14:04 14.12.2024
Վիեննայում ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիին:
Շնորհավորելով դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ղադա Վալին արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ մշտական ներկայացուցչին և պատրաստակամություն հայտնել համակողմանիորեն աջակցել Հայաստանի հետ առկա համագործակցության զարգացմանը։
Անդրանիկ Հովհաննիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել Հայաստանի՝ Վիեննայում ՄԱԿ գրասենյակի և դրա հովանու տակ գործող մարմինների հետ փոխգործակցությունը խորացնելու և առկա օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցության ընթացիկ և նախանշվող ծրագրերի, ինչպես նաև համապատասխան ոլորտներում ՀՀ բարեփոխումներին Գրասենյակի աջակցության հնարավորությունների շուրջ։
23:17 14.12.2024
Սիրիայի իշխանությունները մտադիր են պաշտպանական պայմանագրեր կնքել որոշ երկրների հետՍիրիայի նոր իշխանությունները ձգտում են մի շարք պետությունների հետ համատեղ պաշտպանական համաձայնագրեր կնքել։ Այս մասին հայտարարել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով)։ «Մենք ձգտում ենք համաձայնագրեր կնքել համատեղ պաշտպանության վերաբերյալ և ռազմավարական ռազմական հարաբերություններ կառուցել մի շարք պետությունների հետ», – մեջբերում է նրա խոսքերը Al […] ...
23:07 14.12.2024
Իսրայելը հարվածներ է հասցնում Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներինԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Naharnet լրատվական պորտալը։ Նրա խոսքով՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են սիրիական ռազմական ճամբարների վրա՝ Թել Մնին 7 Խֆեյր շրջաններում, որոնք գտնվում են Սիրիայի մայրաքաղաքից արեւմուտք գտնվող ալ-Քալամուն լեռնային շրջանում։ Ականատեսները հայտնել են պայթյունների և ռմբակոծության վայրից […] ...
22:57 14.12.2024
Կինը կորցրել է մատները սխալ ախտորոշման պատճառովՄեծ Բրիտանիայի բնակչուհի Կատրինա Բրաունը դիմել է բժիշկներին՝ գանգատվելով վերջույթների ուժեղ թուլությունից և ցավից, սակայն բժիշկները սխալ ախտորոշում են արել, ինչի պատճառով նա կորցրել է մատները։ Կնոջ պատմությունը հրապարակել է Manchester Evening News (MEN) պարբերականը։ Երբ Բրաունը 21 տարեկան է եղել, նրա մոտ ախտորոշվել է Ռեյնոյի հիվանդությունը, որի պատճառով արյան անոթները նեղանում են և վերջույթներ […] ...
22:47 14.12.2024
Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկոՀունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, Սալոնիկում ՀՀ և Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունների, Ֆրանսիական ինստիտուտի կազմակերպմամբ Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո` Մեծ Շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ: ...
22:34 14.12.2024
WP. Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը՝ ֆինանսական կորուստների պատճառովՆորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը այն պատճառով, որ այս կառույցը լուրջ ֆինանսական վնասներ է կրում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 2025 թվականի հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հանրապետականի կարծիքով՝ կառավարությունը չպետք է սուբսիդավորի փոստային ծառայությունը: Կոնգրեսի հանրապետականները և Թրամփի շրջապատի անդամները պահանջում են կրճատել […] ...
22:24 14.12.2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվելՎրաստանում Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու մահացած են գտել, երեկոյան հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Դիակները, որոնք ենթադրաբար հաստատության աշխատակիցներին են, հայտնաբերվել են ռեստորանի երկրորդ հարկում։ Գերատեսչության տվյալներով՝ 12 մահացածներից 11-ը օտարերկրյա քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի։ Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը ենթադրում է անզգուշությամբ կյանքից զրկելը։ Գերատեսչությունում չեն բացառում, որ տեղի […] ...