13:24 21.12.2024
Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ինչպես տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, նախարարության և մարզպետի աշխատակազմի մասնագետների հետ պատասխանատուները շրջել են Գյումրու փողոցներում, մասնավորապես, դիտարկվել է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրով Աճեմյան և Ջիվանի փողոցներում կատարված աշխատանքներն ու քննարկվել առաջացած խնդիրները։
Շինարարը ներկայացրել է իրականացված աշխատանքներն ու դրանց դադարեցման հիմնավորումները։ Էկոնոմիկայի նախարարն ու մարզպետը լսել են նաև տարածքի բնակիչների մտահոգությունները։
Գևորգ Պապոյանը բավարար չի համարել ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ նշելով, որ ֆինանսական միջոցները կհատկացվեն միայն մատնանշված խնդիրները լուծելուց, հատկապես փողոցների տեսքը խաթարող սյուների և էլեկտրական մալուխների փոփոխությունից ու տեղափոխումից հետո։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գնահատմամբ ծրագիրը չպետք է դիտարկել միայն որպես փողոցաշինություն, քանի որ այն իրականում զբոսաշրջության զարգացման նպատակ ունի․
«Այս ծրագրի նպատակը զբոսաշրջության զարգացումն է, այն ուղղակի ասֆալտապատում կամ սալապատում չէ, այլ նպատակ ունի Գյումրի այցելող զբոսաշրջիկների համար քաղաքն առավել գրավիչ դարձնել։ Այս պատկերը մտահոգիչ է, քանզի ծրագիրը մշակվել է առանց հաշվի առնելու տարածքի տների համար առաջացող խնդիրները։ Մենք լսեցինք բնակիչներին և նրանք տեղին հարցեր են բարձրացնում, ցավոք այդ ամենը հաշվի չի առնվել մինչ ծրագրի մեկնարկը, խոսքը թե հեղեղատարների, թե որոշ հատվածներում մայթերի, թե վերգետնյա էլեկտրական լարերը ստորգետնյա լարերով փոխարինելու մասին է։ Մենք պետք է անենք հնարավորը առաջացած բոլոր խնդիրները լուծելու համար»։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել պատկան մարմինների համատեղ հանդիպում անցկացնել, կքննարկվեն բարձրացված խնդիրների լուծման տարբերակներ՝ առավել արդյունավետն ընտրելու նպատակով։
«Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրով Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգման բաղադրիչը 828 մլն 478 հազար դրամ է։ Շինաշխատանքները մեկնարկել են 2023-ին։ Շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ընկերությունը։
22:24 21.12.2024
Արգենտինայի նախագահը հայտնել է երկրում միջուկային էներգիան զարգացնելու իր մտադրության մասինԱրգենտինան պետք է զարգացնի խաղաղ միջուկային էներգիան, քանի որ միայն դա թույլ կտա նրան ապագայում կայուն կերպով բավարարել երկրի էներգետիկ կարիքները, ասել է նախագահ Խավիեր Միլեյը։ «Միջուկային էներգիան միակ բավական արդյունավետ, մատչելի և արագ զարգացող տարբերակն է, որը թույլ է տալիս մեր քաղաքակրթությանը զարգանալ»,-նրա խոսքերն են մեջբերում արևմտյան լրատվամիջոցները: Միլեյը բացատրել է, որ Արգենտինային անհրաժեշտ […] ...
22:16 21.12.2024
Berliner Zeitung. Շոլցին և Գերմանիայի ՆԳՆ ղեկավարին սուլել են Մագդեբուրգ կատարած այցի ժամանակՍուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Մագդեբուրգ կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերին մարդիկ դիմավորել են սուլոցներով : Այս մասին հայտնում է Berliner Zeitung թերթը։ Շոլցն ու Ֆեսերը այցելել են Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, որտեղ ուրբաթ երեկոյան BMW-ի վարորդը վրաերթի էր ենթարկել մարդկանց։ Կանցլերի և նախարարի այցի […] ...
22:08 21.12.2024
Աբխազիայի խորհրդարանը Խարազիային զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունիցԱբխազիայի խորհրդարանի պատգամավորները ձրկել են պատգամավոր Ադգուր Խարազիային անձեռնմխելիությունից, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը արտահերթ նիստից։ «Ներկա 35 պատգամավորներից 28-ը կողմ են քվեարկել Գլխավոր դատախազի պաշտոնակատար Դամիր Կվիցինիայի և Աբխազիայի Գերագույն դատարանի որոշմանը՝ «համաձայնություն տալ Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր Խարազիա Ադգուր Ռաֆետովիչին անձեռնմխելիությունից զրկելուն և քրեական գործ հարուցելուն»»,- ասված է խորհրդարանի որոշման մեջ։ Ինչպես ՏԱՍՍ-ին […] ...
21:50 21.12.2024
Նիգերիայում եկեղեցում հրմշտոցի հետևանքով մարդիկ են զոհվելՆիգերիայի մայրաքաղաք Աբուջայի կաթոլիկ եկեղեցում օգնություն տրամադրելու ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Նիգերիայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ժոզեֆին Ադեն՝ նշելով, որ վաղ առավոտից ավելի քան հազար մարդ է հավաքվել Մայտամե թաղամասում գտնվող եկեղեցու մոտ։ «Տասը մարդ, այդ թվում՝ չորս երեխա, զոհվել է պարենային օգնություն բաժանելու ժամանակ հրմշտոցի հետևանքով։ Եվս […] ...
21:40 21.12.2024
Ի՞նչ են նշանակում Փաշինյանի ու Ալիևի հայտարարությունները. Տիգրան Գրիգորյանի հետ հարցազրույցըԱյս շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հարցով հայտարարություններ արեցին թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը: Միաժամանակ նոր տեղեկություններ հնչեցին հայ-թուրքական օրակարգի վերաբերյալ: Ի՞նչ են նշանակում այդ հայտարարությունները. այս ու այլ հարցերի անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...