Աբասը հայտնել է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով Թրամփի հետ շփումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 12 2024
  • $
    394.01
  • RUBLE
    3.83
  • 413.24
WEATHER
--8.91 oC

Աբասը հայտնել է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով Թրամփի հետ շփումների մասին

21:54 14.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաղեստինի ազգային վարչակազմի (PNA) նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ինքը կապ է հաստատել ինչպես ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով:

«Մենք կապի մեջ ենք երկուսի հետ: Ես երկար հեռախոսազրույց եմ ունեցել Թրամփի հետ, որի ընթացքում խոսել եմ Գազայում պատերազմի ավարտի և կայուն խաղաղ կարգավորման մասին, որում ներգրավված են Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Հորդանանը և այլ երկրներ, որոնք շահագրգռված են աշխատելու այդ հարցի շուրջ»,-ասել է նա Corriere della Sera թերթում շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում։

Աբասը կրկնել է, որ Պաղեստինի իշխանությունները պատրաստ են ստանձնել Գազայի կառավարումը։ Միաժամանակ նա բացառել է ՀԱՄԱՍ խմբավորման մասնակցությունն այս գործընթացին։
«Գազայի հատվածը պետք է կառավարվի PNA-ի կողմից: ՀԱՄԱՍ-ը մեր ժողովրդի մի մասն է, մենք մտադիր չենք անտեսել այն: Բայց ՀԱՄԱՍ-ը չպետք է ունենա կառավարման որևէ գործառույթ»,- նշել է Աբասը:

Պաղեստինի ինքնավարության ղեկավարն ընդգծել է, որ պնդում է Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը։

«Մենք աշխատում ենք միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, կա 2735 բանաձև, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, որը նախատեսում է Գազայի հատվածում պատանդների ազատ արձակում, իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերում Գազայից, այդ թվում՝ Ֆիլադելֆիայի միջանցքից։ Մեզ այլ պայմանավորվածություն պետք չէ»,- ասել է Աբասը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը զգուշացրել է մանդարինի չափից շատ ուտելու հետևանքների մասին

00:00 15.12.2024

Բժիշկը զգուշացրել է մանդարինի չափից շատ ուտելու հետևանքների մասին

Շատ մանդարին ուտելը կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա, ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Մելնիկովան։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նա զգուշացրել է Ամանորին այս մրգի չափից շատ ուտելու հետևանքների մասին։ Մելնիկովան բացատրել է, որ վիտամին C-ի օրական չափաբաժինը կազմում է 90 միլիգրամ, իսկ մեկ մանդարինը պարունակում է մոտ 25 միլիգրամ, այսինքն՝ օրական պահանջարկի գրեթե մեկ երրորդը։ […] ...

Թուրքիայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներ են նետել իշխող կուսակցության շենքի վրա

23:54 14.12.2024

Թուրքիայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներ են նետել իշխող կուսակցության շենքի վրա

Անհայտ անձինք մոլոտովի կոկտեյլներ են նետել թուրքական Իգդիրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցչության վրա, հաղորդում է Habertürk հեռուստաալիքը։ «Իգդիրում անհայտ դիմակավորված անձինք, ովքեր ցանկանում էին մտնել «AK Part»-ի նահանգային նախագահության շենք, օգտագործել են հրկիզող խառնուդներ, երբ չեն կարողացել շենք մտնել, քանի որ դուռը կողպված է եղել»,-հաղորդում է հեռուստաալիքը: Ներկայացուցչության ղեկավար Ալի Քեմալ Այազը տեղի […] ...

Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին

23:48 14.12.2024

Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին

Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով) հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել Սիրիայի նախագահի պաշտոնում, եթե հանրապետության քաղաքացիները կամ նրա շրջապատը խնդրեն նրան: «Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում, եթե քաղաքացիները կամ իմ շրջապատի մարդիկ դա խնդրեն», – մեջբերում է նրա խոսքերը Al Araby […] ...

Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի ամենամեծ արևային էլեկտրակայանը

23:42 14.12.2024

Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի ամենամեծ արևային էլեկտրակայանը

Եգիպտոսի իշխանությունները շաբաթ օրը հարավային Ասուան նահանգում բացել են Abydos 1 արևային էլեկտրակայանը, որը կլինի ամենամեծը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, հայտնել է Եգիպտոսի կառավարությունը: «Եգիպտոսի վարչապետը բացել է Abydos 1 արևային էլեկտրակայանը Կոմ Օմբո անապատում», – ասվում է Եգիպտոսի կառավարության հայտարարության մեջ: Նշվում է, որ արևային էլեկտրակայանի հզորությունը կկազմի 500 մեգավատ, նախագծում ներդրումները կազմել են […] ...

Քրդական ուժերը Սիրիայում ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել

23:36 14.12.2024

Քրդական ուժերը Սիրիայում ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել

Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) քրդական ուժերը խոցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի MQ-9 Reaper հետախուզական և հարձակման անօդաչու թռչող սարքը Սիրիայի տարածքում, հայտնում է Defense News-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմական աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի դաշնակից SDF ուժերը MQ-9 անօդաչու թռչող սարքը շփոթել են սպառնալիքի հետ և խոցել այն։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, […] ...

Ամերիկյան հրթիռը տիեզերք է արձակել հիպերձայնային համակարգերի փորձարկման սարք

23:26 14.12.2024

Ամերիկյան հրթիռը տիեզերք է արձակել հիպերձայնային համակարգերի փորձարկման սարք

Ամերիկյան Electron հրթիռը, որը շաբաթ օրը արձակվել է Hypersonic Accelerator Suborbital Test Electron (HASTE) ծրագրի ներքո, տիեզերք է արձակել սարք՝ հիպերձայնային համակարգերի փորձարկման համար, հաղորդում է հրթիռը կառուցող Rocket Lab-ը: Electron հրթիռի արձակումը Stonehenge առաքելությամբ իրականացվել է ՆԱՍԱ-ի Ուոլոպս տիեզերանավի արձակման համալիրից, որը գտնվում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ատլանտյան օվկիանոսի ափերի մոտ գընվող համանուն կղզուց՝ […] ...

BACK_TO_TOP