14:12 14.12.2024
Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի ունեցած «Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցները դեկտեմբերի 13-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Գլոբալ ֆորումի մասնակիցները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Գլոբալ ֆորումի մասնակիցներն հատկապես հետաքրքրված էին 1919-1921 թթ. Ստամբուլյան դատավարություններով և Հայոց ցեղասպանության՝ միջազգային իրավունքի վրա ունեցած դերով:
Ֆորումի մասնակիցները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
22:34 14.12.2024
WP. Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը՝ ֆինանսական կորուստների պատճառովՆորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը այն պատճառով, որ այս կառույցը լուրջ ֆինանսական վնասներ է կրում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 2025 թվականի հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հանրապետականի կարծիքով՝ կառավարությունը չպետք է սուբսիդավորի փոստային ծառայությունը: Կոնգրեսի հանրապետականները և Թրամփի շրջապատի անդամները պահանջում են կրճատել […] ...
22:24 14.12.2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվելՎրաստանում Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու մահացած են գտել, երեկոյան հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Դիակները, որոնք ենթադրաբար հաստատության աշխատակիցներին են, հայտնաբերվել են ռեստորանի երկրորդ հարկում։ Գերատեսչության տվյալներով՝ 12 մահացածներից 11-ը օտարերկրյա քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի։ Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը ենթադրում է անզգուշությամբ կյանքից զրկելը։ Գերատեսչությունում չեն բացառում, որ տեղի […] ...
22:16 14.12.2024
Sky. Սիրիայի հյուսիս-արևմուտքում սպանվել է նոր իշխանությունների առնվազն 15 կողմնակիցԼաթաքիա քաղաքի շրջակայքում (Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա) դարանակալել են սիրիական նոր իշխանությունների կողմնակիցների ջոկատին։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Նրա խոսքով՝ զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարտիկ։ Հարձակումը տեղի է ունեցել Մզեյրաա շրջանում, մինչդեռ ոչ մի կազմակերպություն դեռ չի ստանձնել գործողության պատասխանատվությունը։ Սիրիայի անցումային կառավարության զինված ուժերը, Մզեյրաում հարձակման մասին […] ...
22:08 14.12.2024
Ժամը 22։00-ի դրությամբ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց էԴեկտեմբերի 14-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Հիշեցնենք, որ ժամը 16:00-ից վերոնշյալ ճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ էր կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ...
21:54 14.12.2024
Աբասը հայտնել է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով Թրամփի հետ շփումների մասինՊաղեստինի ազգային վարչակազմի (PNA) նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ինքը կապ է հաստատել ինչպես ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով: «Մենք կապի մեջ ենք երկուսի հետ: Ես երկար հեռախոսազրույց եմ ունեցել Թրամփի հետ, որի ընթացքում խոսել եմ Գազայում պատերազմի ավարտի և կայուն խաղաղ կարգավորման մասին, […] ...