.11.2024
Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել ՖրանսիայումՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Ռուսական «РБ Спорт»-ի տեղեկություններով` ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Այս ակումբի նախագահը հայ գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է։ Թիկնիզյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում տեղեկություններ […] ...
14:12 30.11.2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես, Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև, տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Նշված […] ...
14:00 30.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող ռազմական օբյեկտներինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայում լիբանանյան սահմանի մոտ գտնվող օբյեկտների վրա, որոնք, ըստ իսրայելական զինվորականների, օգտագործվել են մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու համար, ինչը խախտում է հրադադարի գործող համաձայնագիրը, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր առավոտյան, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայի և Լիբանանի սահմանային անցակետերի մոտ գտնվող ռազմական […] ...
13:56 30.11.2024
Վինիսիուսը Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն էՄադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նոյեմբերին Վինիսիուսը մասնակցել է Իսպանիայի առաջնության երկու հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 խաղի, խփել 12 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: ...
13:51 30.11.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի ցերեկը, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ...