Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ ենթակա ծառայությունների Արարատի մարզի ստորաբաժանումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 01 2025
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
--1.91 oC

Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ ենթակա ծառայությունների Արարատի մարզի ստորաբաժանումներ

21:10 28.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավար կազմը։ ՆԳՆ ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում աշխատանքի արդյունքները, տարածքների օպերատիվ իրավիճակը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի միջոցառումների, տեխնածին աղետների կանխարգելման, արագ արձագանքման, կարողությունների զարգացման, ծառայությունների համագործակցության, ինչպես նաև կադրային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Վեր են հանվել առկա բացթողումներն ու նախանշվել թերացումների վերացման ուղղությամբ լուծումներ։

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի բաժին։ Նախարարը զրուցել է ստորաբաժանման աշխատակիցների և կենդանի հերթի ձևաչափով սպասարկվող քաղաքացիների հետ։ Արփինե Սարգսյանին են ներկայացվել քաղաքացիների էլեկտրոնային հերթագրման նոր հիբրիդային համակարգի առանձնահատկությունները։ Նախարարը ծանոթացել է նաև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման գործընթացին, հանձնարարել քաղաքացիների հետ շփումներում լինել բարեկիրթ և մատուցել բարձրորակ ծառայություն։

Նույն օրը ՆԳ նախարարը եղել է նաև ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքում։ Նրան են ներկայացվել քաղաքացիների հերթերի կառավարման և համարանիշների որոնման էլեկտրոնային համակարգերը։ Նախարարը շրջել է քաղաքացիների սպասարկման սրահում, եղել համարանիշների տպագրման, վարորդական իրավունքի վկայականի որակավորման տեսական քննության հանձնման սենյակում, ծանոթացել պայմաններին և հագեցվածությանը։ Վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմում ներկայացվել են քաղաքացիների սպասասրահի, քննական մեքենաների համալրվածության և քննական գործընթացի վերաբերյալ մանրամասներ։

Արփինե Սարգսյանը զրուցել է բաժանմունք այցելած քաղաքացիների հետ, հետաքրքրվել սպասարկման և տրամադրվող ծառայությունների որակով։ Նախարարը հանձնարարել է ինտենսիվ աշխատանքով կրճատել հերթերի տևողությունը, բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում։
Նույն օրը Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում Արփինե Սարգսյանին են ներկայացվել ոստիկանների և փրկարարների համատեղ ծառայության արդյունքները։

Նախարարը ծանոթացել է ահազանգերի սպասարկման, այդ թվում՝ տվյալների մշակման, փոխանցման և օպերատիվ ամփոփագրերը կազմելու գործընթացին, ներկայացվել են կենտրոնի ծրագրային հնարավորությունները՝ պարեկային կարգախմբերի քարտեզը, ծառայությունն օնլայն վերահսկելու և դեպքերի կառավարման համակարգը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աբխազիայի մայրաքաղաքում մանդարինից հինգ մետրանոց տոնածառ է կառուցվել

23:59 31.12.2024

Աբխազիայի մայրաքաղաքում մանդարինից հինգ մետրանոց տոնածառ է կառուցվել

Սուխումում Աբխազական դրամատիկական թատրոնի դիմացի հրապարակում հանդիսավոր կերպով բացվել է իսկական մանդարիններից պատրաստված հինգ մետրանոց տոնածառը։ Միջոցառումը համընկնում է Մանդարինի փառատոնի հետ, որն առաջին անգամ կանցկացվի հանրապետությունում ամանորյա տոներին։ Մանդարինի փառատոնի տնօրեն Սվետլանա Գաբունիան լրագրողներին հայտնել է, որ ցիտրուսային ծառի վրա ծախսվել է ավելի քան մեկուկես տոննա մանդարին։ «2018 թվականին Մոսկվայի ներդրումային և անշարժ գույքի […] ...

Մարոկկոյի և Սիրիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ամրապնդել երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները

23:56 31.12.2024

Մարոկկոյի և Սիրիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ամրապնդել երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները

Արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտասահմանում ապրող մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտան հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային կառավարության ԱԳ նախարար Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ։ Բուրիտան կրկնել է «Մարոկկոյի աջակցությունը սիրիացի ժողովրդին, ինչպես նաև Սիրիայի ինքնիշխանությանը և նրա տարածքի ամբողջականությանը»: Նա ընդգծել է, որ «երկու երկրները ընդհանուր կապեր ունեն», հաղորդում է Telquel տեղեկատվական պորտալը։ Նախարարները պայմանավորվել […] ...

Զիմբաբվեն վերացրել է մահապատիժը

23:40 31.12.2024

Զիմբաբվեն վերացրել է մահապատիժը

Զիմբաբվեի Հանրապետությունը որոշել է վերացնել մահապատիժը։ Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 31-ին կառավարության տեղեկագրում հրապարակման հետ միաժամանակ։ «Ոչ մի մահապատժի դատավճիռ, երբ  էլ որ այն կայացված լինի, չպետք է գործի դրվի»,- ասվում է հրապարակման մեջ։ Կառավարական The Herald թերթը այդ քայլը որակել է որպես «պատմական»։ «Այս որոշումը զգալի փոփոխություններ է մտցնում գործող օրենսդրության […] ...

ՄԱԿ-ը հայտնել է Գազայի առողջապահական համակարգի փլուզման մասին

23:30 31.12.2024

ՄԱԿ-ը հայտնել է Գազայի առողջապահական համակարգի փլուզման մասին

Գազայի հատվածի հիվանդանոցների և կլինիկաների վրա իսրայելական հարձակումները անկլավի առողջապահական համակարգը կանգնեցրել են կործանման եզրին, ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև հունիսի 2024 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում Գազայի հիվանդանոցների վրա հարձակումների վերաբերյալ զեկույցում: «Հիվանդանոցների վրա նկարագրված հարձակումների կուտակային ազդեցությունը Գազայի առողջապահական համակարգը հասցրել է լիակատար փլուզման եզրին՝ […] ...

BACK_TO_TOP